ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Կա մի նիկոլաքարոզչական հարթակ, որը զարմանալիորեն կերակրում է ժեխին ականջահաճո ստերով, սակայն ամենազարմանալին այն է, որ նույնիսկ ժեխը մինչև հիմա դա ուտում է, և այդ համացանցային այլասերված պոռնոհարթակը հարյուր հազարներով լսարան ունի: Ինչպես նկատել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը. «Նիկոլ Անհողին սպասարկող և գովերգող կայքերից մեկը շարունակում է անասնակերով կշտացնել իր հետևողներին, ովքեր, որքան հասկանում եմ, բացարձակ անգրագետ են և չեն տարբերում կեղծ տեղեկությունն իրականությունից: Այսպես, նախավարդավառյան անասնակերի նոր խմբաքանակ են ստացել և Նիկոլին երկրպագող զանգվածին համոզում են, որ «Էրդողանն իր ինքնաթիռով ոչնչացված է», «Ալիևի մասնատված դին գտել են տանը», «Ալիևի որդին մահացել է», «Մասիսն ու Ֆիզուլին հետ են վերադարձվել հայերին» և նմանատիպ հիմարություններով գլուխները լցնում... Սարսափելին այն է, որ այս անասունությունը դիտում և ցիտում են բազում նիկոլապաշտներ, որոնցից ոմանց ես ինքս էլ եմ ճանաչում: Կրկնակի սարսափելին այն է, որ մինչև հիմա ես դրանց ՄԱՐԴ եմ համարել և մտածել եմ, որ դրանք ուղեղ ունեն... Սակայն պարզվեց, որ դրանք տարրական անասուն են...»: Ո՛չ, պարոն Համբարյան, զարմանալիորեն լավատես եք, զի ԶՈՄԲԻՆԵՐԻ համար նույնիսկ անասունն է հաճոյախոսություն:
CNN-ն իր ճանապարհորդական շարքի շրջանակում առանձնացրել է աշխարհի լավագույն արշավային ուղղություններից՝ արահետներից 23-ը՝ ցանկում, ի զարմանս մեզ, ներառելով նաև ՀԱՅԱՍՏԱՆԸ: Հայաստանին վերաբերող հատվածը վերնագրված է՝ «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը»: Ընդգծվում է, որ Հայաստանում են Եվրոպայում լավագույն արահետներից մի քանիսը. «Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ քայլարշավի, և երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածի գագաթը բարձրանալու հնարավորությամբ»: CNN-ի ասածն, անշուշտ, հաճելի է, սակայն նրանց գովասանքը կոտրված լումայի արժեք չունի իրականում: Այստեղ կարևորը հետևյալն է, ինչը կզարմացնի մեր ընթերցողին` եթե այդպիսի ճամփորդություններ են պատրաստում, նշանակում է, որ առաջիկա շաբաթներին արհավիրքը թուրքի տեսքով դեռ չի ներխուժի մեր երկիր:
Իսկ Ուկրայինային զարմանալիորեն զրկել են ԵՎՐԱՏԵՍԻԼ 2023-Ը հյուրընկալելու փոքրիկ ուրախությունից: EBU կոչվող կառույցը (դա հայհոյանք չէ, այլ սոսկ Եվրոպական հեռարձակողների միության անգլերեն հապավում) և BBC-ն ուրախ են հաստատել, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կանցկացվի Միացյալ Թագավորությունում: Այժմ Մեծ Բրիտանիայում կսկսեն քաղաքի ընտրությունը, որը կհյուրընկալի միջոցառումը: Ինչպես հայտնի է, «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող ճանաչվեց ուկրաինական Kalush Orchestra խումբը՝ Stefania երգով: Համաձայն կանոնների՝ հաջորդ մրցույթը հյուրընկալելու իրավունք է ստանում այն երկիրը, որի ներկայացուցիչը զբաղեցրել է առաջին տեղը: Բայց թքած կանոնների վրա` EBU-ն վերջնական որոշում էր կայացրել՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մրցույթն Ուկրաինայի տարածքից այլ երկիր տեղափոխելու վերաբերյալ: Իսկ դա նշանակում է, որ անգլոսաքսերը մտադիր են պատերազմել մինչև վերջին ուկրաինացին:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ