Երգչուհի Անուշ Ավակյանը սիրելիի հետ համարձակ լուսանկարներ է հրապարակել
Մշակութային
«Երջանկություն է գտնել մեկին, ում հետ դու կարող ես լինել այնպիսին, ինչպիսին կաս, տարրալուծվել եւ հասկանալ, որ քո կյանքի յուրաքանչյուր վայրկյանը դրախտ է։ Շնորհակալություն, որ քեզ ունեմ», - այսպիսի սիրառատ գրառմամբ է հանդես եկել երգչուհի ԱՆՈՒՇ ԱՎԱԿՅԱՆԸ եւ հրապարակել իր եւ սիրելիի համարձակ լուսանկարները:
Հիշեցնենք, որ երգչուհու ընտրյալը ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է, ով բազմիցս հանդես է եկել տարբեր տեսահոլովակներում, իսկ արդեն 1 տարի է, ինչ հանրությանը ներկայանում է՝ որպես երգիչ եւ ստեղծել է նաեւ իր բենդը։