ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Վո՛ւյ... Ինչքան էլ զարմանալի լինի, ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ առավել քան 500 անգամ թուրքերի հետ հեռախոսային քննարկում ունեցած Ռուբեն Ռուբինյանի քրոջը թուրք է անվանել: Դա ինքնին ենթադրել է տալիս, որ Ռուբոյին էլ է թուրք համարում, ինչը բնականաբար ճշմարտացի է: Կասկադը՝ Սիմոնյան Ալենի սիրելի վայրերից մեկը, դարձել է քաղաքական սկանդալների ու բախումների հարթակ: Այնտեղ Ալենը «հագել» է Ռուբինյան Ռուբոյի խորթ մոր հետ, որին ու որի դստերը՝ Ռուբինյան Կարոյի աղջկան, անվանել է թուրք: Ըստ տեղեկությունների՝ Ծովիկ Կասաբյանը Սիմոնյան Ալենին մեղադրել է թուրքերին Հայաստան բերելու համար, ինչին ի պատասխան արժանացել է նման վիրավորանքի: Հետաքրքիր է, Ալենն իմացե՞լ է՝ ով է կանգնած դիմացը: Դժվար թե չիմանար՝ ով է իր տեղակալի խորթ մայրը: Հետևաբար՝ եթե իմացել է, ինչո՞ւ է նման կերպ արտահայտվել, պատճառը բացառապես թուրքական թեմա՞ն է, թե՞ ինչ-որ անձնական խնդիրներ կան Ռուբոյի ու Ալենի միջև: Բոլոր դեպքերում, կատարվածը զարմանալիորեն ևս մեկ անգամ ի ցույց է դնում մի կողմից՝ Ալենի հանդեպ եղած հանրային ատելությունը, մյուս կողմից՝ այն զզվելի մթնոլորտը, որ տիրում է ՔՊ-ում: Հետաքրքիր կլինի տեսնել Ռուբոյի արձագանքը՝ թուրքը վիրավորական կհամարի՞, թե՞ ընդհակառակը:
Սակայն զարմանալիորեն անպատվության է ենթարկվել և Ալենի մյուս տեղակալը` ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ, ճիշտ է, առանց Ալենի ուղղակի կամ անուղղակի մասնակցության: Ներկայացնենք սրճարաններից մեկում կատարվածը` ըստ Armenian info հարթակի. «Նրա իսկ ծանոթները հրաժավել են նրան ողջունելիս սեղմել ձեռքը: Հետո, երբ Արշակյան Հակոբն աքլորացել է ու պատասխան պահանջել, այնպես համոզիչ են հիմնավորել նրա՝ ձեռքսեղմումի արժան չլինելը, որ սա թողել-փախել է սրճարանից՝ մի ծպտուն չհանելով: Բոլորն էլ գիտեն, չէ՞, թե ում չեն բարևում ձեռքով: Որոշ շրջանակներում նմաններին, օրինակ, «պիտուխ» են անվանում կամ մեկ այլ կոպիտ հայհոյանքով անվանարկում: Արշակյան Հակոբը և, իհարկե, ոչ միայն նա դարձել են այնպիսի անմաքուրներ, որոնց նույնիսկ դիպչելը «հարամ» բան է համարվում: Տեսնես երբ վերցնում էին իշխանությունը, հներին մերժում, երբևիցե կենթադրեի՞ն, որ գալու է այն օրը, երբ իրենց վրա նույնիսկ չեն թքելու: Հիմա հենց այդ օրն է, և ուրեմն` ո՞ւմ է պետք նրանց փողն ու պաշտոնը»:
«Սպարապետ» Պիսկեմ Սուրոյի օֆիսի ներկայացված նախագիծը` 24 միլիոն դրամով բանակից ազատելու վերաբերյալ անչափ հայրենադավ նախաձեռնություն է: Ախր, Ադրբեջանը և Թուրքիան կարող են մեկ միլիարդ դոլարից էլ քիչ գումար ներմուծել ՀՀ` որպես բանակից ազատվելու ֆոնդ, և երկիրը թողնել առանց բանակի... Սակայն զարմացանք, երբ այդ օրինագիծը դատապարտեց պատերազմը տանուլ տված ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ. «Ներկայացված նախագիծը համահունչ է կառավարության եւ քաղաքական իշխանության «խաղաղության օրակարգին»: Անձամբ ես եւ Պաշտպանության նախարարությունը մշտապես դեմ ենք արտահայտվել նմանատիպ նախաձեռնություններին: Ինձ համար նախագծով առաջարկվող կարգավորումներն անընդունելի են: ՀՀ զինված ուժերում ծառայելը պետք է ողջունել եւ խրախուսել, այլ ոչ թե հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» սահմանել: Հետաքրքիր է՝ պահպանվելու է արդյո՞ք թափանցիկությունն այն անձանց անունների մասով, ովքեր կվճարեն իրենց զավակներին առնվազն 1.5 տարվա զինված ուժերում ծառայության հետ կապված «զրկանքներից» ազատելու համար»: Սա այն դեպքն է, երբ դասականը կասեր` իյա՜, իրո՞ք...
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ