ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Միայն դա էր մեզ պակաս` կապիտուլյանտը զարմանալիորեն հայտարարեց, թե բուհերի քանակը պետք է կրճատել և բուհերը Երևանից տեղափոխել Աշտարակ` իբր կրթության որակը բարձրացնելու համար: Դրա առնչությամբ քաղաքագետ ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ իրավացիորեն նկատում է. «Երիտասարդությանը հեռու պահել հայկական բոլոր իրադարձությունների կենտրոնից՝ մայրաքաղաքից, քաղաքակրթական միտումը խառնել գավառական բարքերին, մտածող ու պայքարող տեսակին դարձնել ապաքաղաքական ամորֆ մի զանգված: Ահա այն ամենը, ինչին ցանկանում է հասնել թուրքի ծրագրերն սպասարկող իշխանությունը: Համալսարանները Երևանից դուրս հանելն ու կրթության որակի բարելավումը ձեր խելքի բանը չէ: Դուք, առավելագույնը, երկիր քանդեք, տհաս համբակներ»: Դե ընդհանրապես պետական որևէ որոշում սրանց խելքի բանը չէ, զի սրանք համատեղում են բթամտությունը, գեղցիական «շուստրիությունը» և անսահման տականքությունը հայի տեսակի հանդեպ ատելության հետ: Հա, չմոռանանք մեկ էլ այն խոսակցությունները, որ Գռզոն վաղուց աչք է դրել բուհերի շենքերի վրա, երևի ուզում է իր թուրք յոլդաշ-քարդաշների համար հյուրանոցներ և անառականոցներ սարքել:
Միխայիլ Գորբաչովը այնքան վնասներ է բերել բոլորին, բացառությամբ թերևս Գերմանիայի, որ պետական և քաղաքական այրերը նույնիսկ չեն ուզում մասնակցել հոգեհանգստին/թաղմանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ, պարզվում է, չի կարողանա մասնակցել ԽՍՀՄ վերջին ղեկավարի հրաժեշտի ընդհանուր արարողությանը: Այդ մասին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ այս պահին Պուտինն աշխատանքային այցով Կալինինգրադում է: Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ՌԴ նախագահը Կալինինգրադ մեկնելուց առաջ այցելել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, որտեղ հրաժեշտ է տվել ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին: Իսկ հիմա զարմանալին` Պեսկովը հավելել է, որ պետությունը կաջակցի Գորբաչովի թաղման արարողության կազմակերպմանը, իսկ հուղարկավորությունը կլինի պատվո պահակախմբի ուղեկցությամբ: Թան էլ չէ, բրդած մածուն... ռուսները ճիշտ կանեն, իրենց հողը չպղծեն այդ նեռի աճյունով: Բայց` իրենց երկիրն է, բացառապես իրենց ներքին գործն է, թեև այդ նեռը ոչ միայն իրենցն է, այլև մեզ էլ է հսկայական վնաս հասցրել:
Իսկ հիմա պինդ բռնվեք: Ինչքան էլ զարմանալի լինի, Նիկոլի գլխավոր դհոլչի դատախազ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆՆ առաջարկում է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել: Նա դիմել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին` առաջարկեով սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորութուն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը, հայտնում են դատախազությունից: Իյա՛, իրո՞ք... Իսկ պետական դավաճանին ծառայողներին մահապատիժ չի՞ հասնում: Օրինակ` ակնհայտ պետական դավաճան Նիկոլին չձերբակալելը ինքնին պետական դավաճանություն չէ՞: Կամ 2018-ին ԱԺ-ից սահմանադրական կարգի դեմ հանցանք կատարած Նիկոլի կալանավորման միջնորդությունը հետ կանչե՞լը: Իսկ գեներալ Մանվելի գրպանը «տուշոնկի» շինծու գործ գցե՞լը... Ուստի զարմանալով հանդերձ, չենք կարող չհարցադրել` այդ արարքների համար Արթուր Դավթյանին մահապատիժ չի՞ հասնում: Դավթյանի քայլը միայն մի դեպքում կարող է արդարացվել` եթե մտքում կա հենց կապիտուլյանտին մահապատժով պատժելը...
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ