Դժվար է գոյատեւել, երբ հարեւանդ ագրեսոր է. Շպռոտ
Շոու բիզնես
Երկրում ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցել է ԱՄՆ-ում բնակվող երգչուհի ՇՊՌՈՏԻ հետ:
— Լսելով ադրբեջանական հերթական վայրագությունների մասին՝ ԱՄՆ-ի Սփյուռքն ինչպե՞ս արձագանքեց:
— Ոտքի ելավ, ինչպես միշտ, բայց մի տեսակ հիասթափված եւ ավելի կոտրված: Վստահությունը կորած աշխարհի հանդեպ: Բայց ամեն օր ցույց է...
— Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չնայած 44-օրյա պատերազմի անդառնալի կորուստներին` հայ ժողովրդի ոգին չի կոտրվել: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
— Հայ ժողովրդի ոգին երբեք չի կոտրվել ու չի կոտրվի, եթե ինքը չկոտրի:
— Երեւի, համացանցից արդեն տեսել եք, որ թշնամին նաեւ հայ կնոջ է խոշտանգել…
— Այդ տեսարանը ահավոր էր, խոսքեր չեմ գտնում բացատրելու զգացմունքներս: Այդ հարցը պիտի բարձրացվի համաշխարհային մակարդակով, մարդու իրավունքների պաշտպանները պիտի տեսնեն այդ վայրագությունները:
— Ըստ Ձեզ, այսքանից հետո, ադրբեջանցու, թուրքի հետ հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր կնքել, ընկերություն անել` որպես հարեւանների:
— Ցավոք, հնարավոր չէ հիմա, քանի որ նրանք չեն ուզում: Հիմա նրանց համար հարմար ժամանակներ են թշնամի մնալու: Ցավոք, դեռ հարեւաններ ենք: Ու դժվար է գոյատեւել, երբ հարեւանդ ագրեսոր է:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆժ