ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հակահիգիենիկ ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ դրսևորել է բացառիկ ցինիզմ, հարուցելով ՀՀ քաղաքացիների զարմանքն ու զայրույթը: Թշնամու բաժին դարձած Գորիս-Կապան մայրուղին սույն ՔՊ-ականը հռչակել է որպես Հայաստանին ի սկզբանե չպատկանած տարածք: «Գորիս-Կապան մայրուղին այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010թ.-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,- հայտարարել է սույն առանձնյակը՝ «այդ սահմաններ»-ի տակ նկատի ունենալով ՄԱԿ-ի կողմից ընդունված ՀՀ սուվերեն տարածքը: Սա ուղղակի ադրբեջանական քարոզ է, որ հնչում է Ազգային ժողովում: Բանն այն է, որ չի եղել մի շրջան, որ այն գտնված լինի Ադրբեջանի սահմաններից ներս: Եթե եղել է նման շրջան, եթե երբևիցե այդ մայրուղին գտնվել է ազերիների տարածքում, թող մեղքը «նախկինների» վրա բարդել ցանկացող ՔՊ-ականը կոնկրետ նշի, թե երբ է նման բան եղել, որ թվերին: Իհարկե, չի կարող նշել և չի նշի, զի ՀՀ տարածքի այդ հատվածը հենց կապիտուլյանտն է նվեր տվել թուրքին` առանց գոնե մեկ կրակոցի:
ԶԼՄ-ները/փորձագետները շատ են քննարկում ՂՐԻՄԻ ԿԱՄՐՋԻ պայթյունը, սակայն մեծամասնության ուշադրությունից զարմանալիորեն վրիպել է հետևյալ հանգամանքը. այդ ինչպե՞ս եղավ, որ համացանցը լեցուն է պայթյունի և հրդեհի բարձրորակ, տարբեր ռակուրսներով լուսանկարներով և տեսանյութերով: Պարզ է, որ նախօրոք հոգ էր տարվել որակյալ նկարահանումներ ապահովելու մասին: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ դիվերսիայի պատվիրատուներին քարոզչական գործողությունների համար պիտանի բարձրորակ նկարներ/տեսանյութեր ունենալը հետաքրքրում էր առնվազն ոչ պակաս, քան կամրջին հասցված վնասումները: Հասցված վնասումները կրիտիկական չեն, դրանք ամբողջովին վերականգնվելու են մի քանի շաբաթում: Սակայն լուսանկարներն ու տեսանյութերն արդեն օգտագործվել են բազմաթիվ տպավորիչ քարոզչական նյութերում: Արդեն զարմանալիորեն նույնիսկ պայթյունի և հրդեհի կադրերը ներառող գովազդային հոլովակներ են հայտնվել, իսկ Ուկրաինայի փոստային ծառայությունը դիվերսիայից ժամեր անց անոնսավորել է 7 միլիոն տպաքանակով` պայթյունին նվիրված դրոշմանիշների թողարկումը, ներկայացնելով անգամ նախնական էսքիզը:
Զարմանալի լպիրշություն է դրսևորել տխրահռչակ Էրատո ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ` նամակ է գրել, այս անգամ ուղղված հայուհիներին, հայուհիների միություններին և անվանել այն «Հայ կանանց մեռելային լռությունը»: Անշուշտ, վերաշարադրել այդ բարբաջանքը իմաստ չունի, սոսկ փոքրիկ մեջբերում անենք. «Չէին կարող իհարկե հայ մայրերը համաձայն չլինել արշավի ուղերձի հետ եւ ասել՝ ո՛չ, մենք ուզում ենք, որ ե՛ւ մեր, ե՛ւ ադրբեջանցի երեխաները զոհվեն պատերազմում: Հնարավոր չէ նման բան: Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը»: Այդ մանիպուլյացիային շատ տեղին պատասխան է տալիս հայուհիների «Նազանի» ակումբի ղեկավար Աննա Հովները. «Ուրեմն լսիր, իդիոտկա՜: Հայ մայրը և հայ կինը երբեք չի՛ մտածի քեզ նման, և չի՛ հուզվի ադրբեջանցի բջերի սատկելուց, քանի որ դրանք մեր տղերքի սպանողներն են: Քո հուզմունքն ու անձնական ֆանատիզմին հասնող սերը ադրբեջանցի լակոտների հանդեպ` քեզ պահիր ու հայ մայրերի վրա մի՛ փաթաթիր: Լավ է` արձան չես տեղադրում Երևանի կենտրոնում դրանց սատկած լակոտների հիշատակին. վատ ե՞ս դու»: Դե ինչ, շառից, փորձանքից, Աննա Հակոբյանից հեռու, մեռելայինը ոչ թե հայուհիների արհամարհանքն է, այլ` Էրատոյի էությունը:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ