ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ինչպես հայտնի է, նույնիսկ փչացած ժամացույցը օրը երկու անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս: Այդ ճշմարտությունը զարմանալիորեն ի ցույց դրեց թավշիստ և նիկոլական ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ Երևանի ավագանիում. «Ցավով և ամոթով պետք է ասեմ՝ 2017 թվականին ավագանու նիստերն ավելի լավ էին»: Ընդ որում, նա դա արձանագրեց, հաշվի առնելով այն «բարդակը», որի իր իսկ թիմակիցները վերածել են ավագանու նիստերը: Դե ինչ, ուզած-չուզած խոստովանեցի՞ր որ «նախկինների» օրոք ավելի լավ էր, քան ձեր օրոք: Դե նաև հիշատակիր, թե որ կուսակցությունն էր այն ժամանակ ավագանու մեծամասնությունը, և ով էր Երևանի քաղաքապետը: Տիգրան Ավինյան, 2017-ին, ի տարբերություն կապիտուլյանտների խունտայի, ամեն ինչ ավելի լավ էր: Սահմաններն ու Արցախը ապահով էին, բանակը` լավագույնը Հարավային Կովկասում, հարաբերությունները և՛ դաշնակից, և՛ պարզապես գործընկեր երկրների հետ կառուցված էին լրիվ բնականոն և հարգալից ձևով, Ալիևի լեզուն էլ մտած էր համապատասխան բնական բացվածքի մեջ... Վրադիր էլ` սպանություններն անգամներով քիչ էին: Ա՛յ եթե բոլորովդ հերթով խոստովանեք, որ 2017-ին ավելի լավ էր, և ճամպրուկները հավաքեք, երկիրն էլ, մայրաքաղաքն էլ, ժողովուրդն էլ բազմաթիվ մահացու փորձանքներից կպրծնեն:
Քիչ էր մեր ամոթն ու անպատվությունը, երբ Էրդողանը Հայաստանը դասեց «բարեկամների» շարքը, հիմա էլ զարմանալիորեն դրան ավելացավ Էրդողանի խոսնակի գովասանքը: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ ԻԲՐԱՀԻՄ ՔԱԼԸՆԸ Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարություններ է արել A Haber հեռուստաալիքի եթերում: Խոսելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Քալընն ասել է. «Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Փաշինյանն այս գործընթացը լավ է տանում՝ չնայած սփյուռքի ընդդիմությանը և ճնշումներին: Ալիևը վճռական է տրամադրված այս հարցում: Կարծում եմ, որ առաջիկա օրերին մեր հատուկ ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո կարելի է լավ քայլեր ձեռնարկել: Մենք պետք է առաջ շարժվենք՝ քայլեր ձեռնարկելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ... Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել. սրան պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը»: Լավ, մեր թշնամուն ո՞նց հասկացնենք, որ Նիկոլն ու նրա «կառավարությունը» ավելի քիչ կապ ունեն հայի ու Հայաստանի հետ, քան թուրքը` խոզի մսի:
Ֆեյսբուքում այսպիսի կատակ է պտտվում` փոքրիկ տղան հորը հարցնում է, թե թուրք գեներալ լինո՞ւմ է, հայրն էլ պատասխանում է` բա ՄԵԼՔՈՆՅԱՆ ԳԱԳՈՆ ո՞վ է: Այդ կատակում զարմանալիորեն մի քանի տոկոս կատակ կա, մնացածը ճշմարտություն է: «…Ղարաբաղցիք էլի ուզում են՝ ամեն ինչ բարդեն մեր գլխին: Գնացե՛ք, խոսացե՛ք, ի՞նչ ա էղել, խոսալուց էլ եք լավ…»,- լրագրողի հետ զրույցում արցախցիների վրա մուննաթ է եկել «գեներալ» կոչեցյալը՝ արտահայտվելով Արցախ-Ադրբեջան հնարավոր երկխոսության շուրջ: Մելքոնյան Գագոն, ում ազգանունը բավականին հաճախ Ֆեյսբուքում այնպես են գրում, որ թերթում մեջբերել հնարավոր չէ, փաստորեն բացարձակ արցախատյաց է, և համառորեն առաջ է տարել ՔՊ-ական թեզը՝ մոռանալով, սակայն, որ բոլորովին վերջերս Ադրբեջանից հնչեց հստակ հայտարարություն, որ բացառում է Ադրբեջան-Արցախ երկխոսությունը. Բաքուն մտադիր չէ երկխոսել մի սուբյեկտի հետ, որը, ըստ նրա, բնության մեջ գոյություն չունի: Դե ինչ ասես, իսկ ՔՊ-ում ընդհանրապես կա՞ որևէ մեկը, ով հակահիգիենիկ չլինի:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ