ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Խոստովանեցի՞ր, տականք: Ինչքան էլ զարմանալի լինի, ուղիղ եթերում «Национальная оборона» ամսագրի գլխավոր խմբագիր, «Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծական կենտրոն» ՓԲԸ տնօրեն ԻԳՈՐ ԿՈՐՈՏՉԵՆԿՈՆ, ով հայտնի է նաև ադրբեջանապաշտ հայացքներով, ակամա կամ` չի բացառվում, նաև դիտավորյալ մատնեց թուրքական տերերին, ասելով, որ Փաշինյանը պիտի մնա իշխանության ղեկին, քանի որ նրա կողմից որդեգրված խաղաղության կուրսը թելադրված է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Դա մեզ համար նորություն չէր, նորությունը Բաքվի սև խավիար մշտապես զխտկվողի կողմից ռուսական հեռուստաեթերում դա խոստովանելն էր: Իսկ ընդհանրապես, այս ամենը գալիս է ապացուցելու այն փաստը, որը մենք բազմիցս անգամ հայտարարել ենք, որ 2018 թվականի թավշյա իշխանազավթումը ուղղակի կամ անմիջականորեն կազմակերպել, ղեկավարել և ֆինասավորել են Թուրքիայի իշխանությունները: Հետնիկոլական Հայաստանում, անշուշտ, քննության առարկա կդառնա այդ դավադիր շղթայի ամեն մի օղակ, և ով թուրքական լիրա կամ ադրբեջանական մանաթ է լափել, ոչ միայն խստագույնս կպատժվի, այլև կխարանվի յոթը պորտով:
Գամառջոբա... Մազութնոցի պրեզիդենտ Ալիևի հետ այդ խոնավ, լրիվ բրեժնևյան համբույրի երկրորդ մասնակիցը Վրաստանի վարչապետ ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻՆ է: Եվ այդ այցի ընթացքում Բաքվի բռնապետը խոսել է բազում «մեգանախագծերի» մասին, նաև` վատ քողարկված հաթաթաներ տվել մեր գլխավոր գերագույն կապիտուլյանտին: Սակայն այդ այցի հետ կապված զարմանալի մեծ սկանդալ է եղել: Պարզվում է` Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին, հայտնել է նրա աշխատակազմը: Բայց... շարունակությունը ոչ պակաս զարմանալի է. «Չնայած Սալոմե Զուրաբիշվիլիի ցանկությանը և պատրաստակամությանը, ցավոք սրտի, նախագահների հանդիպումը չկայացավ»: Դա մեջբերում է պաշտոնական հաղորդագրությունից: Այսինքն` քիչ է, որ Վրաստան եկած մազութային սուլթանը բանի տեղ չի դրել Վրաստանի նախագահին, դեռ չհանդիպելու առնչությամբ նախագահն ափսոսա՞նք է հայտնում... Չէ, թուրքերը իրոք մեր հարևան և բարեկամ երկրին իրենց հոր դուքյանի տեղ են դրել...
Իսկ Մեծ Բրիտանիայում դրամատիկ, այդ երկրի ողջ պատմությանը զարմանալիորեն հակասող իրավիճակ է: Բեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, միշտ խառը մազերով շրջող ԲՈՐԻՍ ՋՈՆՍՈՆԸ հրաժարվել է վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց: Այս մասին գրում է Daily Mail-ը: Միևնույն ժամանակ բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ այդ պարագայում Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ֆավորիտը երկրի ֆինանսների նախկին նախարար, ծագումով հնդիկ Ռիշի Սունակն է: Metro պարբերականը գրել է, որ Ռիշի Սունակը հաղթող կճանաչվի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում, եթե Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտին չհաջողվի ժամերի ընթացքում ստանալ Պահպանողական կուսակցության ևս 75 պատգամավորի աջակցությունը: Եվ այսպես, ամենայն հավանականությամբ, Միացյալ Թագավորությունը հնդիկ վարչապետ կունենա: Էլի լավ է, գոնե Լոնդոնի ստվարաթիվ Մուհամեդներից մեկը չէ... Սակայն մեր բարեկամ և փաստացի դաշնակից Հնդկաստանի ժողովուրդն ու քաղաքական դասը թող չշտապեն ուրախանալ: Հայոց պատմությունը լեցուն է օրինակներով, որ Բյուզանդիան ունեցել է հայ կայսրեր, սակայն դրանից Հայքը և Բյուզանդիայի հայությունը լավագույն դեպքում ոչ մի օգուտ չի ունեցել, իսկ ավելի հաճախ վնասներ է կրել:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ