ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Երբեմն ոսոխն էլ է զարմանալիորեն ճշմարտության ասում: Այսպես, ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ, ելույթ ունենալով «Նոր Ադրբեջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտարարեց. «Մենք այս կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ չենք, Հայաստանն անդամ է, և այս կազմակերպության միջոցով նպատակ ուներ անհիմն պահանջ ներկայացնել Ադրբեջանի դեմ՝ փաստորեն, ուզելով այդ կազմակերպության անդամ երկրներին իրար դեմ հանել: Կազմակերպության մյուս անդամները չեն ենթարկվել սադրանքին: Իսկ ոմանք իրենց ելույթներում Հայաստանին այնպիսի դրության մեջ են դնում, որ այսօր էլ Հայաստանում չեն կարողանում մոռանալ դա: Այս կազմակերպությունում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»: Այն, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում հիմա ավելի շատ բարեկամներ ունի, դա փաստ է, իսկ մնացյալը բառախաղ է: Իսկ ավելի շատ բարեկամներ ունի, զի Նիկոլ ունեցող Հայաստանն ընդհանրապես բարեկամ ունենալ չի կարող: Անգամ եթե որևէ մեկն անկեղծորեն ուզենա օգնել Հայաստանին, դրան կա անհաղթահարելի խոչընդոտ` ի դեմս տոտալ ստախոս և ուխտադրուժ կապիտուլյանտի, որին անվերապահորեն վերաբերում է «օձը տաքացնողին է կծում» ասացվածքը:
Իսկ Ալիևի «ավագ եղբայր» և Նիկոլի «պապա» ԷՐԴՈՂԱՆԸ, ինչքան էլ զարմանալի լինի, հասել է Սյունիք` առանց զենքի և զորքի: Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ Հայաստանում նախատեսված ճանապարհների շինարարության մրցույթներից մեկին մասնակցում է նաև թուրքական հայտնի մի կազմակերպություն: Խոսքը, մասնավորապես, Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան 60 կմ-անոց ճանապարհի մասին է: Ենթադրվում է, որ այդ ընկերությունն Էրդողանին մոտ գտնվող թուրք գործարարներից մեկին պատկանող «Kolin Insaat»-ը կարող է լինել: Հետաքրքիր է, որ լրագրողների բոլոր փորձերը՝ ՀՀ պետական համապատասխան մարմիններից ստանալու սպառիչ տեղեկություն այն մասին, թե կոնկրետ որ թուրքական ընկերության մասին է խոսքը, կամ արդյոք իրապես թուրքերը նպատակ ունե՞ն՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհի կառուցմանը բերելու իրենց մասնակցությունը, ոչ մի սպառիչ պատասխան չի հնչել: Այսինքն՝ խիստ գաղտնի է պահվում այն հարցի պատասխանը, թե կոնկրետ ովքեր, ինչ ընկերություններ կարող են մասնակցել ճանապարհի կառուցմանը: Ու մինչ սպասում ենք ասկյարների ներխուժմանը, զարմանալիորեն մի օր կարող է պարզվել, որ սողացող տնտեսական էքսպանսիայի միջոցով թուրքերն արդեն իսկ ամեն ինչ դարձրել են թուրքական...
Քաթարի մարզադաշտում` հաջակցություն ավանդական ընտանիքի տեղադրված պաստառի լուսանկարը, ուր ընտանիքը հովանոցով պաշտպանված է ծիածանագույն թույնից, զարմանալիորեն ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ապրեց ընդամենը 15-20 րոպե, և այդ նկարով կիսված բոլոր օգտատերերին եկավ ծանուցում, թե իրենք «խախտել են կանոնները»: Զարմանալով հանդերձ, կարելի էր սահմանափակվել «Ցուկերբերգ պեդերաստ» արձանագրումով և անցնել առաջ, սակայն պարզվում է, որ այս երևույթի հետևում հետաքրքիր պատմություն կա: Եվրոպական տարբեր երկրների ֆեդերացիաներ հայտնել էինն, որ մտադիր են ծիածանագույն թևկապներով դուրս գալ խաղադաշտ՝ հաջակցություն ԼԳԲՏ-ների՝ Քաթարում «իրավունքների խախտման և խտրականության»: Սակայն Անգլիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և այլ հավաքականների ավագներն ԱԱ-2022-ի ընթացքում խաղադաշտ դուրս չեն գա ծիածանագույն թևկապներով, քանի որ ՖԻՖԱ-ն, ի պատիվ իրեն, հավաքականներին արգելել է ԼԳԲՏ-ներին աջակցող թևկապներ կրել: Ավելին, խաղերի մրցավարներն իրավունք ունեն ազգային թիմերի ավագներին դեղին քարտեր ցույց տալ, եթե ֆուտբոլիստներն այդպիսի թևկապներ կրեն:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ