ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Զարմանալի է, բայց փաստ` ԱԽՔ-ը ավետեց, որ ՊՊԾ-ն պետական կառույցից վերածվում է կապիտուլյանտի ԱՆՁՆԱԿԱՆ ԹԻԿՆԱԶՈՐԻ. «Նախկինում այս կարգավորման շրջանակներում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Այժմ այդ ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս յոթ տարի: Վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»: Կապիտուլյանտն էլ հավելեց, որ ըստ անհրաժեշտության հետագայում ծառայությունը երկարացնելու հնարավորություն կլինի. «ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեք հիմնական ուղղություններով` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն: Մենք պետք է ծառայության կարողություններն ու հնարավորությունները մեծացնենք, և մենք դա անում ենք»: Դե, կառավարությունն էլ քվեարկությամբ հավանություն տվեց առաջարկվող նախագծին: Այնպես որ, հարգելի ընթերցողներ, չզարմանաք, եթե մի օր հայտնաբերեք, որ Նիկոլին պահպանում են թուրք կամ ադրբեջանցի թիկնապահները: Երևի, կապիտուլյանտը մնացել է «Իշխանություն 2» ֆիլմի տպավորության տակ, ուր թիկնապահը, ելնելով պետական պարտավորությունից, վնասազերծում է վարչապետ կոչեցյալին...
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ էլ իր պաշտոնական լիազորությունների շրջանակում անդրադարձել է Եռաբլուրում տեղի ունեցած քստմնելի ոճրագործության զարմանալի շարունակությանը. «Անթույլատրելի եմ համարում ՀՀ ոստիկանության կողմից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների դեմ ներկայացված հայցը՝ վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ: Նախ, կարևոր է արձանագրել, որ Եռաբլուր զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների դեմ կիրառված անհամաչափ ուժի (բռնությունը) հանգամանքը մինչև օրս չի արժանացել պատշաճ և համարժեք իրավական գնահատականի, առնվազն տեսանելի մակարդակով հայտնի չեն առանցքային դերակատարները, նրանցից յուրաքանչյուրի գործողությունների բնույթը, նշանակությունն ու մեղքի առկայության հանգամանքը, հատկապես այն պարագայում, երբ տեղի ունեցածի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ոստիկանությունում տարվում էր ծառայողական քննություն: Եվ փոխանակ զոհվածների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառողները պատժի ենթարկվեն, փորձում են պատժել ծնողներին»: Դե ինչ, արձանագրենք` թեև դեռ սովետական ժամանակներից քաղաքային ժարգոնով ոստիկաններին կոչում էին «մուսըռ», սակայն այդ անունն իր կատարյալ բովանդությամբ լցվեց միայն Նիկոլի օրոք:
Սակայն եթե Նիկոլի` տարբեր գույնի բերետներով «թավշյա մուսըռ» են, ապա վաղուց նորություն չէ, որ խունտայի պարագլուխները կենսաբանական, գենետիկ աղբ են: Սույն անհրապույր հանգամանքին ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ կարողացավ զարմանալորեն տալ շատ բարեկիրթ սահմանում` հավանաբար գործի դնելով խորհրդարանական դիվանագիտության իր հարուստ փորձը. «Զավեշտ է, որ մենք ՀՀ արտաքին քաղաքականությունը քննարկում ենք այն մարդկանց կատարմամբ, որոնց անգամ շուն «ման տալ» չէինք վստահի, տան բանալիները չէինք վստահի՝ մի քանի ժամով մեր երեխաների հետ նստելու: Արմեն Գրիգորյան, Արարատ Միրզոյան, Սուրեն Պապիկյան, Ալեն Սիմոնյան XY քրոմոսոմային հավաքակազմ ունեցող կենսաբանական էակների արտաքին քաղաքական գնահատականներն ենք գնահատում: Ի՞նչ էր բառաչում Ալեն Սիմոնյանը...»: Բայց «կենսաբանակա՞ն» էակներ են, թե՞ պարզապես ոսոխի կողմից ծրագրավորված ռոբոտներ:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ