ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Տխրահռչակ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ինքնագոհ լուսանկարները Քաթարից, որոնցից մեկում ՀՀ պետական դրոշի պատկերը գլխիվայր է երևում, հարուցել է քաղաքացիների զարմանքն ու վրդովմունքը, ուտի շատերը սոցցանցերում այն գլխիվայր են զետեղել, որպեսզի մեր Եռագույնի դիրքը ճիշտ լինի: Մենք էլ, այդպես վարվելով հանդերձ, չենք կարող չմեջբերել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ուշագրավ դիտարկումը. «Լեհաստանի նախագահն իր երկրի Ազգային հավաքականի խաղն Արգենտինայի ընտրանու հետ, դիտել է Վարշավայում` նախագահական պալատ հրավիրելով երեխաների, իսկ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, օտար երկրների ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու համար, մեկնել է Քաթար: Կարելի էր պարզապես սրանց ձրիակեր անվանել, սակայն այսքան մարդու կյանք կերած, հայրենակործան ու ազգակործան պատուհասների համար դա կոմպլիմենտ կլինի: Եթե սրանց պետության հաշվին պետք է բժիշկ հատկացնել, ապա դա պետք է լինի միայն դատաբժիշկ: Սրանց պատիժը չպետք է շատ ուշանա»: Չէ, չեղավ, պարոն Ղազարյան, չարժե սրան համեմատել Լեհաստանի նախագահի հետ, Լեհաստանի նախագահն` ուր, «գյոռմամիշ» ՔՊ-ականներն` ուր:
Արտահայտվելով դատախազների ու, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձերի բարձրացման թեմայով, երբ փաստացի կրկնակի աճ է նախատեսվելու առանց այն էլ ոչ աղքատ այդ պաշտոնյաների համար՝ տխրահռչակ ՔՊ-ական ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասել է. «Մենք պետք է հստակ հասկանանք, որ իրավապահ համակարգում՝ կլինի դատական իշխանություն, կլինեն դատախազական մարմիններ, քննչական մարմիններ, մենք պետք է արժանապատիվ աշխատավարձ ու վարձատրություն տանք, իհարկե, խոսքը վերաբերում է հենց արժանիքահեն անձանց, անձանց, ովքեր իրոք կատարում են կարևոր գործառույթ… այս առումով ես խնդիր չեմ տեսնում…»: Զարմանալի է Վալոդի ու նրա կապիտուլյանտ շեֆի համար «արժանիքահեն» ովքե՞ր են համարվում: Արդյո՞ք խոսքը առավել ջանադիր կամակատարների մասին չէ, ովքեր հանուն խունտայի առաջադրանքների կատարման աղբարկղ են նետում և՛ մասնագիտական արժանապատվությունը, և՛ իրավագիտությունը որպես այդպիսին: Կարծում ենք, ընթերցողը շատ լավ է հիշում Նիկոլի խոսքը «վնգստացող դատավորների» մասին, ինչպես նաև նրա գլուխգովանությունը, որ ոչ մի դատավոր չի կարող իրեն «չէ» ասել: Հաստատ սրանց համար իրավապահն ինչքան ավելի տականք է, այնքան ավելի «արժանիքահեն» է:
ՔՊ-ականների մայրենի թուրքերենում կա «դուշմանի մալ» (թշնամու նախիր) արտահայտությունը, որը զարմանալիորեն սազում է այն այլանդակությանը, որը ՔՊ-ական խունտան արել է Հանրապետության հրապարակի թամանյանական շենքերի զարդանախշերի հետ` տոնական զարդարանքի համար այդտեղ խրելով մետաղյա գամեր... Ճիշտ է, այդ ուսապարկավորները երդվում-պատռվում են, որ ամեն ինչ վերականգնելու են, սակայն մասնագետը` ճարտարապետ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ, փաստում է, որ դա անհնարին է. «Վերականգնելու միակ տարբերակն այն է, որ քարն ապամոնտաժվի և տուֆից նոր քանդակ արվի, բայց քարի հետ աշխատող բոլոր մասնագետները գիտեն, որ նույնիսկ նույն հանքի տարբեր տեղերից հանված տուֆը տարբեր երանգներ ունի, ուստի նույնությամբ վերականգնել չի հաջողվի: Վերականգնելու տարբերակներից մեկը տուֆի փոշիով մածուկ պատրաստելն ու այդպես անցքերը փակելը կարող է լինել, բայց դա ևս լուծում չէ: Այդ տարբերակը ժամանակավոր բնույթ ունի, և մի քանի տարի հետ անցքերը նորից կբացվեն: Տուֆը մի շարք յուրահատկություններ ունի, այն ծակոտկեն քար է, և հնարավոր է անձրևաջրերը մտնեն նրա մեջ, ձմռանը սառչի և ճաքեր տա, տուֆի հետ պետք է մաքսիմալ զգույշ լինել, այն շատ փխրուն քար է»: Դե, ՔՊ-ականների համար ստելը շնչելու պես մի բան է:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ