«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ Ովքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ Անդրեասյան Հայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունի ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)

Եթե ուզում ենք առողջացնել քաղաքական դաշտը Հայաստանում, պետք է ապավինենք ընդդիմությանը, որը, սակայն, կազդուրման կարիք ունի

Հրապարակախոսություն

Արցախի հարցով Ազգային Ժողովի երեկվա քննարկումները կրկին ապացուցում են, որ ծանր կացությունը, որում հայտնվել են Հայաստանն ու հայ ժողովուրդը, պահանջում է քաղաքական դաշտին վերաբերող այն գործընթացների անկեղծ և հնարավորինս խորը վերլուծություն, որոնք պայմանավորել են այս 4 տարիների զարգացումները Հայաստանի ներսում և կարող են կա՛մ խաչ քաշել, կա՛մ լույս վառել Հայաստանի ապագայի համար:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում նաև Հայաստանի ընդդիմության պատմությունը 2018 թվականից կարիք ունի անկեղծ վերլուծության՝ անկախ ամբիցիաներից, շահերից եւ քարոզչական շղարշից։

Իհարկե, այս հոդվածը դրա հավակնությունը չունի, այդուհանդերձ փորձենք հասկանալ ինչ է եղել Հայաստանի ներքաղաքական ընդդիմադիր կյանքում, ինչ երևույթներ, գործընթացներ են կատարվել, որոնք պայմանավորել են հետագա զարգացումները, ինչպես է այդ ամենն ազդում այսօրվա և որ ամենակարևորն է ՝ վաղվա վրա:

2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական դաշտն ամլացավ, քանզի առկա քաղաքական մեծամասնությունը կա՛մ շահի, կա՛մ վախի, կա՛մ համակրանքի, կամ որևէ այլ գործոնի ազդեցության տակ սատարում էր Նիկոլ Փաշինյանին, իսկ միակ քաղաքական ընդդիմադիր ուժ դիրքավորվեց բացառապես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Դա տեղի ունեցավ 2018-ի մայիսի 8-ին, անմիջապես Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո:

Ընդդիմադիր դաշտի ամլացումից հետո, երբ Հանրապետականը դարձել էր ընդդիմադիր դաշտի միակ քաղաքական ուժը, իսկ իրականում ատելության թիրախ էր հանդիսանում, արդեն դժվար էր խոսել Հայաստանի քաղաքական դաշտի նորմալացման հնարավորության մասին:

2018 թ. հոկտեմբերի 2-ի ԱԺ հայտնի պաշարումից և Բաղրամյան պողոտայի վրա Նիկոլի կողմից ստորագրված ազատման դիմումներից հետո ընդդիմադիր դաշտը համալրվեց նաև Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններով, որոնք լինելով Նիկոլի կառավարության մաս, հայտնի իրադարձությունների արդյունքում դուրս մղվեցին իշխանություններից՝ ստիպված հայտնվելով ընդդիմադիր դաշտում:

2018-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտի քաղաքական դերակատարների «համալրումը» տեղի էր ունենում հիմնականում կա՛մ անհատական մղումներով թելադրվող կուսակցությունների, կա՛մ Նիկոլին սպասարկելու, արբանյակ քաղաքական ուժեր ստեղծելու ուղղությամբ, կա՛մ առկա ուժերի պրոնիկոլական վերադիրքավորումներով:

Մինչև 44-օրյա պատերազմ, երևի թե ամենատեսանելի ընդդիմադիր ֆորմատը ԲՀԿ – ՀՅԴ – «Հայրենիք» եռյակն էր, որում Հանրապետականին՝ ամենահնաբնակ ընդդիմությանը, տեղ չհատկացվեց, ըստ ամենայնի՝ «դուք նախկիններ եք և վարկաբեկված եք» պատճառաբանությամբ:

Այդպես շարունակվեց մինչև 44-օրյա պատերազմը:

Պատերազմի ընթացքում ընդդիմադիր բոլոր ուժերը մի քանի անգամ առանձին-առանձին և միասին վերցված հայտարարեցին, որ դադարեցնում են ներքաղաքական պայքարը, համախմբվում են ժողովրդի և բանակի շուրջ, կենտրոնանում են բացառապես պատերազմի վրա:

44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո հասարակությունը շոկի մեջ էր, և այդ շոկը դրսևորվում էր թե՛ անձնական, թե՛ հասարակական տարածքներում:

Ցավոք, ինչ-ինչ պատճառներից ելնելով` ընդդիմությունն այդ առաջին օրերին ի վիճակի չեղավ վերցնելու իր վրա հանրային դժգոհությունը համախմբելու և ծրագրավորված գործողություններ իրականացնելու առաքելությունը:

Դրանից անմիջապես հետո ծնված ՀՓՇ-ն, որը տարբեր ժամանակահատվածներում միավորում էր 14-19 քաղաքական կառույցներ, նույնպես ուներ իշխանափոխության շանսեր: Սակայն, ակնհայտ էր, որ պահն արդեն բաց էր թողնված և գործի էին անցել աշխարհաքաղաքական լրջագույն գործոնները:

Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամն ակնհայտ էր դրսի խաղացողների համար, որոնք կարիք ունեին Հարավային Կովկասում կանխատեսելի, ստաբիլ քաղաքական նոր կոնֆիգուրացիայի և միակ ելքը տեսնում էին Հայաստանում արտահերթ ընտրությունների կազմակերպման մեջ:

Այդպիսի փորձ Նիկոլ Փաշինյանի շուրթերով արվեց 2018 թ. դեկտեմբերի վերջին, սակայն, ստանալով կտրուկ հակազդեցություն, Նիկոլ Փաշինյանն ինքը փակեց այդ ժամանակ արտահերթ ընտրությունների թեման:

Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով «գոլորշի թողնելու» հաջորդ փորձը կատարվեց 2021 թ. փետրվար-մարտ ամիսներին և այս անգամ արտաքին խաղացողները շատ ավելի համառ էին և ակամայից ավելի սինխրոնիզացված էին գործում՝ քաղաքական դաշտի տարբեր թևերին «բերելով» արտահերթ ընտրությունների անցկացման և մասնակցության թեմային:

Հանուն ճշմարտության պետք է նշել, որ միակ քաղաքական ուժը, որը մինչև վերջ դեմ էր արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՝ Հանրապետականն էր: Եվ ահա այդպես 2021-ի արտահերթ ընտրություններով ծնվեց այսօրվա տիտղոսային ընդդիմությունն ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների:

Երկու դաշինքներն էլ բացառապես նախընտրական տրամաբանության ծնունդ էին. եթե «Հայաստան» դաշինքն իշխանությունը վերցնելու մոտիվացիայով և առաքելությամբ, ապա «Պատիվ ունեմ»-ը ՝ «երկրորդ ջութակի» դերակատարությամբ և գործընկերներին ներքաղաքական պայքարում մենակ չթողնելու տրամաբանությամբ:

Իհարկե, «Պատիվ ունեմ» դաշինքի դեպքում գործում էին նաև այդ դաշինքը կազմող առանձին ուժերի ամբիցիաները. Հանրապետականը փորձարկում էր իր երիտասարդական կազմը և քաղաքական դաշտից դուրս չմնալու խնդիր էր լուծում, «Հայրենիք» կուսակցությունն առավել տեսանելի դերակատարության հայտ էր ներկայացնում:

Երկու դաշինքներն էլ իրավիճակային էին և նախատեսված չէին հետընտրական այնպիսի իրականության, որտեղ Նիկոլ Փաշինյանը մնալու էր վարչապետ:

Հատկապես այս բնորոշումը վերաբերում է «Հայաստան» դաշինքին, որը ստեղծվել էր բացառապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կապիտալի, ներուժի, իմիջի և հավակնությունների շուրջ:

Այն, որ խորհրդարանական ընդդիմությունը, թեպետ ուներ հսկայական մարդկային պոտենցիալ, մասնագիտական ներուժ, փորձ, կապեր, այնուհանդերձ, հետընտրական կոնֆիգուրացիայում «Նիկոլ վարչապետ» թեզի ներքո պատրաստ չէր ներքաղաքական պայքարը շարունակելու այդ իրականության մեջ, ակնհայտ դարձավ ԱԺ գործող գումարման աշխատանքների առաջին իսկ օրերից:

Գործող քաղաքական կուսակցությունը, որպես օվկիանոսի շնաձուկ, հոտոտեց ընդդիմության «արյունը» և նույնքան գազանաբար վերաբերեց խորհրդարանական համակարգի տրադիցիոն մաս կազմող ընդդիմադիր ուժերի ներկայությանը, ինչը վերածվեց անգամ ֆիզիկական բռնության: Բոլորս հիշում ենք այդ զարհուրելի պատկերները:

Ստեղծված իրավիճակն էլ ավելի էր խորանում, քանզի արտաքին քաղաքական մթնոլորտը, միջավայրը, որում Նիկոլ Փաշինյանի պատճառով հայտնվեցին Հայաստանն ու հայ ժողովուրդը, ընդդիմությանը թույլ չէին տալիս պայքարը շարունակել ավանդական ձևաչափով:

Ինչպես պատկերավոր նկատել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Հայաստանում իրավիճակն այլևս դասական երկրաչափական չէ, այլ ՝ տարածական երկրաչափական է: Ուստի, ոչ մի դասական քաղաքագիտական կանոն այստեղ, ավաղ, չէր գործում:

Ի դեպ, որոշ շրջանակներ սիրում են շահարկել «Պատիվ ունեմ» դաշինքի հետ կապված դերակատարությունների բաշխումը: Ակնհայտ է, որ այդ դաշինքը կազմած և ոչ մի ուժ շահագրգիռ չէ այդպիսի շահարկումների մեջ: Թե ինչ ակնկալիքներ ուներ Հանրապետականը Արթուր Վանեցյանից և «Հայրենիք» կուսակցությունից, Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց դաշինքի ստեղծման հուշագրի կնքման օրն իր հայտնի ելույթում:

Կռիվները, թե ով ավելի շատ ձայն բերեց, ով ավելի շատ մեծ կապիտալ ներդրեց այս դաշինքի հաջողության մեջ, մանկական խաղ հիշեցնող դիսկուրս է: Ընդամենը մեկ մաթեմատիկական ապացույց. 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի ընթացքում ատելության դոզան մնում էր աննախադեպ և Հանրապետական կուսակցությունն ատելության թիրախում էր, այդուհանդերձ, Հանրապետականին հաջողվեց բռնաճնշումների և հակաքարոզչության պարագայում հավաքել 59 083 ձայն: 2021-ին, երբ միջավայրն էլ ավելի տրամադրող էր, հականիկոլական տրամադրություններն առկա էին և ինտենսիվ, «Պատիվ ունեմ» դաշինքը հավաքեց 66 650 ձայն: Զուտ մաթեմատիկական առումով ավելի վատ ժամանակներում Հանրապետականի հավաքած ձայներին 3 տարի անց գումարվեց ընդամենը 7567 ձայն: Սա փաստարկ է, որ կարող են բերել հանրապետականները «ով ձայն բերեց «Պատիվ ունեմ» դաշինքի համար» անիմաստ դիսկուրսում:

Սակայն, աներկբա է, որ խորհրդարանում հայտնվելը, այդուհանդերձ, հաջողություն էր թե 2018-ին պառլամենտից դուրս մնացած ՀՀԿ -ի և նորաստեղծ «Հայրենիքի» համար:

Ի դեպ, երկու դաշինքների անվանական կազմը նույնպես վկայում էր այն մասին, որ նրանք պատրաստ չեն հետընտրական «Նիկոլ վարչապետ» իրողություններում քաղաքական պայքարի, ինչն ապացուցվեց «Պատիվ ունեմ» դաշինքից սկզբում Իշխան Զաքարյանի դուրս գալով, իսկ հետո դրան հաջորդած նաև այլ խմորումներով , որոնք ներառվում են երկու դաշինքներում առ այսօր:

Ակնհայտ էր, որ երկու դաշինքներն էլ, բացի առաջնորդության կարևոր գործոններից, համապատասխանաբար Ռոբերտ Քոչարյան և ստվերային կարգով՝ Սերժ Սարգսյան, ունեին եզակի ինստիտուցիոնալ բնութագրիչ:

«Հայաստան» դաշինքում այդ ինստիտուցիոնալ քաղաքական ուժի դերն իր վրա վերցրել էր ՀՅԴ-ն, իր հարուստ կուսակցական պատմությամբ և կառույցներով, «Պատիվ ունեմ» դաշինքում ՝ ՀՀԿ-ն: Պատահական չէ, որ «Պատիվ ունեմ» դաշինքից առաջինը դուրս եկավ «Հայրենիք» կուսակցությունը, մնաց Հանրապետականը, որպես առավել ինստիտուցիոնալ, իսկ «Հայաստան» դաշինքից վերջերս դուրս գալու մասին հայտարարեց մեկ այլ նորաստեղծ՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, թողնելով դաշինքի ինստիտուցիոնալ բեռը ՀՅԴ-ի վրա:

Թույլ կտանք ենթադրել, որ խորհրդարանական ընդդիմության այսօրվա վերաֆորմատավորման գործընթացը շարունակվելու է և այդ գործընթացում, այնուհանդերձ, բյուրեղացման երկու կետերը, առավել ինստիտուցիոնալ կուսակցությունները պահպանելու են իրենց դերակատարությունը ՝ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն:

Ինչպիսի ճանապարհով կգնա ընդդիմությունը, կախված է նրանից, թե ինչպիսի կյանք կունենա այսօրվա խորհրդարանը:

Եթե Նիկոլ Փաշինյանը, ըստ որոշ կանխատեսումների, գնա «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ապա ակնհայտ է, որ այսօրվա պարագայում խորհրդարանական երկու դաշինքներն էլ լավագույն մարզավիճակում չեն և «ռեֆրեշի» խնդիր ունեն:

«Ռեֆրեշի» աղբյուր կարող է հանդիսանալ նոր դեմքերի, նոր գաղափարների և ամենակարևորը՝ նոր օրակարգի, նոր տեխնոլոգիաների օգտագործման հրամայականը, որը կա այսօրվա քաղաքական դաշտում:

Նիկոլ Փաշինյանը, չմոռանանք, շարունակում է արհեստական կերպով պահել, այսպես կոչված, արտախորհրդարանական ընդդիմադիր ձևաչափը, որն իրականում իրեն սպասարկող, իր հետ համագործակցող, իր օրակարգի թելը թելող քաղաքական միավորներից է բաղկացած:

Այո, «ընդդիմությունն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»:

Այս երբեք չհնացող արդարամիտ մոտեցման շրջանակներում պետք է փաստել, որ եթե ազգային-պետական օրակարգով առաջնորդվող ընդդիմադիր ուժերը, անկախ նրանից, խորհրդարանական են, թե՝ ոչ, չգտնեն արդիականացման բանալին և չգտնեն այդ ճանապարհը, հաշվի առնելով ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրը, իսկ այսօրվա ընդդիմադիր ուժերը չունեն աշխարհաքաղաքական հովանավորներ ( այդ մասին բազմիցս խոսել են և՛ Իշխան Սաղաթելյանը, և՛ հանրապետականները), ապա ստեղծված իրավիճակում մեծ է հավանականությունը, որ ընդդիմադիր այս դաշտն այսօր արտախորհրդարանական, իսկ վաղն արդեն խորհրդարանական ձևաչափով նույնպես կգրավեն տարաբնույթ ուղեղային լաբորատորիաներում սինթեզված քաղաքական տարրերը:

Այդ տարրերի ճնշող մեծամասնությունը, բնականաբար, լինելու է շատ «ռադիոակտիվ»:

Ուստի եզրափակենք մի դառը ճշմարտությամբ. Նիկոլական ուժերից, մեղմ ասած, հույս չկա։ Եթե ուզում ենք առողջացնել քաղաքական դաշտը Հայաստանում, պետք է ապավինենք ընդդիմության վրա, որը, սակայն, այս փուլում ինքն իսկ կազդուրման կարիք ունի։ Բժիշկ, բուժիր ինքդ քեզ. կասեին հին հռոմեացիները…

Ազնիվ ՃՇՄԱՐԻՏՅԱՆ






«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ Բաբուխանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top