ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Վո՛ւյ: Պարզվում է, որ կապիտուլյանտի աներձագ, Էռատոյի եղբայր, նախկինում միջակ դերասան ՀՐԱՉԻԿԸ զարմանալիորեն աղքատացել է: Նա լրագրողի հետ զրույցում ներկայացել էր որպես համեստ, հասարակ տղա՝ համարյա «հացին կակա ասող», և նկարագրելով Ձորաղբյուրում գտնվող իր առանձնատան պայմանները՝ վստահեցրել է, որ այն այնքան համեստ ու աննշան է, որ բացի այն, որ ամեն մի հարկը կազմում է ընդամենը 50 քմ, այնտեղ անգամ ջուր ու գազ չկա: Հուզվեցի, թաշկինակս բերեք, քիչ է մնում համացանցում խեղճ Հրաչիկին օգնելու համար հանգանակություն հայտարարեմ: Թե չէ ստացվում է, որ Հրաչիկը «հեղափոխությունից» հետո ընկել է այն օրը, որ էլ դու սուս: Սակայն իրոք շատ միջակ դերասան է, և ոչ ոքի հավատը չի գալիս, որ «թագուհի Էրատոյի» հալալ եղբայր Հրաչիկը «հացին կակա է ասում»: Ինչպես կասեր Ստանիսլաոսկին` «Не верю», իսկ մեծն թատերական գործիչն այդպես էր արտահայտվում դերասանական անհամոզիչ խաղի մասին: Չունևոր տղա է, չէ՞, բայց տեսեք՝ ինչ հանգստյան տներում ու հինգաստղանի հյուրանոցներում է իր ամառն ամեն տարի վայելում ու ինքն իր բախտին չի հավատում:
Կապիտուլյանտ Նիկոլը, ԱԺ ամբիոնից անդրադառնալով ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին հնարավոր ցուցաբերվելիք ռազմատեխնիկական օգնությանն ու ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցին, հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից օգնություն չի ընդունի այնքան ժամանակ, քանի դեռ չկա Բաքվի ագրեսիային հստակ գնահատական: Ու զարմանալիորեն էնպիսի հայրենասերի կեցվածք է ընդունում, կարծես հերոսություն է արել: Նույն հարցերին անդրադարձել է և Օմեգա ԱՐԱԲԱՏ ՄԻՐԶՈԵՎԸ` ասելով, որ առաջնահերթ կարևոր է ՀԱՊԿ-ի քաղաքական գնահատականը: Իսկ հիմա ուշադրությո՛ւն, «ռազմատեխնիկական օգնություն» նշանակում է զենք և զինամթերք, այսինքն այն, ինչը Խրիմյան Հայրիկը երկաթե շերեփ էր անվանում: Ստացվում է ապշեցուցիչ բան` ձեզ երկաթե շերեփ են տալիս, դուք ասում եք` չէ՛, քաղաքական գնահատական տվեք, այսինքն` թղթե շերեփ եք ուզում, մի հատ էլ` ֆրանսիական «դուխի» վրեն ցանած: Երևի թե, Խրիմյան Հայրիկը գերեզմանում շուռ եկավ... Դե ի ծնե դասալիքների այդ տեսակը վատանում է վառոդի հոտից, և քանի որ սրանք քաղաքականապես պեդերաստներ են, սրանց երեսից մեզ չի հարգում ո՛չ դաշնակիցը, ո՛չ թշնամին, ո՛չ մեծ, ո՛չ էլ փոքր երկրները: Սրանց ամեն ինչն է զզվելի և գարշահոտ… Յա՛խք:
Քաղաքացիական ակտիվիստ Արմեն Հովասափյանն էլ շաբաթական անդրադառնում է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ կոչեցյալի նիստերին: Եվ այս մեկը շատ զարմանալի ու զավեշտալի էր. «Ավանդույթը չխախտելով` մի քանի բառ այսօրվա կառավարության նիստից. օրակարգում ներառված 41 հարցից զեկուցվեց 3-ը: Նիստը ընդհանուր առմամբ՝ տևեց ընդամենը 24 րոպե 20 վայրկյան, որից 5 րոպե 50 վայրկյանը կարդաց սուբվենցիայով արված հերթական ակնհաճո «գործերի» մասին. ընդհանուր բառակույտը՝ ասֆալտ, լուսավորում, շեբին ու բետոն: Հա ու ամենակարևորը՝ ներկայացվում էր քուչա առ քուչա: 24 րոպեի շրջանակներում, մի պահ էլ խոսում էր շինհրապարակների դիզայնից ու ճիշտ կահավորումից, շեշտում, որ բանվորների արտաքին տեսքը վիզուալ տեսանկյունից շատ կարևոր է: Չէ, չեմ գժվել` դեռ չեմ գժվել` այ հենց էս թեմաներից էլ խոսում էր. ու սա ամեն օր սահմանային միջադեպ ունեցող պառլամենտական կառավարում ունեցող երկրի կառավարության նիստի համառոտ պատկերն ա: Ոչ մի ակնարկ երեկվա ադրբեջանական լրագրողաակտիվիստական գրոհների, Լաչինը գրոհած ադրբեջանցի «բնապահպանների» և ընդհանրապես ՀՀ ապագայի հետ առնչություն ունեցող իրադարձությունների վերաբերյալ»: Դե ինչ ասես, սրանք ո՛չ հայ են, ո՛չ էլ` մարդ:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ