Շնորհավորում եմ Հայաստանի հաջողությունը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում.ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑ
Շոու բիզնես
Եվրատեսիլայն տպավորություններով «Իրավունքի» հետ կիսվեց ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԸ:
-Պարոն Յորգանց հետևո՞ւմ էիք «Մանկական Եվրատեսիլին»:
-Այո, իհարկե: Հայ մանուկներն ամենատաղանդավորն են:
-Եվ ի՞նչ տպավորություններ ստացաք:
-Շնորհավորում եմ Հայաստանի հաջողությունը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում: Սքանչելի շոու ծրագիր էր կազմակերպված: Ապրեն կազմակերպիչները, որոնք բարձր պահեցին մեր պատիվը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում էր 16 երկիր: Մանկական Եվրատեսիլի կարգախոսն է «Պտտիր հրաշքը»։ 203 միավորով հաղթող ճանաչվեց Ֆրանսիան ներկայացնող Լիսսանդրոն։ Հայաստանի պատվիրակ Նարեն հանդես եկավ 15 համարի ներքո Dance ստեղծագործությունով զբաղեցնելով երկրորդ տեղը։ Իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Վրաստանը։
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ