ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ինչպես հայտնի է` Բերձորի միջանցքն արգելափակել են ադրբեջանական «բնապահպանների» անվան տակ հանդես եկող շուրջ 800 գլուխ երկոտանիներ: Եվ ահա դրանց ողջույնի հեռագիր է հղել ամբողջ աշխարհով տխրահռչակված «բնապահպան» ԳՐԵՏԱ ՏՈՒԲԵՐԳԸ: Ճիշտն ասած, սույն պատանի վիժվածքի արարքը մեզ ամենևին չզարմացրեց, քանզի և՛ արդյունաբերությունն ու տեխնոլոգիաները քանդող ֆեյք բնապահպանները, և՛ թուրք ցեղատեսակը` երկուսն էլ հակաքաղաքակրթական երևույթներ են: Պարզապես Բերձորի պարագայում միանգամից առանց դիմակի երևաց այսպես կոչված «բնապահպանական» շարժման իրական դեմքը, և պարզ դարձավ, որ դրանք ոչ թե խաղաղ ու ինչ-որ տեղ անպաշտպան կիսախփնված ակտիվիստներ են, այլ` ամեն ինչ քանդող բարբարոսներ: Եվ հարկ է խոստովանել` «բնապահպանների» բրենդ Տուբերգը և թուրքական յաթաղանը զարմանալիորեն իրար շատ են սազում: Ի դեպ, աչքի զարնեց նաև ադրբեջանցի «բնապահպանների» և 2018-ին Երևանում իրենց ծայրահեղ ագրեսիվ պահած նիկոլական «բնապահպանների» ապշեցուցիչ նմանությունը, կարծես նույն ինկուբատորից եղած լինեն: Դե, այդպես էլ կա` դրանք բոլորը քաղաքակրթություն քանդողների ինկուբատորից են, պարզապես այդ ջարդարարների յաթաղանավոր տեսակին մինչև 20-րդ դարը բնապահպան չէին կոչում, զի այդ եզրույթը դեռ չէին մոգոնել:
Իսկ երկոտանիների մասնագետ, այսինքն` ադրբեջանագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՆ ֆեյք բնապահպանների խնդիրը դիտարկում է այլ տեսակետից` ի ցույց դնելով զարմանալի ասպեկտներ. «Եթե մենք ունենայինք ազգային իշխանություն, թշնամու կողմից Հայաստանի և Արցախի կյանքի ճանապարհը փակող ահաբեկչական «գորշ գայլերի» նշաններով ամբոխը արդեն կհայտնվեր միջազգային մեդիաներում: Պաշտոնյաները իրենց միջազգային ռեսուրսները կօգտագործեին 120 հազար հայի կյանքի, տեղաշարժի ու անվտանգության իրավունքը խախտելու մասին բոլոր հարթակներում ահազանգելու համար: Սա կլիներ ևս մի փաստարկ բանակցային գործընթացում, թե ինչու արցախահայությունը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, ինչու է դա գոյաբանական խնդիր: Կրկնվեմ, դժվար բան չկա, զուտ կամքի հարց ա»: Այո՛, եթե... սակայն այս խունտան ոչ միայն ապազգային է, այլ հակազգային և շեշտակի հակահայ: Սրանք` ընդհակառակը, կամքի և համառության հրաշքներ են դրսևորում, միայն թե Արցախը խցկեն Ադրբեջանի կազմ` հուրախություն մեր թշնամաց և շահամոլ նավթասերների:
Իսկ ԳՇ նախկին պետ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ բավականին անսպասելի և զարմանալի դիտակետից է դիտարկում Արցախի շրջափակումը` որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրականացումն է. «Ես վատ եմ գնահատում իրավիճակը, բայց կարծում եմ՝ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի բացել ճանապարհը: Հայկական կողմի հետ ոչ մեկը հաշվի չի նստում, մասամբ՝ նաեւ Արցախի իշխանությունների հետ: Ըստ էության, տեղի է ունենում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Ըստ այդ փաստաթղթի՝ Արցախն Ադրբեջանի մաս է, բայց ամեն ինչ հնարավոր է փոխել: Չեմ կարող ասել՝ ով կարող է բեկում մտցնել եւ ինչ ճանապարհով»: Ըստ Մովսես Հակոբյանի՝ Արցախի իշխանության կողմից ՄԱԿ-ին դիմելն Անվտանգության խորհրդի նիստի հրավիրելու համար որեւէ արդյունք չի տա, սակայն գեներալը չի նշում` իսկ ի՞նչը արդյունք կտա: Համ էլ, Մովսես Հակոբյանին հարցեր կան` ինչո՞ւ ոչինչ չարեց այդ նոյեմբերի 9-ը կանխելու համար, ինչո՞ւ լռեց` միայն պոստֆակտում արձանագրելով դավաճանության փաստերը, փոխանակ ժամանակին դրա դեմն առնելու:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ