ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Իզուր չէ, որ Նիկոլը հայտարարել էր` իրեն թուրք անվանելուց չի վիրավորվում: Դե թուրքն ինչպե՞ս վիրավորվի, երբ իրեն թուրք են ասում, առավելևս, որ իրեն ծառայող ուժայինների վարքագիծը գնալով ավելի ու ավելի թուրքական է դառնում: Գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ կինը՝ Անգին Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ահազանգելով, որ պարեկների ցուցումով Գյումրու հրապարակից իրենց մանկահասակ երեխայի աչքի առաջ առևանգել են ամուսնուն: «Մեքենան կա, ամուսինս չկա: Ըստ տեղի պարեկների՝ անձնական ցուցումով առևանգել են ամուսնուս: Ում անձնական ցուցումով է տեղի ունեցել քաղաքական հետապնդումն ու առևանգումը, մանկահասակ երեխայի աչքի առաջ»,- գրել է նա: Այսինքն` զարմանալի ու զազրելի իրողություն է, որ գնալով արագանում է նիկոլաթուրքական ռեպրեսիաների թափանիվը: Դեռ սովետական տարիներին շրջանառվում էր «Դու մա՞րդ ես, թե՞ միլիցա» հարցադրումը, որը 2018-ի իշխանազավթումից հետո ստացել է նոր, չարագուշակ բովանդակություն: Քանզի կապիտուլյանտների ռեժիմին ծառայող ցանկացած ոք ինքնաբերաբար դադարում է մարդ լինելուց, և հիմա ավելի տեղին է «Դու մա՞րդ ես, թե՞ նիկոլական» հարցադրումը:
Առաջին հայացքից սա պոզիտիվ լուր է: Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՎ, անձնագրի անհրաժեշտություն չի լինի: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ներկայումս Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին 1993թ. մայիսի 19-ի համաձայնագրով: Նոր համաձայնագրի կնքմամբ՝ 1993 թ.-ի համաձայնագիրը ուժը կորցրած կհամարվի: Սակայն այդ զարմանալի նորությունը միայն առաջին հայացքից է դրական, իսկ իրականում նշանակում է, որ վրացական ID քարտ ունեցող ցանկացած թուրք առանց որևէ գլխացավանքի կարող է գալ Հայաստան: Մեր «յան» ազգանունով թուրքերը քիչ էին, հիմա էլ Վրաստանից են ներմուծվելու` պարզեցված կարգով: Գամառջոբա...
Մեզ փոքր-ինչ զարմացրեց և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՆ` հայտարարելով. «Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծել բարձր մակարդակով, եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը: Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ»: Տիկին, միգուցե Օմեգա Արոն և թուրք Նիկոլը գործընկեր են ՌԴ ԱԳՆ-ի համար, սակայն նրանց հայ համարելը իրականությունից հեռու բան է... Հիշում եք, չէ՞, թե ինչքան ուրախ էր Արոն, երբ հանդիպել էր Չավուշօղլուին, ինչից հետո նրան թուրքական մամուլում կոչեցին Արաբատ Միրզոյան... Մեր մեջ ասած` ճիշտ էլ արեցին, ախր նա ի՞նչ Արարատ... Դե, վերջակետն էլ դրին եվրոպացիք` ազգանունը գրելով Միրզոև: Ինչևէ, հուսանք, որ ՔՊ-ական բոլուկին շուտով հրաժեշտ կտանք: Թե չէ ամոթ է, որ սրանք ներկայացնում են Հայաստանն արտերկրներում: Շատ ամոթ է, սակայն, ցավոք, մեր քաղաքացիներից շատերը դա չեն պատկերացնում:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ