ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ծափ տվեք, արա՛: Տխրահռչակ ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻ աշխատավարձը հատուկ բարձրացվել է, և այդ ամենը` հարկատուների հաշվին: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այդ ամենևին ոչ զարմանալի իրադարձության առթիվ նշում է. «Բազմաֆունկցիոնալ Արգիշտն այսուհետ ստանալու է մոտ 5 հազար ԱՄՆ դոլար ամսական աշխատավարձ: Նիկոլականներ, լա՞վ եք: Դուք շարունակեք ուրախանալ ձեր 3 հազար դրամ բարձրացված թոշակով ու էքստազի մեջ ընկեք կապիտուլյանտ Նիկոլի անունը լսելիս, իսկ նախկինում 100 հազար դրամով ամիսն ապրող քայլիստները հիմա թող հազարավոր դոլարների աշխատավարձ ու պարգևավճար ստանան ու ծիծաղեն նիկոլականների, ժեխի ու փթիրի վրա»: Զարմանալի է, որ քաղաքագետը դեռ զարմանում է նիկոլականների վրա, զի եթե ՔՊ-ն նրանց գլխին ընկույզ էլ կոտրի, էլի փառաբանելու են կապիտուլյանտին: Մալաթիայի` օրվա հացից զրկված առևտրականներն էլի «նախկիններին» են անիծում, և եթե դրանց ասես, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Նիկոլին տարել են նկուղ ու զենքը գլխին պահած ստիպել են տոնավաճառը փակել` կհավատան... Ախր, ով նիկոլական է, արդեն անուղղելի է, և սոցցանցերում վերջերս անեկդոտ է շրջում, որ Աստված որոշել էր տխմարներին հավասարաչափ ցանել աշխարհով մեկ, բայց երբ հանդիպել էր նիկոլակականներին, ոտքը սայթաքել էր...
Զարմանալի բաներ են կատարվում և Ամերիկայում: ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ հմայված երկրպագուներիրից մեկը Քիմին հետապնդում է անցյալ տարվա դեկտեմբերից. 28-ամյա Ջոմոնի Վիկտոր Զիգլերը բազմիցս եկել է աստղի տուն և նրան անվանել իր կինը: Մի անգամ նա որոշել է գեղեցիկ ժեստ անել՝ Քիմին ուղարկելով ադամանդե մատանի և հյուրանոցի իր սենյակի բանալիները: Քարդաշյանը, սակայն, նիկոլականների պես չէ և դատի է տվել հետապնդողին: Գործի փաստաթղթերում Քիմը նշում է, որ իրեն հետապնդողը հարուստ քրեական պատմություն ունի, նրան բազմիցս մեղադրել են սպառնալու և ապօրինի հրազեն կրելու մեջ: Գործով լսումները տեղի կունենան հաջորդ ամիս, սակայն առայժմ դատավորն արգելել է Զիգլերին մոտենալ աստղին: Ի դեպ, 2022 թվականի վերջին Քարդաշյանին մոտենալու արգելք է ստացել մեկ այլ երկրպագու ևս: Նա հայտարարել է, որ կուռքի հետ տելեպատիկ է խոսում, բայց հեռավար շփումը իրեն չէր բավականացրել: Բայց ավաղ, մեզանում Նիկոլի հետ տելեպատիկ կապ ունեցողներով չեն զբաղվում ո՛չ դատարանները և ո՛չ էլ հոգեբուժարանները, և նրանք բաց են թողնված քաղաքացիների վրա:
Այն բանից հետո, որ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ լրագրողուհու վրա գոռալով հայտարարեց, թե մենք 30 տարի բանակ չենք ունեցել, ամբողջ համացանցը հիշում է նրան ամենաընտիր հիշոցներով: Իսկ նրանք, ովքեր չեն ուզում ցենզուրայից դուրս արտահայտվել, պարզապես հրապարակում են իրենց ծառայած զորամասի լուսանկարը և հարցադրում` եթե բանակ չկար, բա ե՞ս որտեղ եմ ծառայել: Իսկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը զարմացավ, երբ իրեն հարցրին Սասունի ասածի մասին. «Ես ծառայել եմ հայկական բանակում: Ինչո՞ւ եք ինձ Սասուն Միքայելյանից հարցեր տալիս: Նա ո՞վ է, իր տեսքին, իր խոսքին որ հետևում եք, ինքն իրավունք ունի՞ որևէ գնահատական տալու մեկին, իր գնահատականն ինձ համար զրո է: Դե, փողոցի մաքրուհիներից էլ հարցրեք, իրենք էլ գնահատական կտան բանակի մասին, ինքն այդ դասին է դասվում: Բանակի մասին գնահատական տալու համար ինքը դասվում է փողոցի հավաքարարի՝ մեծ հարգանքով փողոցի հավաքարարների հանդեպ, գուցե իրենք իրենց գործը լավ են անում… ինքն այդտեղից կարող է խոսել, ոչ բանակից»:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ