Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Թշնա­մի եր­կիր` Թուր­քի­ա օգ­նու­թյուն ու­ղար­կե­լուն ի պա­տաս­խան հայ-թուր­քա­կան կար­գա­վոր­ման հար­ցե­րով Ան­կա­րա­յի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցի­չը՝ թուրք դի­վա­նա­գետ ՍԵՐ­ԴԱՐ ՔԸ­ԼԸ­ՉԸ, Թվի­թե­րում շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել, ին­չը մեծ ո­գև­ո­րու­թյուն է ա­ռա­ջաց­րել ՔՊ-ական­նե­րի և նի­կո­լա­զոմ­բի­նե­րի մոտ: Ո­րոշ ծա­լա­պա­կաս­ներ ան­գամ կար­ծում են, որ դրա­նով կփոխ­վի Թուր­քի­ա­յի վե­րա­բեր­մուն­քը Հա­յաս­տա­նի և հա­յե­րի նկատ­մամբ: Ան­շուշտ, զար­մա­նա­լի է, որ այդ­պի­սի սին հույ­սեր ու­նե­ցող­ներ ընդ­հան­րա­պես կան, սա­կայն ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը չի զլա­նում համ­բե­րա­տար բա­ցատ­րել. «Բայց ա­ռա­ջար­կում եմ մի քիչ ու­շա­դիր կար­դալ գրա­ծը... Նախ՝ շնոր­հա­կա­լու­թյուն չի հայտ­նում Հա­յաս­տա­նին, այլ մի­այն ան­ձամբ Կոս­տա­նյան Վա­հա­նին ու Ռու­բի­նյան Ռու­բե­նին: Երկ­րոր­դը՝ ա­սում է «Ես միշտ կհի­շեմ...», այլ ոչ թե «Թուր­քի­ան միշտ կհի­շի...» կամ էլ «Թուր­քի­ա­յի ժո­ղո­վուր­դը միշտ կհի­շի...»: Ան­հե­թե­թու­թյուն է կար­ծե­լը, թե Հա­յաս­տա­նից Թուր­քի­ա հու­մա­նի­տար օգ­նու­թյուն ու­ղար­կե­լը մի­ջանձ­նա­յին շփման մա­կար­դա­կի ի­ջեց­նե­լը պա­տա­հա­կան է: Ըստ է­ու­թյան ակ­նարկ է, որ Թուր­քի­ա­յի՝ որ­պես պե­տու­թյան, կամ թուր­քե­րի՝ որ­պես ազ­գի, տան­ձին չէ այդ օգ­նու­թյու­նը»:

Թուր­քի­ա մուտք գոր­ծած բեռ­նա­տար­նե­րը Իգ­դի­րի «Հա­յե­րի կող­մից ԱԴՐ­ԲԵ­ՋԱՆ­ՑԻ­ՆԵ­ՐԻՆ ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ են­թար­կե­լու» հու­շար­ձա­նի և թան­գա­րա­նի ֆո­նին նկար­վել և տե­սագր­վել էր թշնա­մու կող­մից: Ա­յո՛, մի զար­մա­ցեք, Թուր­քի­ա­յում այդ­պի­սի տա­րօ­րի­նակ հու­շար­ձան կա... Դրա առն­չու­թյամբ քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բա­րյա­նը վրդով­մուն­քով գրում է. «Առա­վո­տյան տե­ղադ­րել է­ի լու­սան­կա­րը... Սա էլ տե­սա­նյու­թը, թե ինչ­պես հա­յե­րին և Հա­յաս­տա­նին նսե­մաց­նե­լու հա­մար թուր­քա­կան ԶԼՄ֊նե­րը դի­տա­վո­րյալ նկա­րա­հա­նել և տա­րա­ծում են Թուր­քի­ա մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյուն տա­րած մեր բեռ­նա­տար­նե­րը Իգ­դի­րի «Հա­յե­րի կող­մից ադր­բե­ջան­ցի­նե­րին ցե­ղաս­պա­նու­թյան են­թար­կե­լու հու­շար­ձա­նի և թան­գա­րա­նի» ֆո­նին: Դե անգ­րա­գետ քայ­լիստ­ներն էլ թող մտա­ծեն և ե­րա­զեն, որ ի­րենց հեր­թա­կան թրքա­մետ քծնան­քը ­և, իբր, դի­վա­նա­գի­տա­կան քայ­լը գնա­հատ­վե­լու է Ան­կա­րա­յում»: Սա­կայն մի փոքր ճշտում հար­գար­ժան քա­ղա­քա­գե­տի խոս­քին` բեռ­նա­տար­նե­րով Թուր­քի­ա տար­վել է ոչ թե մար­դա­սի­րա­կան, այլ թրքա­սի­րա­կան օգ­նու­թյուն: Հի­շում եք, չէ՞ մեծն Թու­մա­նյա­նի տված բնու­թա­գի­րը. «...Եվ եր­կար է մին­չև մարդ նրանց ճամ­փան»: Սա­կայն ե­թե թուր­քե­րի պա­րա­գա­յում այն եր­կար է, ա­պա ՔՊ-ական­նե­րի դեպ­քում` անհ­նա­րին, նրանք ո՛չ հայ են, ո՛չ էլ մարդ:

Իսկ ի­րա­նա­գետ ՎԱՐ­ԴԱՆ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆՆ ար­ձա­նագ­րում է թե­և զար­մա­նա­լի, բայց օ­րի­նա­չափ ե­րև­ույթ. «Բաք­վի բար­բա­րո­սա­կան վար­չա­խումբն ան­հանգս­տա­ցած է, որ Ի­րա­նում տո­նա­կան քայ­լեր­թե­րի ժա­մա­նակ հենց Ատր­պա­տա­կա­նի քա­ղաք­նե­րում և հատ­կա­պես Թավ­րի­զում են հնչել հա­կա­ադր­բե­ջա­նա­կան կո­չեր, և որ ես հան­րայ­նաց­րել եմ այդ հան­գա­ման­քը տե­լեգ­րա­մյան իմ ա­լի­քով: Որ­քան էլ Բաք­վի բռնա­պե­տա­կան վար­չա­խում­բը փոր­ձի, իբր, չտես­նե­լու տալ փաս­տե­րը և շա­րու­նա­կի խո­սել Ի­րա­նում ինչ-որ «ադրբե­ջա­նա­կան սփյուռ­քի» մա­սին, հենց ատր­պա­տա­կան­ցի­ներն են կազ­մում հա­նուն Ի­րա­նի փառ­քի և հզո­րու­թյան այժմ այդ վար­չախմ­բի դեմ նա­և քա­րոզ­չա­կան տի­րույ­թում աշ­խա­տող ի­րան­ցի­նե­րի զգա­լի մա­սը»: Ան­հանգս­տա­ցե՛ք, ան­հանգս­տա­ցե՛ք, գող` սիր­տը դող: Բա կար­ծում եք Ի­րա­նի մշա­կու­թա­յին ար­ժեք­ներն «ադրբե­ջա­նա­կան» հռչա­կե­լը, պար­սիկ մեծն գրող­նե­րին «ադրբե­ջան­ցի» ներ­կա­յաց­նե­լը, Ի­րա­նում ան­ջա­տո­ղա­կան շար­ժում­ներ հրահ­րե­լը, Իս­րա­յե­լի ներ­կա­յու­թյունն Ի­րա­նի սահ­մա­նին ա­պա­հո­վե­լը և այլ թշնա­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ան­վերջ ան­պա­տի՞ժ պի­տի մնան, կամ դրանց հա­մար ձեր սե­խան­ման գլուխ­նե՞րը պետք է շո­յեն:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ