ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Օմեգա Արոյի թուրքական վոյաժը հիմա քաղաքացիների վրդովմունքի և քննադատության հիմնական թիրախներից մեկն է, և որևէ հայ մարդու կարիք էլ չկա բացատրելու դրա ազգավնաս լինելը: Նույնիսկ կադրերում զարմանալի դրվագ երևաց` Միրզոյանը թուրքական դրոշով ամբիոնի մոտ... Սակայն ոչ պակաս զարմանալի և զզվելի է այդ ամենն արդարացնելու փորձերը... Այդ առումով հատկապես աչքի ընկավ ՔՊ-ական նախկին պատգամավոր, թունդ սորոսական ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ. «Այս օրերին շատ են զանգում լրագրողները հարցով` արդյոք ճիշտ է Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա, ընդ որում, ոմանց հարցերը հաճախ համեմված են դավադրապաշտական կամ դավաճան-թրքամոլ «բնորոշումներով», քանի որ ժամանակ չունեմ բոլորին արձագանքելու` կարճ այստեղ գրեմ. Նախարարի Թուրքիա մեկնելը դիվանագիտական կարեւոր եւ ճիշտ քայլ էր, որին նախորդել էր մարդասիրական օգնությունն ու փրկարարներ ուղարկելը, որը եւս մի քանի ասպեկտներով ճիշտ էր»: Էշն էլ չէ` պոչը, հանուն արդարացումների նա նաև անգլերենով «տերմինակոխ» արեց, ներկայացնելով դիվանագիտության տարօրինակ տեսակներ. «Disaster diplomacy - աղետների դիվանագիտություն, առանձնացված ուղղություններ են նաեւ «earthquake diplomacy», «health diplomacy», «tsunami diplomacy», «vaccine diplomacy», and «volcano diplomacy» եւ այլն»: Դե ինչ ասես...Յա՛խք:
Դե, իսկ ռազմաքաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ռազմիկին բնորոշ լակոնիզմով զարմանալիորեն ճշգրիտ գնահատական տվեց Օմեգայի քայլին. «Ի նշան պարտվողական քաղաքականության և ի հավաստիք թրքահպատակության, ՀՀ ԱԳ նախարարը արդեն Անկարայում է: Հիշեցում. թուրքիան 20-րդ դարի մեծագույն հանցագործության՝ հայոց ցեղասպանության, կազմակերպիչն է, ագրեսոր ադրբեջանի թիվ մեկ հենարանը, արցախյան ազատագրական երեք պատերազմներում ադրբեջանին զինտեխնիկայով, վարձկաններով ապահոված պետությունը: Առ այսօր էլ, պաշտոնական մակարդակով հայտարարում է՝ «հայերը թուրքական սրի վրա մնացած մսի մնացորդներ են», «արևմտյան ադրբեջանը Էրիվան մայրաքաղաքով պետք է ազատագրվի»: Եվ այս ամենը դադարեցնելու միայն մի ճանապարհ ունենք` ազգային ճակատ ստեղծելով համախմբել բոլոր կարող ուժերին և միասնաբար հեռացնել սրանց իշխանությունից»: Այո՛, ելքը մեկն է և հայտնի է բոլորին` համախմբել և #սիկոլ անել սրանց, սակայն «քաղաքականությամբ չզբաղվող» քաղաքացիները ապշեցուցիչ «հիմնավորումներ» են ճարում, թե ինչու իրենց դուրը չի գալիս այս կամ այն գործիչը կամ կուսակցությունը:
Ռեֆորմիստների առաջնորդ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ էլ հնչեցնում է հասարակ փաստեր թուրքի մասին, որոնք զարմանալիորեն չեն մտնում նիկոլապաշտ արարածների բութ գլուխները. «Եթե կարծում եք, որ 5 ֆուռի համար Թուրքիան կհրաժարվի հայերի հանդեպ իր քաղաքականությունից, սխալվում եք: Գեոպոլիտիկ առումով նրանք երբեք չեն փոխի իրենց գլխավոր նպատակները,ստեղ ամենևին մարդասիրական օգնություն ուղարկելու կամ չուղարկելու մեջ չի հարցը,այլ ավելի լուրջ և խորը հարցերի մեջ: Հարյուր տարուց ավել հայկական քաղաքակրթության տարած պայքարը, որ ի վերջո ճանաչվի 1915թ. ցեղասպանության փաստը «ջրվում» է հա՞, բա Սփյուռքը ու իր գոյությունն էլ են արդեն նախկին համարվում, բա էն պետությունները որոնք ընդունել են դա, ոնց են նայելու մեր աչքերի մեջ, երբ մենք մոռանանք այդ ողբերգալի պատմական փաստը ու փակենք այդ էջը: Հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է և իհարկե պետք է կարգավորել հարաբերությունները,բայց ինչ գնով` սա է ամբողջ հարցը»: Դե ինչ, ապուշնե՛ր, խմեք ամբողջ ծովը, որ համոզվեք` այն աղի է:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ