Արամ Զավենիչի մոտ խոսքից/գործողությունից հետ կանգնելը վաղուց «խասիաթ» է դառել
Զարմանք
Արամ Զ. Սարգսյանը, որը գլխավորում է Նիկոլի գրպանային արտախորհրդարանական կուսակցություններից մեկը (անունը չեմ հիշում, հիշողությունս չեմ գերբեռնում զրո ամբողջ վարականիշ ունեցող պսևդոքաղաքական միավորների անունով) զարմացրեց հանրությանը:
Ոչ ավել, ոչ պակաս, իր էջում կիսվեց Արմեն Աշոտյանի հետևյալ գրառումով. «Հանգիստ թողեք մեծն Թումանյանի արձանի շուրջ կազմակերպված «սպոնտան» հիմարությունը։
Երեկ Նիկոլը Մյունխենում մեզ ծախելու դավադրության նոր արար կազմակերպեց։
Երեկ Նիկոլը մեզ կրկին խայտառակ արեց։
Երեկ կրկին աշխարհը ղժժում էր մեր վրա։
Թումանյանին օգտագործում են մեզ երեկվա նսեմացումից շեղելու համար»:
Բայց մի որոշ ժամանակ անց ջնջեց իր մոտից: Հավանաբար «հոգնա» ստացավ կապիտուլյանտ Նիկոլից, կամ վախեցավ, որ կստանա: Սակայն Արամ Զավենիչը մոռացել է, որ 21–րդ դարում ինտերնետը ոչինչ չի մոռանում, և «սքրնշոթները չեն այրվում»: Հասկանում ենք, որ մոտը ուրացումը վաղուց «խասիաթ» է դառել, և այն պահից ի վեր, երբ ոչնչով չկանխեց իր եղբոր` սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը ազերիների կողմից պղծելուց, նա այլևս «անփրկելի» է, բայց այնուամենայնիվ...
Ընդհանրապես «կարմիր գծերը» մեկ անգամ անցնողը հետդարձի ճանապարհ չունի: Սակայն Արամ Զ. Սարգսյանի մոտ «կարմիր գծերի» փոխարեն «կարմիր գծերի 50 երանգներ» են: Համարյա թե էդմոնմարուքյան է...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ