Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Դուք ԿԱ­ՐՈ ՓԱՅ­ԼԱ­ՆԻՆ հայ հա­մա­րո՞ւմ եք: Ե­թե նրա թվի­թե­րյան զար­մա­նա­լի գրա­ռու­մը կար­դա­լուց հե­տո ձեր պա­տաս­խա­նը դրա­կան է, ա­պա դուք նի­կո­լա­կան եք: Ա­հա­վա­սիկ. «Հար­գան­քով հի­շում եմ այն հա­րյու­րա­վոր ադր­բե­ջան­ցի­նե­րին, ով­քեր սպան­վե­ցին Ղա­րա­բա­ղի Խո­ջա­լո­ւում 1992 թվա­կա­նի փետր­վա­րի 26-ին և այն հա­րյու­րա­վոր հա­յե­րին, ով­քեր սպան­վե­ցին Սում­գա­յի­թում, Բաք­վում 1988 թվա­կա­նի փետր­վա­րի 27-ին: Ադր­բե­ջան­ցի­ներն ու հա­յե­րը պետք է ա­ռե­րես­վեն այդ ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ և ա­պա­հո­վեն ար­դա­րու­թյու­նը: Ա­ռե­րե­սու­մը բա­ցե­լու է եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի խա­ղա­ղու­թյան դու­ռը»: Պատ­կե­րաց­նո՞ւմ եք` Խո­ջա­լուն ցե­ղաս­պա­նու­թյուն է հա­մա­րում` ճիշտ ու ճիշտ թուր­քե­րի և ա­զե­րի­նե­րի պես, և հա­վա­սա­րու­թյան նշան դնում Սում­գա­յի­թի հետ: Ու այդ ա­մե­նը` Սում­գա­յի­թի 35-ամյա տա­րե­լի­ցին... Լավ, ե­թե Էր­դո­ղա­նի ա­հից է այդ ա­մե­նը դուրս տվել, ա­պա կա­րող էր պար­զա­պես լռել, կա­սե­ինք` վատ հայ է, բայց հայ է: Հի­շեց­նենք մեծն Ա­ճա­ռյա­նի խոս­քը` ա­մեն «յան» հայ չի: Տվյալ դեպ­քում հաս­տատ հայ չի, այլ հա­տուկ հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րի գծով թուր­քի շպի­ոն: 1915-ին էլ հենց սրա պես հա­յան­ման տա­կանք­նե­րի օգ­նու­թյամբ են շատ հա­յեր ցե­ղաս­պան­վել: Հենց նման ո­ղոր­մե­լի­նե­րի օգ­նու­թյամբ են Բաք­վում ու Սում­գա­յի­թում շատ հա­յե­րի հաս­ցե­ներ ի­մա­ցել: Դե ինչ, Նի­կո­լի օ­րոք սրա դի­մակն էլ պատռ­վեց:

Զար­ման­քով հայտ­նա­բե­րե­ցինք, որ Ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րի ռահ­վի­րա­նե­րից, ողջ կյան­քը Ար­ցա­խի հայ­կա­կա­նու­թյան, ի­րա­վունք­նե­րի հա­մար պայ­քա­րած, սո­վե­տա­կան տա­րի­նե­րին Ար­ցա­խից ար­տաքս­ված հայտ­նի պատ­մա­բան Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նի որ­դին` ՀՐԱՅՐ ՈՒ­ԼՈՒ­ԲԱ­ԲՅԱ­ՆԸ, նի­կո­լա­ցել է և այ­սօր Ար­ցա­խի դա­վա­ճա­նա­կան հանձն­ման դեմ կռիվ տվող մարդ­կանց և ընն­դի­մա­դիրն­րին ան­վա­նում է «երկրի ներ­սի ազ­գի տա­կանք»: «... Եվ ե­թե մեր իշ­խա­նու­թյուն­նե­րի ու­ժե­րը չեն նե­րում, չեն կա­րո­ղա­նում ձեր­բա­կա­լել, բան­տար­կել դրանց, գո­նե պի­տի հա­սա­րա­կու­թյան կող­մից ար­հա­մարհ­վեն դրանք, խայ­տա­ռակ­վեն դրանք ան­ցյալ տա­րի­նե­րին կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար, և հա­սա­րա­կու­թյու­նը պի­տի մեր­ժի դրանց: Եվ պի­տի բա­ցա­ռել նրանց մաս­նակ­ցու­թյու­նը քա­ղա­քա­կան դա­շտում, ո­րով­հե­տև տես­նում ենք, որ է­լի մի­ջամ­տում են, իշ­խա­նու­թյան են ձգտում և է­լի ու­զում են ի­րենց էդ կա­պի­տու­լյան­տա­կան ծրագ­րե­րը ի­րա­գոր­ծեն...»,- գրում է նա: Դա թե­րևս այն դեպ­քե­րից է, որ բնու­թյու­նը շռայ­լո­րեն օժ­տում է հո­րը, սա­կայն որ­դու վրա հանգս­տա­նում: Զար­մա­նա­լի սա­կայն, մի՞թե հա­յի բնազդն էլ է քնել:

Սում­գա­յի­թում ու ադր­բե­ջա­նա­կան այլ քա­ղաք­նե­րում ի­րա­կա­նաց­ված հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան տա­րե­լի­ցի կա­պակ­ցու­թյամբ ՆԻ­ԿՈԼՆ ու իր բո­լու­կը, ինչ­պես ըն­դուն­ված է, այ­ցե­լել են Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի հու­շա­հա­մա­լիր՝ «հար­գան­քի տուրք» մա­տու­ցե­լու ոճ­րա­գոր­ծու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կին: Նի­կո­լի՝ ազ­գա­նու­նը փո­խած գրպա­նի պրե­զի­դենտն էլ մի սրտաճմ­լիկ ու­ղերձ է հղել ա­րյու­նոտ ող­բեր­գու­թյան տա­րե­լի­ցի կա­պակ­ցու­թամբ՝ ար­տա­բե­րե­լով ի­րեն ոչ սա­զա­կան բա­ռեր. Նի­կո­լի հա­մա­խոհ­ներն ու թի­մա­կից­ներն ուղ­ղա­կի ի­րա­վունք չու­նեն կեղծ հա­յա­սեր կամ հայ­րե­նա­սեր խա­ղա­լու՝ նկա­տի ու­նե­նա­լով այն, թե ինչ բե­րե­ցին մեր գլխին ու դեռ ին­չեր են բերե­լու: Այս ի­մաս­տով մի շատ բա­րո­յա­կան ու նույն­քան բնա­կան հարց է ա­ռա­ջա­նում՝ որ­քա­նո՞վ է պատ­շաճ թուր­քի զի­նա­կից և թուրք բա­ռից չվի­րա­վոր­վող Նի­կո­լին տես­նել Ե­ռաբ­լու­րում կամ Ծի­ծեռ­նա­կա­բեր­դում իբր զո­հե­րի հի­շա­տա­կի ա­ռաջ խո­նարհ­վե­լիս: Տո հար­գան­քի տուրքն ուր, սրանք ուր: Զար­մա­նա­լի է, սրանց դեմ­քի կա­շին այն­քան հաստ է, որ դրա­նից մի գու­մար­տա­կի զրա­հա­բաճ­կոն կա­րե­լի է պատ­րաս­տել:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ