Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Կար այս­պի­սի «ակա­նա­վոր», բայց զար­մա­նա­լի­ո­րեն քիչ հայտ­նի ադր­բե­ջան­ցի` ՉԻՆ­ԳԻՍ ՅՈՒ­ՆՈՒՍ-ՕՂԼՈՒ ՌԶԱ­ԵՎ: Ի՞նչն է նրան ա­ռանձ­նաց­րել: Ա­յո, ընդ­հա­նուր առ­մամբ, ոչ մի անս­պա­սե­լի բան՝ նա կա­տա­րեց պատ­մու­թյան ա­մե­նա­մեծ ա­հա­բեկ­չու­թյու­նը աշ­խար­հի ա­մե­նա­մեծ երկ­րում: Սպան­վել է­ին 81 մարդ` բո­լոր նրանք, ով­քեր 1973 թվա­կա­նի մա­յի­սի 18-ին` ուր­բաթ  օ­րը թռչում է­ին «Աերոֆ­լոտ»-ի ТУ-104A ինք­նա­թի­ռով, ո­րը թռչում էր Մոսկ­վա-Չի­տա եր­թու­ղով: Օ­կու­պաց­ված Գան­ձա­կի այդ բնա­կի­չը ակ­տի­վաց­րել էր մոտ 6 կի­լոգ­րամ տրո­տի­լի հզո­րու­թյամբ ինք­նա­շեն պայ­թու­ցիկ սարք, ին­չը հան­գեց­րել էր օ­դա­նա­վի պայ­թյու­նի և կոր­ծան­ման, օ­դում՝ Չի­տա­յում, վայ­րէջ­քից մի քա­նի րո­պե ա­ռաջ: Զար­մա­նա­լի է, որ Ադր­բե­ջա­նը հա­մես­տո­րեն լռում է իր հայ­րե­նակ­ցի այս «սխրան­քի» մա­սին: Զար­մա­նում է­ի, թե ին­չու Բաք­վի հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րը դա­վա­ճա­նե­ցին ի­րենց ո­ճին և չպար­գև­ատ­րե­ցին «հե­րո­սին», նույ­նիսկ` հետ­մա­հու: Ասենք՝ որ­պես Ադր­բե­ջա­նի ան­կա­խու­թյան մար­տիկ (բա­վա­կա­նին ե­րե­ւա­կա­յու­թյուն կու­նե­նա­յին): Հե­տո պարզ դար­ձավ՝ ծա­նո­թա­նա­լով օ­դա­նա­վում զոհ­ված­նե­րի ցու­ցա­կին, պարզ­վեց, որ կոնկ­րետ այդ ա­ղե­տի ժա­մա­նակ «հա­յի բախ­տը» թարս աշ­խա­տեց: Ոչ մի հայ չկար: Ուս­տի Յու­նուս-օղլու Ռզա­ե­ւը Սա­ֆա­րո­վի «պատ­վին» չար­ժա­նա­ցավ` ա­զե­րի­նե­րի հա­մար նա ի՞նչ «հե­րոս», ե­թե հայ սպա­նած չկա:

Տխրահռ­չակ Է­րա­տո ԱՆ­ՆԱ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆՆ էլ, հա­վա­նա­բար նեղ­վե­լով, որ Գյում­րիի ֆո­տո­սե­սի­ան դի­տե­լիս ՀՀ քաղա­քա­ցի­նե­րը այն ո­րա­կել է­ին «բոմ­ժա­կան», և զար­մա­նա­լի ցի­նիզ­մով ժե­խե­րին չսի­րող գրա­գետ մարդ­կանց «զրկեց» հայ­րե­նա­սեր կոչ­վե­լու ի­րա­վուն­քից. «Այն, ինչ մենք բնո­րո­շում ենք որ­պես հայ­րե­նի­քի հան­դեպ սեր, ըն­դա­մե­նը նվնվոց է՝ ամ­բար­տա­վան­նե­րի՛, ինք­նա­հա­վան­նե­րի՛, ապ­րո՛ղ հայ­րե­նի­քից, ապ­րո՛ղ քա­ղաք­նե­րից, ապ­րո՛ղ հայ­րե­նա­կից­նե­րից, նրանց կեն­ցա­ղից՝ կար­կան­դա­կից, ե­գիպ­տա­ցո­րե­նից, ռես­տո­րան­նե­րի ե­րաժշ­տու­թյու­նից ա­մա­չող­նե­րի՛, այդ ա­մե­նը չսի­րող­նե­րի՛, այդ ա­մե­նից ի­րենց «հե­ռաց­նող­նե­րի՛» ան­հո­դա­բաշխ նվնվոց»: Ճիշտն ա­սած, մի­ան­գա­մից մտքնե­րովս ան­ցավ այն, որ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րից շա­տե­րը Է­րա­տո­յին ո­րա­կում են «Ղռե­րի կա­տու», սա­կայն տե­սանք նախ­կին պատ­գա­մա­վոր Նա­ի­րա Կա­րա­պե­տյա­նի բա­րե­կիրթ պա­տաս­խանն այս ա­նար­ժա­նին. «Գի­տեք, Ան­նա, Ձեր նշած մար­դիկ` սրտա­ցավ և հայ­րե­նա­սեր ու­սյալ մար­դիկ, մտա­վո­րա­կան­նե­րը, ի­րոք ա­մա­չում են, քա­նի որ շատ լավ են հաս­կա­նում, թե ինչ նպա­տա­կով են ար­վում նման գրա­ռում­նե­րը և ուր են տա­նում: Նրանք ա­մա­չում են, քա­նի որ տես­նում են, որ հեր­թա­կան ան­գամ, թաքն­վե­լով հա­սա­րակ ժո­ղովր­դի թի­կուն­քում, դուք պատ­րաս­տում եք հեր­թա­կան ան­գամ նրանց մո­լո­րեց­նել»:

Բա­վա­կան էր, որ փոր­ձա­գի­տա­կան հան­րույ­թը, ինչ­պես նա­և Ձեր խո­նարհ ծա­ռան տագ­նա­պի ազ­դան­շան հնչեց­նե­ին, որ «առցանց դի­վա­նա­գի­տու­թյու­նը» ա­վարտ­վե­լու է ոչ առ­ցանց նոր սում­գա­յիթ­նե­րով, հան­կարծ Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար ՋԵՅ­ՀՈՒՆ ԲԱՅ­ՐԱ­ՄՈ­ՎԸ Հա­յաս­տա­նի հետ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի շուրջ քննար­կում­նե­րի հար­ցում առ­ցանց դի­վա­նա­գի­տու­թյու­նը զար­մա­նա­լի­ո­րեն «անար­դյու­նա­վետ» ո­րա­կեց: Չգի­տենք` ինչ ե­ղավ, մի­գու­ցե Լավ­րո՞վն է ազ­դել, թե՞ կա­րո­տել է Ա­րա­բատ Միր­զո­և­ի «սֆա­թը» մո­տի­կից տես­նել. «Հի­մա հա­մա­ձայ­նեց­ված ձև­ա­չա­փից բա­ցա­կա­յում է դեմ առ դեմ հան­դի­պում­նե­րի հետ կապ­ված տար­րը, բայց գոր­ծըն­թացն ամ­բող­ջու­թյամբ չսպա­նե­լու հա­մար ադր­բե­ջա­նա­կան կող­մը չի հրա­ժար­վում մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ստա­նալ ու ու­ղար­կել, իմ ա­սա­ծը հենց առ­ցանց դի­վա­նա­գի­տու­թյուն է»: Չէ՛, ե­րև­ում է Ա­լի­և­ին Նի­կո­լի վեր­ջին SMS-ը դուր չի ե­կել, կա՛մ մե­ջի պա­չիկ­ներն է­ին քիչ, կա՛մ` հա­վա­տար­մու­թյան հա­վաս­տիք­նե­րը: Տո ձեր «խա­ղա­ղու­թյունը» ձեր գլխին կպնի` լի­նի առ­ցանց, թե ան­ցանց:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ