ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Եթե հանրային տրանսպորտի վարորդը նաև հսկիչ է, ապա, ինչքան էլ զարմանալի լինի, «Նոր Հայաստանի նոր ոստիկանության» ՊԱՐԵԿԸ նաև բնակարանային գող է: Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի փոխանցմամբ. «Գիշերը պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի, առաջին դասակի սպա Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ Աշտարակ խոշորացված համայնքում բռնվել է բնակարանային գողություն կատարելիս, տարածքի բնակիչները շան ծեծ են տվել, ապա ահազանգել ոստիկանություն: Իմ ունեցած տեղեկություններով Հայրապետյանի նկատմամբ կա նախաձեռնած քրեկան վարույթ` ութ բնակարանային գողության հատկանիշներով: Գող-պարեկը այս պահին գտնվում է Աշտարակ ԲԿ-ում, գլխի բաց վերքերով, հետևի ոտքի կոտրվածքով»: Դեպքը տեղի է ունեցել Կարբի գյուղում, ասում են, թե գող պարեկին ոչ միայն մի լավ ծեծել էին, այլև երկրորդ հարկից ցած նետել, և Կարապետ Պողոսյանի ասած «հետևի ոտքի կոտրվածքը» ցած նետելու հետևանքն է: Ինչևէ, ըստ իրավապաշտպանի. «Դեպքից զարմացած չեմ, քանի որ Փաշինյան Նիկոլի կադրերը իր նման անգրագետ են, անբարոյական, ոչ արհեստավարժ, գող և թուրք»: Բայց կարբեցիք զարմանալի մարդիկ են` ախր ինչո՞ւ էիք տփում, պիտի պարզապես վանկարկեիք «Ոստիկանը մերն է»:
ՔՊ-ական խունտան որոշել է իբր պայքարել ընտանեկան բռնության դեմ՝ դրա անվան տակ հերթական անգամ հարկատուներիս փողերը մսխելով. ՆԳ փոխնախարար ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ԱԺ-ում խնդրի վերաբերյալ հանդես գալով զեկույցով, ավետել է հայ հանրությանը, որ պատրատսվում են շուրջ 200 ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար պահանջել մոտ 560 մլն դրամ գումար: Ինչպես պարզվում է դրանցով նախատեսում են էլեկտրոնային հսկողության տակ դնել ընտանեկան բռնարարներին: Դե պարզ է, որ դա եվրոպաներից Նիկոլի վզին հերթական անգամ դրված հանձնարություն է, որն էլ ՆԳՆ-ն կատարում է: Զարմանալի է, այդ տխմար եվրախաղալիքները ձեռք բերելու վրա այդքան փող ծախսելու իմաստը ո՞րն է, երբ դիրքերում զինվորը նորմալ զրահաբաճկոն ու սաղավարտ չունի: Թե՞ ստամբուլյան կոնվենցիան դարձել է սրանց սուրբ գիրքը, մանավանդ որ Ստամբուլում է նստած այս ազգադավների պապան` սուլթան Էրդողանը: Ձեռնաշղթաներ պետք է գնել առաջին հերթին կապիտուլյանտ Նիկոլի համար, քանի որ Հայաստանում բռնության առաջնային աղբյուրը հենց նա է, հենց նրան պետք է ենթարկել էլէկտրոնային վերահսկողության՝ արգելելով քաղաքացիներին մեկ կիլոմետրից մոտիկ գալ, քանզի նրան տեսնող ցանկացած նորմալ մարդ կատաղում է:
Մեզ զարմացրեց Գերմանիայի կանցլեր ՕԼԱՖ ՇՈԼՑԸ` անսպասելիորեն հայտարարելով. «Ստատուս քվոն չի կարող շարունակվել, պետք է երկարաժամկետ լուծում գտնել՝ ի շահ ժողովրդի: Այս տեսակետից անհրաժեշտ է հասնել խաղաղ լուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս սկզբունքները հավասար են»: Զարմանալի է, ի՞նչ մոծակ նրան հանկարծ կծեց, եթե Գերմանիա ժամանած Նիկոլը վաղուց արտաքսել է ՀՀ դիվանագիտական բառամթերքից «ինքնորոշում» բառը: Երևի թե, կրկին «նախկիններն» են մեղավոր, Շոլցի գրպանը գցել են այդ բառը, որ խանգարեն Նիկոլին «կիրթ ու կառուցողական» Ալիևի օրակարգով առաջ շարժվելու: Կամ էլ Գերմանիայի կանցլերն էլ սկսել է այս հողատու արարածից զզվել նույնքան, որքան ՀՀ քաղաքացիները: Ինչևէ, այդ աշխարհաքաղաքական հանելուկն էլ մի օր կպարզվի, և կիմանանք, թե ում հետ է թարսվել Շոլցը` Բաքվի՞, թե՞ թուրքի շուն ՔՊ-ական բոլուկի:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ