Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Մարտ ամս­վա վեր­ջին օ­րով մեծ սկան­դալ ե­ղավ այն առն­չու­թյամբ, որ դաշ­նակ­ցա­կան պատ­գա­մա­վոր ՄՀԵՐ ՍԱ­ՀԱ­ԿՅԱ­ՆԸ «դաս­տի­ա­րակ­չա­կան ապ­տակ» հասց­րեց ՔՊ-ական պատ­գա­մա­վոր Վլա­դի­միր Վար­դա­նյա­նին, ին­չից ան­մի­ջա­պես հե­տո ընդ­դի­մա­դի­րին ձեր­բա­կա­լե­ցին: Դրա առն­չու­թյամբ փաս­տա­բան Տիգ­րան Ա­թա­նե­սյա­նը բա­վա­կա­նին զար­մա­նա­լի ար­ձա­նագ­րում ա­րեց. «Պատ­գա­մա­վոր Մհեր Սա­հա­կյա­նին, ըստ ե­րև­ույ­թին, մե­ղադ­րանք կներ­կա­յաց­վի ՀՀ քրե­ա­կան օ­րենսգր­քի 264 հոդ­վա­ծով՝ ու­րի­շի գույ­քը (ՔՊ կու­սակ­ցու­թյան) վնա­սե­լու հա­մար: Խնդի­րը այս պա­հին վնա­սի չա­փը ո­րո­շելն է՝ խո­շոր, ա­ռանձ­նա­պես խո­շոր, թե մշա­կու­թա­յին ա­ռանձ­նա­կի ար­ժեք ու­նե­ցող և այլն: Ե­թե պարզ­վի, որ գույ­քը 500 հա­զար դրա­մից է­ժան է, ա­պա քրե­ա­կան հե­տապն­դում չի կա­րող ի­րա­կա­նաց­վել»: Դե ե­թե ՔՊ-ական ման­դա­տա­վոր­նե­րին կո­չում են ու­սա­պարկ, ա­պա փաս­տա­բան Ա­թա­նե­սյա­նի եզ­րա­կա­ցու­թյու­նը բա­վա­կա­նին տրա­մա­բա­նա­կան է, որ խոս­քը գույ­քի վնաս­ման մա­սին է: Իսկ ար­դյո՞ք այդ գույ­քը 500 հա­զար դրա­մից է­ժան է, թե ոչ, կի­մա­նանք ԱԺ ա­ռա­ջին իսկ հեր­թա­կան նիս­տին, ել­նե­լով նրա­նից` ար­դյո՞ք «աղջիկ պա­րոն» գլխա­վոր դա­տա­խա­զը միջ­նոր­դու­թյուն կներ­կա­յաց­նի ԱԺ:

Հա­ջորդ սկան­դա­լի կի­զա­կե­տում է թիկ­նա­զո­րի մի­ջո­ցով քա­ղա­քա­ցի­նե­րին ան­շար­ժաց­նող և նրանց վրա թքող տխրահռ­չակ Ա­լեն Սի­մո­նյա­նը: Դրա առն­չու­թյամբ զար­մա­նա­լի­ո­րեն պարզ ար­ձա­նագ­րում է ա­նում ՀՀ ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր ԱՐ­ՍԵՆ ՋՈՒԼ­ՖԱ­ԼԱ­ԿՅԱ­ՆԸ. «Բա­նա­կում չդա­դա­րող զո­հեր՝ ա­ռանց բա­ցա­հայ­տում­նե­րի... Երկ­րում իշ­խում է կա­պի­տու­լյա­ցի­ոն ռե­ժիմ, ո­րը պե­տա­կան պարտ­քը հասց­րել է մոտ 11 մլրդ $-ի և բա­ցա­հայտ խո­սում է Ար­ցա­խը լրիվ հանձ­նե­լու, ՀՀ սու­վե­րեն տա­րած­քից նոր զի­ջում­ներ ա­նե­լու մա­սին: Այդ ըն­թաց­քում հան­րու­թյունն ակ­տիվ քննար­կում է. «Ճի՞շտ էր ար­դյոք ՀՀ Ազ­գա­յին Ժո­ղո­վի կա­պի­տու­լյա­ցի­ոն ռե­ժի­մի ներ­կա­յա­ցու­ցիչ նա­խա­գահը, երբ ՀՀ քա­ղա­քա­ցու «դա­վա­ճան» կան­չին պա­տաս­խա­նեց ոհ­մա­կով հար­ձակ­մամբ, գետ­նին պառ­կաց­նե­լով և դեմ­քին թքե­լով...»: Ի գի­տու­թյուն. պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով ՀՀ-ում այդ նույն ան­ձին առն­վազն 300.000 քա­ղա­քա­ցի հա­մա­րում է առն­վազն դա­վա­ճան: Մնում է հաս­կա­նալ՝ այս ա­մե­նի մեջ Ռու­սաս­տա­նը, Ֆրան­սի­ան, թե՞ ԱՄՆ-ն է մե­ղա­վոր»: Ա­յո՛, հայտ­նի մար­զի­­կը նրբան­կա­տու­թյամբ կի­րա­ռում է «առնվազն դա­վա­ճան» դարձ­ված­քը, զի այդ «առնվազ»-ից ան­դին ար­դեն սկսվում է լրիվ 18+ բա­ռամ­թեր­քը, ո­րը տպա­գիր մա­մու­լում վե­րար­տադ­րելն ըն­դուն­ված չէ, սա­կայն դրա բա­զում դի­պուկ օ­րի­նակ­ներ կա­րե­լի է գտնել հա­մա­ցան­ցում:

ՔՊ-ական­նե­րին ո­չինչ չի օգ­նի, այդ թվում` ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյու­նը: Իսկ այ բրի­տա­նա­ցի ու­սա­նո­ղու­հի ՄԻ­ԼԻ ՀՈ­ՈՒԼ­ԹՈ­ՆԸ, ինչ­քան էլ զար­մա­նա­լի լի­նի, ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյամբ աշ­խա­տող ChatGPT չատ­բո­տի օգ­նու­թյամբ վի­ճար­կել է սխալ կա­յան­ման հա­մար տու­գան­քը, ո­րը նշա­նա­կել է­ին Յոր­քի քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը և հա­սել նրան, որ այն չե­ղարկ­վի: Նրան 60 ֆունտ ստեր­լինգ տու­գա­նել է­ին բո­լո­րո­վին ան­տե­ղի, քան­զի նա եր­կու տա­րի ա­ռաջ նա­խա­պես վճա­րած է ե­ղել կա­յան­ման հա­մար: Ու­սա­նո­ղու­հին չատ­բո­տին ներ­կա­յաց­րել է բո­լոր տվյալ­նե­րը՝ որ­տեղ և երբ է դա տե­ղի ու­նե­ցել, թե ին­չու էր դա սխալ, և հաշ­ված րո­պե­նե­րի ըն­թաց­քում նեյ­րո­ցան­ցը նրան ​​վե­րա­դարձ­րել է գե­րա­զանց կազմ­ված պա­տաս­խան, ո­րում նշվում էր, որ նա ու­սա­նող է, եր­կու տա­րի նա­խօ­րոք վճա­րած է ե­ղել կա­յան­ման թույլտ­վու­թյուն հա­մար, չի պատ­րաստ­վում կա­յա­նել այն­տեղ, որ­տեղ դա ար­գել­ված է: Ար­դյուն­քում քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը չե­ղար­կել են տու­գան­քը: Ան­շուշտ, ու­սա­նո­ղու­հին ար­ժա­նի է գո­վես­տի, սա­կայն, օ­րի­նակ, վստահ ենք, որ ա­պա­գա տրի­բու­նա­լում կա­պի­տու­լյանտ­նե­րի փաս­տա­բան­նե­րը նույ­նը ա­նել չեն կա­րո­ղա­նա` ChatGPT-ն կա­րող է պար­զա­պես վառ­վել:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ