Գ. Մուրադովը հանդիպեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման հետ
ՍԻՄ - Գլխավոր լուրեր
Այսօր Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը հանդիպեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի հետ:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Գ. Մուրադովը ներկայացրեց Ղրիմում քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրավիճակը, ինչպես նաեւ Ուկրաինայի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական հանգամանքները: Ղրիմի փոխվարչապետը բարձր գնահատեց Շարժման կատարած աշխատանքները եւ ներդրումը` հայ-ռուսական բարեկամության գործում:
Ելույթ ունեցան նաեւ Ղրիմի հանրապետության պատվիրակության կազմում Երեւան ժամանած Ղրիմի մշակույթի նախարար Տատյանա Մանեժինան, Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտոյանը, ինչպես նաեւ Ղրիմի վարչապետի խորհրդական Ա. Չերնիգինը:
Ղրիմի մշակույթի նախարարը ներկայացրեց հայ-ղրիմյան մշակութային կապերը, հայ ժողովրդի Ղրիմիում թողած մեծ մշակութային ժառանգությունը: Ղրիմի պատգամավոր Մարտոյանն էլ անդրադարձավ հայ-ռուսական փոխհարաբերություններին` նշելով մեր երկու ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամության ամրապնդման անհրաժեշտությունը:
Ելույթ ունեցան նաեւ Շարժման խորհրդի անդամներ` Նատալյա Սաղյանը (Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ), Ալլա Հակոբյանը («Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ), Գագիկ Հարությունյանը (շարժման քաղաքական եւ գաղափարախոսական հարցերի հանձնաժողովի նախագահ):
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման
Լրատվական ծառայություն