Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները հրապարակի քարե գորգի վրա կանթեղներով ձեւավորեցին Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հասարակություն
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Ս. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ աջակցությամբ թեմի երիտասարդները այսօր իրականացրեցին «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը եւ Հանրապետության հրապարակի քարե գորգի վրա ձեւավորեցին Աստվածամուխ Սբ. Գեղարդը: Այս մասին գրել է Արժանապատիվ ՏԵՐ ՊԵՏՐՈՍ ավագ քահանա ՄԱԼՅԱՆԸ:


