ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ֆեյսբուքում մի զարմանալի անեկդոտ է շրջանառվում. «Ալո, Նիկո՞լ, բարև»: «Բարև, ով ա՞»: «Պողոսն ա, Նիկոլ, քեզ ընտրած հարևան Պողոսը»: «Լսում եմ, Պողոս»: «Կարա՞ս ինձ մի քիչ պարտքով փող տաս»: «Մի քիչ, ինչքա՞ն»: «Շատ աննշան, մի փոքր գումար, ընդամենը մի տասը միլիարդ դոլար»: Իսկ անեկդոտի ակնթարթային ծննդի և արագ տարածման առիթը ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ զարմանալի, բայց միաժամանակ այլանդակ իրական բարբաջանքն է` հենց կառավարության նիստին. «Մարդիկ ասում են՝ «վա՛յ, 10 միլիարդ դոլար պարտք ունենք»: Մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ՝ շատ թեթև պարտք ունենք, ըստ էության՝ 46 տոկոսով Հայաստանը համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր, այս տրամաբանութամբ մենք պետք է նայենք, որովհետև երկրները դասակարգվում են թեթև, միջին ու մեծ պարտք ունեցող երկրների: Հայաստանն իր տնտեսական աճի շնոհիվ գերադասվում է թեթև պարտք ունեցողների շարքում»: Դե իհարկե, խունտայի համար «թերև» է, չէ՞ որ նաև այդ պարտքի հաշվին են սրանք լափում իրենց աստղաբաշխական պարգևավճարները: Հուսով են ագահաբար լափեն, վերջում էլ ոչնչացնեն պետությունը, որպեսզի իրենց և իրենց պարագլխին պետական դավաճանության համար դատող սուբյեկտ գոյություն չունենա...
Չօմբուդսմեն ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻՑ լրագրողները հետքրքրվեցին դավաճան Նիկոլին դավաճան անվանած քաղաքացուն աշխատանքից հեռացնելու փաստի մասին, ի պատասխան լսեցին զարմանալի ջուրծեծոցի: Չնայած ինչո՞ւ զարմանալի, չէ՞ որ խոսքը կարգին հայ երիտասարդի մասին է, այլ ոչ թե` ինչ-որ շուն թուրքի: Թուրքի թեման էլ շոշափվեց` պատմելով իր ու Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի երկու դիվերսանտի միջև ձևավորված հատուկ հարաբերությունների մասին ու դետալային ներկայացնելով, թե ինչպիսի հոգատարություն է դրսևորել նրանց նկատմամբ չՄԻՊ Մանասյան Անոն, արդարացնելու համար իր անբնական սերը՝ Սյունքիում մարդ սպանած շուն թուրքերի հանդեպ, շեշտադրել է. «Շատ կաևոր է, որ այս հարցի լուսաբանումը ևս շատ զգույշ լինի մեր տիրույթում, որովհետև հետագայի տեսանկյունից այն կարևոր հանգամանք է նաև մեր միջազգային իրավական քաղաքականության առումով»: Իյա՛, իրո՞ք... Ինչ-որ բան մեզ ենթադրել է տալիս, որ չՄԻՊ-ի քնքուշ սիրո պատվիրատուն կոնկրետ Իլհամն է: Չէ՞ որ Նիկոլին «կքաչալացնեն» կամ ավելի վատ բան կանեն, եթե դիվերսանտ մարդասպանների մազը ծռվի...
Ապրիլի 27-ին, հայ պոեզիայի ամենաինքնատիպ շողշողուն մարգարիտ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ 109-ամյակն էր: Հայրենիքի և ազատության այդ ըմբոստ երգիչը նաև երբեք չէր թաքցնում իր քամահրանքը ստրկամիտների նկատմամբ: Երբ սովետական շրջանի ստրկահոգիները նրան հարցրել էին, թե ինչո՞ւ է այդքան գրում Արարատ լեռան մասին, որ ենթադրենք Արարատը վերադարձրեցին հայերին, ի՞նչ է անելու, մեծն պոետը պատասխանել էր. «Կբարձրանամ գագաթին ու կթքեմ ձեր ճակատին»: Ավա՛ղ, հիմա զարմանալիորեն տեսնում ենք ստրկամտության զարհուրելի ռեցիդիվ և նույնանման վերաբերմունք ոչ միայն Մասիս սարի, այլև Արցախի և Սյունիքի հանդեպ: Եվ լեգենդար հետախույզ Գևորգ Գևորգյանն արձանագրում է. «Ժողովրդին բարոյահոգեբանական ապատիայի մեջ պահելով` զրկում են սեփական ճակատագիրը որոշելու իրավունքից: Այս իրավիճակում մենք հայրենիք ենք տանուլ տալիս, իսկ հայենադավները քաղաքական աճուրդի են հանում պետությունը, այս կամ այն աշխարհաքաղաքական բևեռից անձնական անվտանգության երաշխիքներ կորզելու ու փախուստի դիմելու նպատակով»: Երանի Շիրազին, որ չի տեսնում ստրկության այդ արշավը...
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ