ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր Փանջունի
ՎԵՐՋԱՊԵՍ ԱՐԺԱՆԻՆ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ
Ըստ Ադրբեջանի պատմաբանների՝ այն, ինչ Նիկոլը արեց հայ ժողովրդի եւ Հայաստանի գլխին, ի շահ Ադրբեջանի, Նիկոլի անունը Բաքուն ոսկե տառերով գրելու է Ադրբեջանի պատմության էջերում:
* * *
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՇԵՄԻՆ
ԵԱՀԿ-ում Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումից հետո՝ Նիկոլը Էրդողանին խնդրել է, որ Հայաստանը մտցնեն թուրքալեզու երկրների շարքը:
* * *
ՆՈՐ ԲՐԵՆԴ
Նիկոլի` Արարատ լեռից հրաժարվելուց հետո Հայաստանում կոնյակի Արարատ բրենդը փոխարինվելու է Արագածով:
* * *
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
Ադրբեջանի նախագահը զոհված ազատամարտիկի մորը կալանավորող դատավորին եւ քննիչին պարգեւատրել է Ռամիլ Սաֆարովի անվան մեդալով:
* * *
ԱՆՈՐՍԱԼԻ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐԸ
(ԱՇՈՏ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ «ԱՌԵՎԱՆԳԱԾ» ԾՆՈՂՆԵՐԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ)
— Спрячь за высоким забором мальчишку-
Выкрадем вместе с забором...
* * *
ՊԱՏՎԻՐԱՆ
(ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Աստծունը` Աստծուն, Նիկոլինը` Նիկոլին:
* * *
ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄԸ` ՆԻԿՈԼԻՆ
(ԵԿԵՂԵՑՈՒՄ ՄՈՄԵՐԸ ԱՆՎՃԱՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Ա՛յ մարդ, ձրի մոմ ես ուզում վառես, գնա Աբովյան քաղաքի եկեղեցում վառիր:
* * *
ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑԸ
Ըստ Նարկոդիլերների ասոցիացիայի, Հայաստան բերվող 3 տոննա կոկաինով Նիկոլը ցանկանում էր ազդարարել երջանիկ ապագայի մեկնարկը:
* * *
ՇԱԲԱԹՎԱ ՀԱՅՀՈՅԱՆՔԸ
— Նիկոլի տղա…