«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ Եթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔ Զապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակման Արսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսին Խորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը Ձեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ Վրթանեսյան

ՀՀ չիշխանության «լեգիտիմությունը» դեմագոգիայի և պոպուլիզմի արանքում

Թավշյա տեռոր

Դեմագոգը մարդկանց չի լուսավորում, այլ խճճում է վերջիններիս և դնում սխալ ուղղու վրա։ Նա դիմում է ոչ թե անձանց բանականությանը այլ՝ մութ զգացումներին և շահադիտական կրքերին։ Զրկված լինելով պատասխանատվության զգացումից՝ նա չի ներկայացնում գործի իրական իրավիճակը և բացատրում այն, այլ՝ ներկայացնում է այնպես, ինչպես իրեն է ձեռք տալիս։ Նա չի ապացուցում ոչինչ, այլ՝ հմայում կամ վախեցնում է,  փորձում է մարդկանց մեջ արթնացնել կասկածի զգացումը, սրել անվստահությունը, առաջացնել նախանձ և չարություն, ամեն կերպ փորձում է մարդկանց մանիպուլացնել, ազդել նրանց էմոցիաների վրա։

Մեր իրականության մեջ դեմագոգիայով է զբաղվում մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ Նիկոլ Փաշինյանը։ Հենց տեսնում է, որ հասարակության զգալի հատվածն ընդվզում է իր դեմ, սկսում է դեմագոգիայով զբաղվել ասելով՝ «Ի՞նչ ա ուզում եք էլի նախկինները գան ձեզ թալանեն, երկիրը տանեն կործանման»։ Ու ժողովրդի վրա սկսում է էմոցիաների տեղատարափ տիրել, ամեն մեկը մի բան է հասկանում, մի բան որոշում, մի բան անում։ Այդպիսին են նաև բոլոր ՔՊ-ական պատգամավորները, ովքեր իրենց իշխանությունը չկորցնելու համար ամեն կերպ ազդում են հասարակության հոգեբանության վրա։ Օրինակ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ով  ամեն պատեհ առիթը բաց չի թողնում նախկիններին վարկաբեկելու, իսկ իրենց սրբացնելու (մինչդեռ իրենք իրենց երկրի կառավարման ձևով վաղուց արդեն խայտառակվել և անարգանքի սյունին գամվելու են արժանացել)։  Ի՞նչ է սա եթե ոչ դեմագոգիա։

Իսկ ի՞նչ է պոպուլիզմը։

Պոպուլիզմի հիմքում այս կամ այն քաղաքական ուժի ձգտումն է՝ ձեռք բերել զանգվածների վստահությունն ու աջակցությունը։ Միևնույն ժամանակ, պոպուլիստ քաղաքական գործիչների իրական նպատակները (ռեսուրսի համար պայքարը, հարստացումը և այլն) սովորաբար քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով։ Պոպուլիստներն իրենց հռետորաբանությունը կառուցում են հասարակ մարդկանց տնտեսական և սոցիալական շահերի շեշտադրման վրա։

Պոպուլիզմի ցայտուն օրինակ է Նիկոլի հայտարարությունները Արցախի զգալի հատվածը թշնամուն «նվիրելուց» առաջ և հետո։ Կառավարության կողմից 2021 թվականին իրենց հրապարակած կառավարության ծրագրի՝ 1.1 ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  հատվածում իրենք մասնավորապես նշում են որ՝

Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը և կայունությունը: Արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով:

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր. «Ամեն կերպ պահել Արցախի սահմաններն ու անվտանգությունը, լինել արցախահայության կողքին, բարձրացնել նշաձողը», իսկ հիմա՞, հիմա  տեղի է ունենում ճիշտ հակառակը, երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը ոչ թե զգալի, այլ արդեն ամբողջությամբ պատրաստվում է Արցախը նվիրել Ադրբեջանին, ճանաչել Ադրբեջանի պատմական հայրենիք և վերջ։ Ախր իրենք են այդ ծրագիրը կազմել, հիմա ի՞նչ են անում (չեն էլ կարող մատների վրա պտտացնել կամ որ նույնն է «կռուտիտ» լինել, որովհետև բոլոր տեղերում սպառել են իրենց)։

Ի՞նչ է մնում անել նման բարոյազրկված, դավաճանական և թուրքին եղբայր համարող կառավարությանը, երբ քո պատմական Հայրենիքը մաս-մաս «նվիրում» են քո դարավոր թշնամուն, քեզ մատնելով քո երկրում  ստրուկի կարգավիճակով ապրելուն։ Պատասխանը սա է. այսօր ձեր դեմագոգիան ու պոպուլիզը հասել է անսահմանության, միաժամանակ զրոյացնելով ձեր «հպարտ» ու ժողովրդավարական ընտրության լեգիտիմությունը և եթե դուք կարող եք անարժանապատիվ ու թուրքին սպասարկու դառնալ, գիտակից և Հայրենիքի հայրենասեր զավակները դա երբեք թույլ չեն տա։ Մի օր վրեժի զգացումը վերջապես կսթափվի, ու այնքան կահագնանա, որ կխեղդի ձեզ այդ վրեժով։

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըԽորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը6 տարի է՝ Փաշինյանի դեմ գիշեր-ցերեկ պայքարում եմ, միայն Ռուբինյանն է ինձ դրա համար փող տվելՁեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ ՎրթանեսյանՖոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին«Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված