ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր Փանջունի
ԱԼԻԵՎԻ ՀԵՏՆՈՐԴԸ
(ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՀԱՄԱՐ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում Կովկաս ա, Իլհամը Արցախի ճանապարհն ա փակում, Նիկոլը` Ճամբարակի:
* * *
ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ
(ԱԼԻԵՎԸ` ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ՝ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ)
— Չէ՛, ասավ Իլհամ,— քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց–էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի Արցախցի թուր չառնի իմ դեմ:
* * *
ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԻՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱՆԱՆԻ ԱՐԿՂԵՐՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Ա՛յ, տենց եք անում, որ բանանը թարս է բուսնում:
* * *
ԱՌԱՆՑ «ՉԱԳՈՒՋԻ» ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
— Ընդամենը 52%, այն էլ` երկու փուլով,— Նիկոլին հիասթափեցրել են Էրդողանի արդյունքները:
* * *
ՊՈԼԻԳԼՈՏԸ
(ՊՈՒՏԻՆԸ` ՆԻԿՈԼԻ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ 12.1 ՏՈԿՈՍԸ ՌՈՒՍԵՐԵՆ ԱՐՏԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Տվեք ինձ Նիկոլի «Двинацт точка адын»-ը, եւ ես կշրջեմ աշխարհը:
* * *
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ՝ ԱԼԻԵՎԻ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Հասկացողին մեկ ասա, անհասկացողին՝ հազար ու մեկ:
* * *
ПРОЦЕСС ПОШЁЛ
Ադրբեջանի քարտեզագետները հայտնում են, որ Նիկոլը Հայաստանի տարածքը չափագրած, գեոդեզիա արած արդեն հանձնել է Իլհամին եւ սահմանված ժամկետում սպասում է կադաստրի վկայականի հաստատմանը: