ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր Փանջունի
СУРДОПЕРЕВОД
Ըստ բանասերների` Նիկոլի եւ Իլհամի միջեւ ընթացող բանակցությունները նմանվում են կույրի եւ համրի երկխոսության, որից ո՛չ ամերիկացիներն են գլուխ հանում, ո՛չ էլ՝ ռուսները:
* * *
ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՐԱԳ ԵՆ ՓՈԽՎՈՒՄ, ԿԱՄ ՈՎ ԷՇ, ՍՅԱՄՈՆ ՓԱԼԱՆ
Ըստ Մինսկի խմբի համանախագահների` Նիկոլը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի հետ միասին ճանաչելուց եւ Իլհամի` Արցախի իշխանություններին վերջնագիր ներկայացնելուց հետո, Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանից էլ պետնախարարի աթոռ չի ուզում, այլ Իլհամ Ալիեւից է խնդրում:
* * *
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՓՈՂԵՐՆ ԷԼ ԼԱՓԵՑԻՆ
(«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ ԵՎՐՈ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՄԱԿ-ի երեխաների պաշտպանության կոմիտեից հայտնում են, որ Ցեղասպանությունը ուրանալու եւ Հայաստանը թրքացնելու Նիկոլի ծրագրից հետո երեխաների ապագան այս միջավայրում բարեգործական ընկերությունը չի տեսնում: Եվ այդ նպատակի համար հանգանակված փողերն էլ թող լափեն, կշտանան:
* * *
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
— Մարդու աչքը դուրս գա, բանանը դուրս չգա:
* * *
ՆԳՆ-ԻՑ ՀՂԻ Ա
(ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ ԱԺ-ՈՒՄ ԴԺԳՈՀԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հակակոռուպցիոն դատարանից հայտնում են, որ Անդոնի կա՛մ ամսվա նալոգներն են ուշացրել, կա՛մ համ աղն ա պակաս, համ էլ՝ մաղը:
* * *
ԱՆԾՈՒԽ ԿՐԱԿ ՉԻ ԼԻՆՈՒՄ
Սովետաշենի աղբանոցի պաժառի տարոսը` քաղաքական դաշտի աղբանոցին:
* * *
ՀԱՄԱՐՅԱ «ԱՆՀՈՒՇ» ԲԵՐԴ
Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը հենց հայտնվում ա Պուտինի շվաքի տակ, Իլհամի դեմ առյուծ ա կտրում: