Սա իր քայլերով նպատակ ունի, հրաժարականից առաջ, Հայաստանը վերածել հյուսիս-արևմուտք ռազմական բախումների խաչմերուկային պլացդարմի. Գևորգ Գևորգյան
Թավշյա տեռոր
«Անմեղ հայրենասերի» այսօրվա ելույթը հերթական բանսարկությունն էր, որն ի թիվս այլոց, այս անգամ ուղղված էր նաև աշխարհաքաղաքական կենտրոններին։ Այս քայլը հերթական անգամ ծանր է նստելու մեր ժողովրդի վրա, թերևս ավելի ծանր, քան 2020-ի պատերազմը։ Սա իր քայլերով նպատակ ունի, հրաժարականից առաջ, Հայաստանը վերածել հյուսիս-արևմուտք ռազմական բախումների խաչմերուկային պլացդարմի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի անմիջական մասնակցությամբ։
Մենք ամեն գնով պետք է կանխենք նման զարգացումները, իրական և երկարատև խաղաղություն ապահովելով Հարավային Կովկասում։