Իշխանությունը հերթական անգամ ի ցույց է դնում իր ոչ հայանպաստ դիրքը, հաճոյանալու համար Ալիև–Էրդողան տանդեմին. Միշա Գալուստյան
Թավշյա տեռոր
Համատարած կոռուպցիայի այսօրվա իրավիճակում մեղադրել Աշոտյանին ինչ որ նմանատիպ բանում առնվազն զավեշտ է։
Իսկ միգուցե նրան ուղղակի պետք է լռեցնել? Չէ որ իշխանական այն գաղափարին, թե պետք է հարևաններին զիջենք ինչ ուզում են, գնանք բոլոր նրանց պայմաններին, որ իբր թե խաղաղություն հաստատենք, Աշոտյանը միշտ փաստարկել է, որ նման քաղաքականությունը ամուլ է և ի վերջո բերելու է պետականության կործանմանը։
Ինչևիցե, իշխանությունը հերթական անգամ ի ցույց է դնում իր ոչ հայանպաստ դիրքը, հաճոյանալու համար Ալիև Էրդողան տանդեմին։
Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։