Արմեն Աշոտյանի քեյսը միջազգային իրավունքի տեսանկյունից. Դավիթ Սիրունյան
Թավշյա տեռոր
«Օրենքի առաջ բոլորն են հավասար» թեզը, անկասկած քննադատման կամ վիճակման ենթակա չէ։ Սակայն, վերջինս հենց սահմանադրական տեսանկյունից ենթադրում է մի քանի ավելի քան տրամաբանական բացառություններ։ Հիմնվելով Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական և Հաագայի Արդարադատության միջազգային դատարանների նախադեպային օրինակների վրա, հանգում ենք հենց Սահմանադրի և միջազգային իրավունքի կողմից նախատեսված մի բացառության։
Կալանավորումը քրեադատավարական ամենածայրահեղ միջոցն է։ Վերջինիս քաղաքական և հանրային գործիչների նկատմամբ կիրառման համար անհրաժեշտ են առավել բարձր և ապացուցելի հիմնավորումներ և փաստարկներ, քան այլ անձանց պարագայում։
Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց դեռևս փետրվարին ընտրվել էր երկրից բացակայելու արգելքը։ Վերջինս, կարելի է պնդել, որ կրկին առնվազն ոչ տրամաբանական խափանման միջոց էր, որը դեմ էր Հայաստանի պետական շահերին, հաշվի առնելով Արմեն Աշոտյանի ահռելի դերակատարումը արտաքին քաղաքական շրջանակներում Հայկական շահի առաջխաղացման և լոբբինգի հարցերում։
Արմեն Աշոտյանի Կալանավորման հիմք է հանդիսացել խափանման միջոցի խախտման կասկածի հանգամանքը։ Հաշվի առնելով օրենքով նախատեսված քրեադատավարական ահռելի քանակի խափանման միջոցների ընտրության հնարավորության առկայության փաստը, ավելի քան ակնհայտ է դառնում, որ Արմեն Աշոտյանի պարագայում վերոհիշյալ պայմանները չեն պահպանվել, և որ կալանավորման որոշումը ընդունվել է քրեադատավարական ու իրավական նորմերից դուրս։
Հենց այս հանգամանքը հնարավորինս ակներև փաստ է, որ Արմեն Աշոտյանի քեյսը մաքսիմալ բացահայտ քաղաքական հետապնդումների դեպք է, և որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, կալանավորված բոլոր միջազգային իրավունքի նախատեսված կարգավորումներից դուրս։