Ռուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է. Մարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին 85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերում ԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկել Կենդանակերպի 4 նշաններ, որոնք մայիսի 4-ից անհավանական հաջողություն կունենան ՎԻԴԵՈ. Փաշինյանի շարասյան համար պարեկները երկար ժամանակ փակել են փողոցները. ինչ է կատարվել Ալավերդիում Կինոմոսկվայում` պատերազմի մասնակիցների ներկայությամբ հնչեց "Смуглянка" կատարումը Հարստությունը գրված է ձեր ճակատագրում, եթե տեսնեք այս թվերը ծննդյան ամսաթվի հաշվարկում Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահ Երեւանում քաղաքային անգործությունը նոր «ջրի աղբյուրներ» է ստեղծում

Պատերազմի ավարտից տարիներ են անցել, բայց ես այլեւս չեմ ժպտում եւ լիաթոք չեմ ուրախանում. ՄԱՐԻՆԵ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Շոու բիզնես

«Իրավունքը» զրուցել է ֆրանսաբնակ կոմպոզիտոր ՄԱՐԻՆԵ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ հետ, ով ստեղծագործում եւ համագործակցում է ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ:

— 27 տարեկանում մեկնեցիք Ֆրանսիա, ամուսնություն, Շառլ Ազնավուրի ընկերության կողմից աշխատանքային առաջարկ... Ինչպե՞ս դասավորվեց Ձեր կյանքը ֆրանսիական միջավայրում:

— Սկիզբը, իհարկե, հեշտ չէր: Չնայած այն հանգամանքին, որ բոլորին չէ, որ բախտ է վիճակվում ոտք դնել Շառլ Ազնավուրի ընկերություն, այնուամենայնիվ, դժվարություններ կային. մասնավորապես ինձ համար, ով արդեն կայացած էր իր երկրում եւ վայելում էր շրջապատի սերն ու հարգանքը: Ֆրանսիան թղթաբանության երկիր է, որտեղ չափից շատ ժամանակ ու էներգիա է ծախսվում թղթերի վրա: Իմ դեպքում, փառք Աստծո, այդքան էլ դժվար չստացվեց ինտեգրման փուլը, բայց հայկական ջերմության պակասը երբեք չի լրացվի:

Нет описания.

— Առօրյա կյանքում Ֆրանսիայում հայի եւ ֆրանսիացու փոխհարաբերություններն ինչպիսի՞ն են:

— Տարիների ընթացքում իրար հետ ապրելով՝ ցանկացած սիրող զույգ փոխզիջումների շնորհիվ կարողանում  է գտնել իրենց համատեղ կյանքի բանաձեւը, բայց վստահ կարող եմ ասել, որ օտարազգի ամուսնության դեպքում այդ բանաձեւը գտնելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում:

— Եղե՞լ է դեպք, որ առանց նախապես տեղյակ պահելու, հյուր գնաք ֆրանսիացուն:

— Այո, դեռեւս նոր էի ժամանել Փարիզ, ու գլխումս տեղ չէր անում այն հանգամանքը, որ, օրինակ, ամուսնուս ծնողների տուն գնալու համար անհրաժեշտ է երկկողմանի համաձայնության գալն ու հանդիպման օրը նախապես օրատետրում նշելը: Մի օր, լավ հիշում եմ, հայկական խմորեղեն էի պատրաստել եւ առաջարկեցի ամուսնուս հանպատրաստից գնալ եւ ծնողներին անակնկալ անել: Եվ դա եղավ մեր առաջին ու վերջին հանպատրաստից հանդիպումը... Նրանցից մի քանի ժամ պահանջվեց հասկանալու համար, որ ոչ մի վատ բան չի պատահել, եւ պարզապես ցանկություն ենք ունեցել խմորեղենը միասին վայելելու:

— Համեղ ուտեստներ սիրո՞ւմ եք պատրաստել:

— Շատ եմ սիրում պատրաստել, եւ ասում են, այն ինձ մոտ շատ լավ է ստացվում: Ապացուցված փաստ է, երբ որեւէ գործ սիրով ես անում, անհնար է, որ վատ ստացվի: Հյուրերս շատ են սիրում իմ պատրաստած տոլման եւ իտալական լազանյան:

Нет описания.

— Ինչպիսի՞ մայրիկ եք` խի՞ստ եք վերաբերվում Ձեր երեխաներին:

— Բախտս բերել է. աղջիկներս երկուսն էլ շատ չափված-ձեւվված են: Տեսակով աշխատասեր են թե' դպրոցում, թե' երաժշտական դպրոցում բավականին առաջատար են եւ, ամենակարեւորը՝ ինքնուրույն: Միակ բանը, որ արգելում եմ, դա էկրանը չչարաշահելն է, եւ պահանջում եմ, որ ժամանակին պառկեն քնելու:

Нет описания.

— Դուք համագործակցում եք ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հայրենակիցների հե՞տ է ավելի հեշտ աշխատելը, թե՞ ֆրանսիացիների:

— Համագործակցության ձեւերը տարբեր են. Հայաստանում իրար մի խոսքից հասկանալու առավելությունը կա, հիմնականում համագործակցությունը վերածվում է ընկերական հարաբերության: Ֆրանսիայում ամեն ինչ խիստ գործնական է, չափազանց պատասխանատու եւ օրենքներ թելադրող պայմանագրերով: Համագործակցությունը վերջացավ, էջը թերթում ես ու անցնում առաջ:

— Ձեր արվեստում ի՞նչ նորություններ ունեք:

— Թերեւս հարցադրումը պետք է փոխել՝ ինչպիսի նորություն ունեք Ձեր ընտանիքի արվեստում, քանի որ ինչ վերաբերվում է ինձ, ապա թվով չորրորդ՝ «Մեկուսացման ոգեշնչում» վերջին ձայնասկավառակից հետո նորությունը այն հատուկենտ երգերն են, որոնց վրա աշխատում եմ, այդ թվում կառանձնացնեմ Վանսան Բագյանի խոսքերով գրած՝ «Հայկական շուրջպարը», որն արել ենք ֆրանսիական շոու- բիզնեսի համար: Խոստովանեմ, որ ժամանակիս մեծ մասը կազմում են իմ աղջիկների հետ համագործակցություններն ու համերգները: Մայրանալուց հետո էգոիզմի նման մի բան կլիներ ունենալ այսքան ստեղծագործ աղջիկներ ու առաջնահերթությունը տալ միայն իմ արվեստին:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեծ աղջիկս՝ Մադլենը (14 տարեկան), բավականին հաջող հանդես եկավ Ֆրանսիայի «The Voice Kids» հեղինակավոր մրցույթում եւ հաջորդ շաբաթվանից, հուլիսի 25-ին, իր ելույթը եթեր կհեռարձակվի ֆրանսիական առաջին ալիքով: Փակագծերը չեմ բացի, միայն կասեմ, որ իր երգը նվիրել է Հայաստանին ՝ փորձելով նման կերպ ուժ տալ ու ոգեւորել հայերին: Իսկ փոքր աղջիկս՝ Բելլան (9 տարեկան), արդեն մեկ տարի է, ինչ չափազանց բարդ կոնկուրսի արդյունքում ընդունվել է պատվաբեր «La Maitrise de Radio France», որտեղ 300 հոգուց ընդունվել են միայն չորսը: Բավականին խիստ գրաֆիկով է ապրում՝ պետական համերգներ, վոկալի, դաշնամուրի եւ ջութակի պարապմունքներ...

— Արցախն այսօր ծանր օրեր է ապրում, հայրենիքից հեռու, երբ լսում եք այդ լուրերը, ի՞նչ եք զգում:

— Ինձ համար 2020 թվականից հետո կյանքի արժեքները փոխվել են. փոքր աղջիկս մի օր նկատեց, որ պատերազմի ավարտից տարիներ են անցել, բայց ես այլեւս չեմ ժպտում եւ լիաթոք չեմ ուրախանում: Վստահ եմ, որ ոչ միայն ես, այլ նաեւ բոլորը: Բայց ինձ մխիթարում եմ երգեր գրելով. «Ապրելու ենք» երգը գրեցի պատերազմից հետո՝ հուսալով, որ այն կօգնի բուժել մեր վերքերը, իսկ «Հերոս մայրեր» երգը, որը մի շնչով է ծնվել Կարեն Խուրշուդյանի խոսքերով, շուտով կհանձնվի Ձեր դատին՝ հայ ճանաչված երգչուհիներից մեկի կատարմամբ:

Нет описания.

— Ե՞րբ եք պատրաստվում Հայաստան գալ:

— Իրականում Հայաստան գալս հենց այսօր պետք է լիներ, բայց այն ստիպված հետաձգեցի հոկտեմբեր ամսին, քանի որ շատ բուռն էտապ սկսվեց՝ «The Voice Kids»-ի եթերային շրջանի հետ կապված: Համոզված եմ, որ իզուր չէ, քանի որ այն ուժն ու սիրո էներգիան, որ Մադլենը փոխանցել է իր երգի միջոցով, յուրաքանչյուր աշխարհասփյուռ հայի համար հանդիսանալու է մեծ հոգեւոր սնունդ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Ռուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է.Մարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերումԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկելԿենդանակերպի 4 նշաններ, որոնք մայիսի 4-ից անհավանական հաջողություն կունենանՎԻԴԵՈ. Փաշինյանի շարասյան համար պարեկները երկար ժամանակ փակել են փողոցները. ինչ է կատարվել ԱլավերդիումԿինոմոսկվայում` պատերազմի մասնակիցների ներկայությամբ հնչեց "Смуглянка" կատարումըՀարստությունը գրված է ձեր ճակատագրում, եթե տեսնեք այս թվերը ծննդյան ամսաթվի հաշվարկումՈւկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահԵրեւանում քաղաքային անգործությունը նոր «ջրի աղբյուրներ» է ստեղծումԹրամփը ներկայացել է որպես Հռոմի պապՀնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարըԵրևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ ԲնապահպանԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ․ Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիանՊոկրովսկի ճակատում ռուս գրոհայինը միայնակ ներխուժել է ուկրաինական բլինդաժ և մաքրել այն (Տեսանյութ)Նրա «մելկի ժուլիկությունները»,  հիվանդագին աստիճանի են հասել  Սերժ Սարգսյանի նկատմամբ. Շիրազ ԽաչատրյանԻսրայելի ավիացիան շարունակել է հարվածներ հասցնել Սիրիային. Անկարան փորձում է պատասխան քայլերԱՄՆ-ի համար Չինաստանն ավելի կարևոր է, քան Ուկրաինայի պատերազմը. Ռուբիո«Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում․ շարքերում գժված են«Փաստ». Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37Ինձ անվանեցին ռուսական գործակալ... պարզապես ճշմարտությունն ասելու համար. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն (Տեսանյութ)Խարկովում այս գիշեր առնվազն երկու տասնյակ պայթյուններ են գրանցվել (Տեսանյութ, Ֆոտո)Կիևի ռեժիմը դավաճանեց Ուկրաինան՝ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելով. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակիցԱրամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիներըԵրեւանը երգում է սիրո մասին6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանցԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top