ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ամերիկյան Stratfor հետախուզական և վերլուծական ընկերությունն անդրադարձել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ վերջերս արած հայտարարությանը, թե կա Հայաստան ադրբեջանական ներխուժման «անմիջական վտանգ», որը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթից։ Ահա՛ այն հարցի պատասխանը, թե ինչու Օմեգա Արոյի գերատեսչությունը զարմանալիորեն խառնվեց իրար և ստիպեց դեսպանին մասամբ հետ կանգնել խոսքից` մեղքը գցելով «բլոգերների փնթիության» վրա` չէ՞ որ դեսպանի հայտարարությունը միանգամից գրավեց Stratfor–ի պես լուրջ հիմնարկի ուշադրությունը, ինչը դուր չի գա Օմեգայի թուրքական պապաներին: Իսկ Stratfor–ի արձագանքում մասնավորապես գրված է. «Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ֆրանսիայի որոշումը՝ ռազմական օգնություն ուղարկել Հայաստանին, ավելի հավանական կդարձնի նոր հակամարտությունը: Բալայանի հայտարարությունը Հայաստանի պաշտոնյաների կողմից տրված ամենակոնկրետ նախազգուշացումն է Ադրբեջանի ռազմական գործողությունների իրականացման ժամկետների վերաբերյալ, և այն մատնանշում է ներխուժումը կանխելու ունակ զինտեխնիկա ձեռք բերելու Երևանի աճող հուսահատությունը»: Դե եկ, Նիկոլ, ու մի խենթացիր և Էրդողանի ու Ալիևի մոտ արդարացում գտիր...
Սալամ ալեյկում, զարմանալիորեն պարզվում է, որ նիկոլաթուրքերը ոչ միայն մեր երկրում են վխտում, այլև` Եվրոպայում: Զարմանալիորեն ՅԸԼԴԸՐԸՄ ԹՈԳՐՈՒԼ ԹՅՈՒՐՔԵՇՆ ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Այդ մասին հայտնում է ԵԽԽՎ–ի մամուլի ծառայությունը։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամ Թյուրքեշը «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի որդին է։ Զարմանալի է, եվրոպացիք իսպա՞ռ զրկվել են ինքնապահպանման բնազդից, որ ագրեսիվ և մոլեռանդ մի թուրքի` այն էլ այդպիսի տխրահռչակ ազգանունով, այդպիսի կարևոր պաշտոնի են դրել: Դրանով այդ թուրքը քաղաքակիրթ եվրոպացի չի դառնա, բայց Եվրոպան կդառնա թուրքական գոմ: Չնայաց` նո՞ր է, որ սրանք հեռացել են բնությունից, չէ՞ որ այնքան են տեղ տվել մի քանի տասնյակ հակաբնական գենդեռների, որ բնակչության աճը կանգ է առել... Իսկ գենդեռը հայոց լեզվում գլխանց դարձել էր հայհոյանք, և մարդուն «ա՛յ գենդեռ» ասելը գրեթե նույնքան վիրավորական է, որքան նիկոլ անվանելը... Դե ինչ ասես, սրանց սազում է ռուսական սլենգի «Гейропа» բառը:
Իսկ ԻՍՐԱՅԵԼՑԻ զինվորականները Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիներին զարմանալիորեն խորհուրդ են տվել մեկնել Եգիպտոս՝ ՀԱՄԱՍ–ի հետ շարունակվող պատերազմի ֆոնին, քանի դեռ ուշ չէ, գրում է The Times of Israel–ը։ Այս առաջարկն արել է Իսրայելի փոխգնդապետ Ռիչարդ Հեխտը։ «Ռաֆահի անցակետը դեռ բաց է բոլորի համար, ովքեր կարող են հեռանալ, խորհուրդ կտամ հեռանալ»,– ասել է նա արտասահմանյան լրագրողներին։ Ծանոթ ձեռագիր է, չէ՞. շրջափակել, թողնել մի անցակետ և բռնագաղթեցնել, ճիշտ այնպես, ինչպես ազերիները վարվեցին Արցախի հայերի հետ: Պարզապես հիմա ոչ թե 120 հազար են, այլ Գազայի հատվածում ապրում է մոտ 2 միլիոն պաղեստինցի։ Հիմա սրա՞նք են սովորել ազերիներից, թե՞ ազերիների ուսուցիչներն են` հավանաբար երկրորդը: Իզուր չէ, որ Ադրբեջանին մասնագետները համարում են Իսրայելի պրոքսի պետություն: Հա՛, հիշեցնենք նաև, որ Բիբլիայում Իսրայել նշանակում է Աստծո դեմ կռվող: Այսինքն` սրանք էլ, սրանց աշակերտներն էլ բացի ճիվաղից, նաև աստվածամերժ են:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ