ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Նիկոլի վերջին հարցազրույցը Հ1–ին զարմանալիորեն այնքան գեղցիական էր ու զազրելի, որ այդ գարշանքը բանտային իր խցում վերլուծող քաղբանտարկյալ Աշոտյանը զարմանքով հիշեց ԲԻՍՄԱՐԿԻՆ. «Գերմանական երկաթե կանցլեր Բիսմարկը ժամանակին գրում էր. «Ռուսաստանի հետ արժե կա՛մ ազնիվ խաղալ, կա՛մ ընդհանրապես չխաղալ»: Հայաստանի դոնդողանման «վարչապետի» գեղցի շուստրիությանը Բիսմարկը դեռ ծանոթ չէր…»: Ինչպես արձանագրել է ՀՀԿ փոխնախագահը. «Նիկոլի գեոպոլիտիկ կռուտիտները հիշեցնում էին դավաճանության վայրում կիսամերկ վիճակում բռնված սիրուհու պահվածք, ով գործի ամենաթեժ պահին, աչքերը ճպճպացնելով, արտաբերում է՝ «սա այն չի, ինչ դու մտածում ես»: Ջղայնացնելով արջին՝ նապաստակը փորձեց խաղալ նրա զգայուն զոնաների հետ՝ հայտարարելով փաստացի, որ այս պահին առնվազն Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ–ից և բարձրացնել ռուսական ռազմաբազայի հարցը: Առավել զավեշտալի էր «в постели с Брюсселем» տեսարանի նիկոլական հիմնավորումը. պարզվում է, այստեղ էլ են նախկինները մեղավոր, որ 2017թ.–ին ԵՄ–ի հետ ստորագրել էին Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ CEPA–ն... Կարճ ասած, «Սերժի պատճառով եմ ես լևի գնում, բայց քեզ չեմ դավաճանում» Մոսկվային ուղղված նրա խղճուկ ուղերձը ոտքից գլուխ ցնորք էր»: Դե ինչ, Նիկոլը նիկոլությամբ գերազանցեց Նիկոլին:
Ոչ ոք չի մոռացել նիկոլական գաղտնալսումները, և ԵԽԽՎ 5 անդամ երկրներ պետք է հետաքննեն PEGASUS–ի չարաշահման դեպքերը: Վկայակոչելով «զգալի ապացույցներ», որոնց համաձայն, Եվրոպայի խորհրդի անդամ մի քանի երկրների կողմից լրտեսող ծրագրերն օգտագործվել են ոչ լեգիտիմ նպատակներով՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հորդորել է հինգ կառավարությունների երեք ամսվա ընթացքում տեղեկատվություն տրամադրել նման լրտեսող ծրագրերի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև ամբողջությամբ հետաքննել չարաշահումների բոլոր դեպքերը: Վեհաժողովը հորդորել է Լեհաստանին, Հունգարիային, Հունաստանին, Իսպանիային և Ադրբեջանին անհապաղ և ամբողջությամբ հետաքննել լրտեսող ծրագրերի չարաշահման բոլոր դեպքերը, պատժել մեղավորներին և փոխհատուցում տրամադրել զոհերին: Ընթերցողը զարմանքով կհարցնի` բա ո՞նց եղավ, որ ցուցակում Ադրբեջանը կա, իսկ Հայաստանը` ոչ: Դե, ամենայն հավանականությամբ, Նիկոլը ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելը պատվիրակել է «կիրթ ու կառուցողական» Ալիևին:
Կառավարության նիստում Նիկոլը զարմանալի ինքնագոհ տոնով հայտարարել է, թե ի սկզբանե ծրագիր չեն ունեցել, որովհետեւ Արցախի հայաթափումը երբեք իրենց պլանների ու քաղաքական ցանկությունների մեջ չի եղել. «Ինչ որ արվել է, արվել է գործնականում օրերի ու ժամերի ընթացքում: Մենք նախապես ոչինչ չէինք պլանավորել, ու միջազգային հանրությունը հիմա զարմանում է, թե մենք ինչպես կարողացանք հաղթահարել հումանիտար ճգնաժամը ու մեր փողոցներում չենք տեսնում անօթևաններ։ ՀՀ կառավարությունը կարողացել է իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով նրանց բոլորի կարիքները հոգալ»: Նիկոլը ստել է. ոչ միայն չի հաջողվում պատշաճորեն հոգալ մարդկանց կարիքները, նրանց տալ հեռանկար, այլև ակնհայտորեն նրանց պլանների մեջ ի սկզբանե մտել է նաև Արցախի հայաթափումը: Օրինակ՝ ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆՆ իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ կարող են և արցախահայերին հանել–բերել Հայաստան. պրոբլեմ չունեն ՀՀ իշխանությունները: Դե թող գնա Աղազարյանին ստիպի հետ կանգնել խոսքից:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ