ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ծանոթացե՛ք, սա այն նիկոլն է, որի գրած Հայոց պատմության դասագրքի (7–րդ դասարանի համար) քարտեզում հանված է Արցախը: Եվ ոչ միայն Էդուարդ Շարմազանովն ահազանգում է, որ. «Գործը հասել է նրան, որ Անկախ Հայաստանում հայտնվում է ոմն հայ «պատմաբան» ՍՄԲԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ով Հայոց պատմության դպրոցական դասագրքում սևով սպիտակին գրում է, թե ադրբեջանցիները հնագույն ժամանակներից ապրում են մեր հարևանությամբ: Ադրբեջան պետությունը առաջացել է միայն 1918–ի մայիսին, իսկ կովկասյան թուրքերը կամ թաթարները ադրբեջանցի սկսել են կոչվել ավելի ուշ՝ միայն 1936 թ.»: Շարմազանովը զարմանքով և զայրույթով նկատում է. «Եթե Նիկոլը մնաց, երեւի Երեւանի հիմնադիրն էլ Արգիշտիի փոխարեն սրանք կարող են հռչակել Սուլեյման Քանունիին։ Ամոթ է ու զզվելի…»: Եվ կհռչակեն` ինչպես դառնությամբ արձանագրում է բանաստեղծ Արա Արտազը. «Քանի դեռ այսպիսի պատմական թիւրիմացութիւններ կան, թուրքը կարող է մատը մատին չտալ։ Պատմութեան քանի՞ ուսուցիչ վառեց այդ հակահայկական ու թուրքամէտ գիրքը եւ հրաժարուեց դասաւանդել այդ գրքով. ո՛չ մի։ 7–րդ դասարանի աշակերտ ունեցող քանի՞ ծնող վառեց սոյն գիրքն եւ հրաժարուեց իր երեխային թոյլ տալ սովորել այդ գրքով. ո՛չ մի»։
Աչքներդ լույս, երևանցիներ, և Աստված օրհնի Ամերիկան: Ձեր քվեների 9 տոկոսով ընտրված ՏԻԳՐԱՆԻԿ ԱՎԻՆՅԱՆԸ համայնքի անունից ասում է. «Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել համայնքային ոստիկանություն: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է սկսել գործընթացը: Հայեցակարգը մշակելու համար համայնքը խնդիրը քննարկում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ»: Դե ինչ, «թավշյա մուսըռների» բազում տարատեսակներին` պարեկներին, տարբեր գույնի բերետներով «յաշմաներին» կավելանա ևս մեկը` համայնքայինը: Որպեսզի ձեզ ավելի լավ ծեծեն, երևանցինե՛ր, հենց որ մտքներովդ անցնի այս հայախոս թուրքերի դեմ ընդվզելը, ցույց–մույց անելը, փողոց փակելը... Ուրախացե՛ք և հպարտացե՛ք, ձեզ ծեծելու են ոչ թե հետամնաց եվրասիական, այլ առաջադեմ ամերիկյան մեթոդներով, բարձր տեխնոլոգիաների հիման վրա:
Ադրբեջանը ճանաչում է Սյունիքը ՀՀ ինքնիշխան տարածք` այդպիսի հայտարարությամբ մեզ զարմացրեց ինցեստասերների պետության պաշտոնական ներկայացուցիչը: Ադրբեջանը պատրաստ է կառուցել «Զանգեզուրի միջանցքն» Իրանի տարածքով, եթե Հայաստանը ձգձգի գործընթացը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների ներկայացուցիչ ԷԼՉԻՆ ԱՄԻՐԲԵԿՈՎԸ՝ անդրադառնալով հայտարարություններին, որ երկիրը հավակնում է զավթել Հայաստանի Սյունիքի մարզը, որով նախատեսվում է կառուցել այպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ «Մենք ընդունում ենք, որ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է, բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքով տեղաշարժի անվտանգությունը»,– նշել է նա։ Իյա՜, իրո՞ք... Մի հատ էլ երդվիր... Չնայած` երդվի–չերդվի, թուրքին հավատալու համար հարկ է լինել անհույս խելապակաս, որին չի օգնի անգամ Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետը»: Չէ՞ որ չկա թուրքին ճանաչած գեթ մեկ ազգ, որը թուրքին հավատալու անթույլատրելիության մասին ասացվածք չունենա: Այնպես որ, եթե թուրքն ասում է, որ ընդունում է ՀՀ ինքնիշխանությունը Սյունիքի հանդեպ, ստույգ իմացեք, որ հարձակվելու է:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ