«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ) «Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնուն Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքով Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ Մինասյան Գազ չի լինի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարից ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

Չպետք է հուսահատվենք` ամեն ինչից դուրս գալու ելք կա. ՌԱԶՄԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մշակութային

Հայ ժողովրդական երգի անզուգական կատարող Օֆելյա Համբարձումյանը մենահամերգի ժամանակ լսելով 10-ամյա Ռազմիկ Բաղդասարյանի երգը՝ ասել է. «Ռազմիկն ավելի լավ երգեց, քան թե ես երգել եմ»: Իսկ Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը ավելացրել Է. «Մեր երգչի` Բաղդասարյանի անունը Ռազմիկ է: Նա այսօր ոչ միայն երգում է: Իմ կարծիքով՝ նա մարտ է մղում: Նա մարտ է մղում այն բոլոր հորդաների դեմ օտարաերգ, օտարահնչյուն, օտարասիրտ այն հեղեղի դեմ պղտոր, որ հեռուստատեսությունից, դահլիճներից, կինոյից ամեն տեղից գալիս են մեզ վրա: Մեզ հիմա ռազմիկներ են պետք»: «Իրավունքը» զրուցել է արդեն խմբավար, կոմպոզիտոր դարձած ժողովրդական երգիչ, այդ նույն ՌԱԶՄԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով արդեն մեկ տարի է ապրում եւ հայկական ժողովրդական երգ է դասավանդում ԱՄՆ-ում:

Нет описания.

— Երգել սկսել եք 3 տարեկանից: 10 տարեկանում ժողովրդական երգերով, մենահամերգով եք հանդես եկել: Ինչո՞ւ Կոնսերվատորիան ընդունվելիս չընտրեցիք ժողովրդական երգի բաժինը:

— Այո, 3 տարեկանից երգել եմ ժողովրդական երգեր: Քանի որ շատ էի սիրում երգարվեստի այդ բաժինը, ընդունվեցի Թովմաս Պողոսյանի հիմնադրած «Ջիվանու» անվան աշուղական դպրոցը, որտեղ իմ վարպետն էր լուսահոգի Ռոմանոս Աղաջանյանը: Նա իմ մեջ էլ ավելի սերմանեց կատարողականությունը դեպի Շերամի արվեստը, աշուղական եւ ժողովրդական ակունքները: Այս իմաստով նա շատ մեծ դեր ունեցավ իմ կյանքում: Եվ դրանից հետո նաեւ իր խորհրդով որոշում կայացրի ընդունվել Կոնսերվատորայի ոչ թե ժողվոկալ բաժինը, որովհետեւ Ռոմանոս Աղաջանյանի տված գիտելիքներն ինձ համար փոխելն ուղղակի անընդունելի էր, այլ որոշեցի ավելի շատ խորանամ համաշխարհային երաժշտության գիտելիքների մեջ: Եվ ընտրեցի խմբավարի ու կոմպոզիտորի մասնագիտությունը, որն ինձ թույլ տվեց ավելի խորությամբ ուսումնասիրել երաժշտական աշխարհը:

— Քանի որ ներկա պահին Միացյալ Նահանգներում հայկական ժողովրդական երաժշտություն եք դասավանդում, ի՞նչ կասեք հայկական համայնքի երաժշտական ճաշակի մասին:

— Այստեղ շատ կան լավ ժողովրդական երաժշտություն սիրողներ, բայց պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ ռաբիս երաժշտությունն իր արմատները մի փոքր ավելի խորն է գցել: Փորձում եմ ազգային երաժշտության ակունքներն էլ ավելի խորացնել: Եվ ես այդ քայլերն անում եմ թե՛ համերգների տեսքով, թե՛ դասավանդելով: Զգում եմ, որ անգամ այն երեխաները, ովքեր հայերեն չգիտեն, երբ ցույց եմ տալիս երգը, նրանք միանգամից ընկալում են, եւ գենետիկան միանգամից իր գործն անում է: Նպատակս է, որ իմ սաներից շատերը, որոնք նույնիսկ հայերեն չգիտեն, երգեն հայերեն երգեր` «Բարի արագիլը», «Երեւան դարձած իմ Էրեբունի» եւ այլ ճաշակով երգեր:

— Այսօր արվեստագետներ կան, որոնք քաղաքական այս կամ այն հայացքներ են կիսում: Քաղաքական պայքարի մեջ երբեւէ կհայտնվե՞ք:

— Ոչ, իմ կարծիքով արվեստագետը ոչ թե պետք է զբաղվի քաղաքական հարցերով, այլ ամեն մեկն իր գործը պետք է անի: Եթե այդպես լինի, հաստատ մենք կշենացնենք ե՛ւ Սփյուռքը, ե՛ւ Հայաստանը:

— Բայց չէ՞ որ շատերը Արցախի կորստի ցավից են ձայն բարձրացնում:

— Արցախի կորուստը ցավ է, խորը ողբերգություն է: Դա մի շատ խորը վերք է, որը դժվար էլ կարող է սպիանալ: Բայց կարծում եմ՝ չպետք է հուսահատվենք: Ամեն ինչից դուրս գալու ելք կա: Այդ լացուկոծը պետք է թողնել, փորձել ինքնակրթվել եւ մեր սխալներից դասեր քաղել: Իսկ դրա համար ամեն մեկս պետք է զբաղվի իր մասնագիտությամբ: Եթե ես հեռու եմ քաղաքականությունից, ինչպե՞ս կարող եմ քաղաքական թեմաներից խոսել:

— Նոյեմբերի 16-ին Լոս Անջելեսում Ձեր մենահամերգն է, կմանրամասնե՞ք:

— Այո, նոյեմբերի 16-ին Լոս Անջելեսում իմ մենահամերգն է լինելու: Կլինեն ելույթներ իմ սաներից ու ընկերներից: Գեղեցիկ համերգային երեկո ենք ունենալու, որտեղ բացարձակապես չի հնչելու այն երաժշտությունը, որն այսօր պրոպագանդվում է, եւ որի դեմ փորձում ենք պայքարել: Եվ ամենակարեւորը՝ իմ նպատակներից մեկն է, որ իմ համերգի ժամանակ ոչ միայն լինեն 50-ից բարձր տարիքի մարդիկ, այլ` երիտասարդներ: Եթե երիտասարդներին էլ մենք չներգրավենք, ապա կկորցնենք շատ-շատ լուրջ բաներ, որովհետև ովքե՞ր են հետո մեզ լսելու: Դրա համար էլ ես ժողովրդական երգը գործիքավորում եմ մի փոքր ավելի ժամանակակից շնչով, բայց, իհարկե, չփչացնելով մայր մեղեդին: Դրանով կարողանում եմ նաեւ երիտասարդներին ներգրավել: Ծրագրում լինելու է Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Շերամի, Ալեքսանդր Հեքիմյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, նաեւ իտալական որոշ ստեղծագործություններ:

— Տանն էլ ե՞ք շատ երգում:

— Այո, ես իմ երաժշտությամբ զբաղվում եմ օրվա մեծ մասը: Բնականաբար, չի կարող այն նաեւ չհնչել տանը:

— Ձեր երեխան, չնայած շատ փոքր է, ինչպե՞ս է արձագանքում:

— Ինքնըստինքյան երեխան միանգամից լսում է այն երգերը, որոնք պետք է ինքը լսի: Երբ լսում է երգի բառերը, սկսում է կրկնել: Օրինակ, «Սուրբ մայրեր» երգը, երբ երգում եմ` Աշոտն ասում է՝ սրբի դուռ է իմ մայրը: Ինքը սկսում է կրկնել եւ, բնականաբար, նրա ենթագիտակցության մեջ դա նստվածք է թողնում: Ա՛յ, սա է ինձ համար հայ մնալու գաղտնիքը: Եթե մենք կրում ենք մեր մշակույթը մեր մեջ (դա կլինի երաժշտություն, նկարչություն, գրականություն), պետք է ծանոթ լինենք մեր մեծերին: Շատերը թեեւ լսել են Չարենցի, Կոմիտասի անունները, բայց նրանց ստեղծագործություններին ծանոթ չեն: Եվ այստեղ մենք անելիք ունենք մեր ոլորտում: Այլ ոչ թե մտնենք քաղաքականության մեջ, որից բան չենք հասկանում: Ես պրոֆեսիոնալ եմ իմ ոլորտում եւ անելիք ունեմ հենց իմ ոլորտում: Քաղաքականության մեջ ավելի լուրջ պրոֆեսիոնալներ կան: Եթե ես փորձեմ մտնել այդ ոլորտ, ուղղակի կխանգարեմ նրանց:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top