Խուզարկություններ են արվում ինչպես նախարարությունում, այնպես էլ մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում. Մանրամասներ
Քրեական
Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, միաժամանակ առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ ձերբակալվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և այլ անձինք, սակայն այս տեղեկությունը Քննչական կոմիտեից չեն հաստատել, սակայն փոխանցել են, որ այս պահին Էկոնոմիկայի նախարարությունում իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է, որ տեղյակ չէ՝ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է «մտել» նախարարություն, թե՞ ուրիշ կառույց։
«Ճիշտն ասած՝ չգիտեմ ԱԱԾ-ն է, թե չէ, ու չգիտեմ, թե ինչու է մտել», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նշել են, որ քննչական գործողություններն իրականացվում են երկու տարբեր վարույթներով: Խուզարկություններ են արվում ինչպես նախարարությունում, այնպես էլ մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում: Անի Իսպիրյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից, նա այսօր վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից: