Նարեկ Գրիգորյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) Նազենի Հովհաննիսյանը Մամուլի ազատության օրվա առթիվ գրել է.Մեզ ՈւՇԱԴԻՐ, բայց ոչ՝ վախեցած խոսք ու միտք եմ մաղթում Սպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում(տեսանյութ) «Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում ԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեւ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ Է Ո՞ր գինիներն են համադրվում պանրի հետ Կյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածը Բրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունը

Քաղաքն առանց մեր երիտասարդների եռուզեռի, կնմանվի տխուր «ծերանոցի». ՄԱՐԻՆԵ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ֆրանսաբնակ կոմպոզիտոր, երգահան ՄԱՐԻՆԵ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ հետ:

Ակադեմիական քաղաք ստեղծելու վերաբերյալ կառավարության որոշմանն ինչպե՞ս եք վերաբերվում։

— Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարին դրական կվերաբերեի, եթե մենք լինեինք զարգացած, ստաբիլ ու պաշտպանված երկիր։ Արդյո՞ք մեր երկրի համար հիմա առաջնային է ուսումնական բուհերի համար քաղաք կառուցելը։ Հետպատերազմյան դեպրեսիայից դեռ դուրս չեկած, այսօր անընդհատ ականատես ենք լինում, թե ինչպես է թշնամին հոգեբանական ճնշում գործադրում հիմար հայտարարություններով՝ թուլացնելով մեզ ու կրկին նոր պատերազմի ակնարկ անելով։ Փոխանակ մեր բոլոր ճիգերը կենտրոնացնենք նրանց ասածներին հակահարված տալու, հայրենիքի սահմանները ամրացնելու, զենք ու զինամթերք հայթայթելու վրա, հսկայական գումարներ ենք ծախսում տասներորդական ու ոչ կարեւոր պրոյեկտների վրա։ Բնականաբար, դեմ եմ։

Դուք Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եք ավարտել, որքանո՞վ է ընդունելի այն օպտիմալացնելը, միավորելը այլ կրթական օջախների հետ կամ տեղափոխելը:

— Իհարկե, անընդունելի է։ Մեկ դար առաջ խմբավար եւ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի շնորհիվ ստեղծվեց Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, որի շրջանավարտներն այսօր աշխարհով մեկ փայլում են իրենց կրթությամբ ու ստացած գիտելիքներով։ Անձամբ ես՝ միայն հիմնվելով կոնսերվատորիայի իմ ստացած գերազանց դիպլոմի վրա, առանց որեւէ քննության (բացառությամբ՝ ֆրանսերեն լեզվի)՝ կրթությունս շարունակեցի Փարիզի Սորբոնի համալսարանի մագիստրատուրայում։ Ինչ եք կարծում, ինչի՞ շնորհիվ էր դա, իհարկե՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի բարձր վարկանիշի… 

Հայաստանյան շատ բուհերի շենքեր մշակութային արժեք են, ըստ Ձեզ, նման քայլն ինչի՞ կհանգեցնի։

— Ժամանակին այս կառույցը ստեղծողները հազար չափել, մեկ կտրել են։ Պատահական չէ, որ  արվեստի բոլոր կենտրոնները քաղաքի սրտում են միավորված… Այն հեշտացնում է ոչ միայն դասախոսների` մեկ բուհից մյուս բուհ տեղափոխվելը՝ առանց ժամանակ կորցնելու, այլ նաեւ ուսանողների՝ «դաս-փորձ-համերգ» ակտիվ գրաֆիկով ապրելը։ Արվեստագետներն այստեղ, այնտեղ, ամենուր են՝ օրվա մի մասը՝ դասի, երկրորդ մասը՝ փորձի մեկ այլ վայրում, երեկոյան՝ համերգի՝ մեկ ուրիշ վայրում, եւ այս բոլոր վայրերը իրար հարեւանությամբ են գտնվում: Ամեն ինչ ժամանակի առումով հեշտացված է, որպեսզի արվեստագետն անիմաստ ճանապարհների վրա ժամանակ ու էներգիա չկորցնի։ ԿԳՄՍ նախարարն ասում է, որ ընդամենը 30 րոպե է հեռու կենտրոնից, բայց հաշվի չեն առնում, որ դեռեւս կենտրոն հասնելով՝ ուսանողը տուն չի հասնում, նա պետք է դրան գումարի հավելյալ ժամանակ տուն հասնելու համար (քանի որ բոլորը չէ, որ կենտրոնում են բնակվում)։ Այդքան ուժ, էներգիա ու ժամանակ կորցնելով՝ ստեղծագործողի աշխատունակությունը հասնում է զրոյի։ Էլ չեմ ասում, որ քաղաքն առանց մեր երիտասարդների եռուզեռի, դրական էներգիայի ու ժպիտների՝ կնմանվի տխուր «ծերանոցի» (ներողություն կտրուկ արտահայտության համար)։ 

Ապրում եք Ֆրանսիայում, ի՞նչ է հուշում այդտեղի փորձը:

— Ֆրանսիայում կա երկու կոնսերվատորիա. մեկը՝ Փարիզում, մյուսը՝ Լիոնում։ Դեմ չեմ, որ իրենց ակադեմիական քաղաքում նույնպես լինի մեկ այլ կոնսերվատորիա, ում հարմար է ու մոտ, բնականաբար, նախընտրություն կունենա, բայց նորից կրկնվեմ՝ ասելով, որ հիմա բացարձակ նոր քաղաք կառուցելու ժամանակը չէ։

Երբեւէ տեսե՞լ եք կրթության եւ մշակութային արժեքների նկատմամբ այսպիսի վերաբերմունք ֆրանսիացիների կողմից։

— Այստեղ դարերից եկած կառույցներին ու շինություններին շատ խնամքով են վերաբերում, այլ ոչ մեզ նման, օրինակ՝ Հանրապետության հրապարակում ամանորյա զարդարանքներ տեղադրելու համար մեխերով ծակում ու փչացնում են մեծն Թամանյանի ստեղծած հուշահամալիրը։ Ի վերջո, Թամանյաններ ու Կոմիտասներ ամեն օր չէ, որ ծնվում են… Պահենք ու պահպանենք մեր հանճարների ժառանգությունները…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Նարեկ Գրիգորյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանը Մամուլի ազատության օրվա առթիվ գրել է.Մեզ ՈւՇԱԴԻՐ, բայց ոչ՝ վախեցած խոսք ու միտք եմ մաղթումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում(տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում «ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեւ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններովԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ ԷՈ՞ր գինիներն են համադրվում պանրի հետԿյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածըԲրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունըԸնդդիմության ստերը. Նարեկ Մալյան«Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերայից առաջ նախ հնչեցին սիրված զինվորական երգերՄահացել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի մայրըՄերիլին Մոնրոյի մահվան առեղծվածը. ողբերգություն, վթար, թե՞ գաղտնի «օպերացիա»Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆԱպոկալիպսիսը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո. աշխարհի վերջի մասին ամենասարսափելի մարգարեությունները«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ ԿոպիրկինՏելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՍի Ցզինպինը Մոսկվա է այցելում շատ կարևոր, ստրատեգիական նշանակության առաջարկներով. Ուկրաինական աղբյուրՊետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը«Հաղթանակի օրը սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ին Կիևում լույսը կբացվի»․ ՄեդվեդևԶննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՌուսական «Լանցետը» ոչնչացրել է անտառում թաքնվել փորձող ամերիկյան Bradley-ն (Տեսանյութ)Ինչ SMS հաղորդագրություններ չպետք է պահվեն ձեր հեռախոսում2025 թվականի թոփ 5 աստղագիտական ​​իրադարձություններըՎարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքինՆշվել է, թե որն է «աշխարհի ամենաօգտակար» բանջարեղենըՀաղթանակի օրն Ուկրաինայի կողմից իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կգա․ ՄեդվեդևՄեծ պատերազմը չհատեց Մեղրու սահմանը, բայց հավերժ մնաց ամեն մի հայի սրտումԿիսաբաց կրծքեր ու հայկական պար. Սոֆի Դևոյան կրտսսրի «տարազը» բուռն քննարկումների առարկա է դարձել հասարակության շրջանում (Video)Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում․ ԳեղամյանՄենք դեմ ենք պատրանքային խաղաղությանը. իշխանության խնդիր չէ սա՝ ժողովրդի անվտանգությունն է. Անահիտ ԵղոյանՌԴ-ն կոշտ պատասխան է տվել բանակցություններից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀամայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է ԲաքուՈվ է Ռոզա Դավթյանի տալըՄանկական օնանիզմ (դեռահասների ձեռնաշարժություն). Շուտով «Բժշկի մոտ»Եթե Արցախ գնալու հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու ընկերներիս գերեզմաններին կայցելեմ. Սերժ ՍարգսյանՀույս, հավատ և պատվախնդրություն․ ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ ՍարգսյանԱդրբեջանը մեղադրում է Ռուսաստանին կիբեռհարձակում կազմակերպելու մեջԱնդրանիկ Թեւանյան. հիմա սա ցրողականի մոմետն էր, թե՞.... ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ 1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԴԻՄՈՒՄԸ «Տիկնոջը փորձել են ճանապարհել, սակայն չի հանդարտվել, կամ՝ որդու հորդորով վերադարձել է արդեն ձեռնափայտով ու սպառնացել»․ Սրբազանը՝ Ալեքսանյանի մոր մասին (Տեսանյութ)Ես դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո ԱրեյանՌուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է.Ինչ տվյալներ էր պարունակում ձայնագրությունը և ինչո՞ւ դատարանը չթույլատրեց բարձրաձայնել տուժողներին. Բացառիկ զրույց 15 զինվորի գործովՄարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերումԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top