Ինչ է նախորդել 17-ամյա ուսանողի սահմռկեցուցիչ սպանությանը
Քրեական
Օրեր առաջ դաժանաբար սպանված 17-ամյա երիտասարդը Ռաֆայել Հովհաննիսյանին կուրսեցիները միայն դրական հիշողություններով են հիշում. Բարի, հասնող, լավ սովորող, մարդամոտ։ Ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը նշում է, որ դասախոսների խոսքերով դեպքից օրեր առաջ 17-ամյա ուսանողի ծնողը խնդրել է պատասխանատու դասվարին առավել ուշադիր լինել, բայց չի մանրամասնել, թե կոնկրետ ինչումն է խնդիրը: