Քաղաքացին հնչեցնում է Փաշինյանի անունը. Լարված իրավիճակ Նորքի բաժնում
Քրեական
Այս պահին ՀՀ ՆԳՆ Ոստիանության Նոր-նորքի բաժնում է գտնվում ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ բաժնի ողջ ոստիկանական խումբը և անձամբ ոստիկանապետը բանակցում է քաղաքացու հետ, որպեսզի դադարեցնի գործողությունները, ենթարկվի ոստիկանների պահանջներին, հանձնի նռնակը:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, դեպքի վայրում լարված իրավիճակ է, քանի որ քաղաքացին հնչեցնում է Նիկոլ Փաշինյանի անունը և լսելի չէ, թե ինչ պահանջներ է ներկայացնում:
Միայն հայտարարում է, որ կպայթեցնի նռնակը, եթե իր պահանջները չբավարարվեն:
Ոստիկանները հավաքված քաղաքացիներն հնարավորինս հեռացնում են տարածքից: