Ոստիկանները մոտ 1.5 ժամ բանակցում են նռնակով զինված տղամարդու հետ՝ փորձելով վնասազերծել նրան
Քրեական
Արդեն մոտ 2 ժամ ոստիկանները բանակցում են եւ փորձում վնասազերծել նռնակով զինված տղամարդուն, որը ոստիկանության Նորք Նորքի բաժնում մուտքի մոտ կանգնած է նռնակը ձեռքին եւ սպառնում է պայթեցնել այն: Ինչ է պահանջում տղամարդը, այս պահին հայտնի չէ:
Ոստիկանները քիչ առաջ շենքի մուտքի մոտից հեռացրել են լրագրողներին եւ օպերատորների եւ տեղափոխել նրանց շենքի կողային հատված, որտեղից շենքի մուտքն այլեւս տեսանելի չէ:
Նռնակով զինված տղամարդու հետ բանակցություններ են վարում ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը:
Նշենք, որ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենքից այսօր նռնակի գործադրումից տուժած և բուժհաստատություն տեղափոխված երկու քաղաքացիներն էլ ունեն ստորին վերջույթների բեկորային վնասվածներ և նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց:
Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար: