ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ԱՐԽԱՅԻՆ ԿԱՑԵՔ
Ըստ ցեղասպանագետների` Նիկոլն ասել է, որ 1, 5 միլիոն ցեղասպանված հայերին հաշվելուց հետո եթե պակասի էլ, ապա հաշիվը կլոր լինելու համար ինքը մնացածը կլրացնի։
**
ՍԱՄԱՍՈՒԴ
(ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՔԱՇՔՇՈՒԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԱԺ-ից հայտնում են, որ Ալենը որտեղ Սամվել Վարդանյանին բռնել ա, օրենքի ամբողջ խստությամբ թքելու ա վրեն։
**
Плагиат
(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ԸՆԹՐԵԼՈՒ ԵՎ 42 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մինչ Պուտինի ցուցումով Ռուսաստանում ցանկանում են նորից կյանքի կոչել «А ну ка девочки» ծրագիրը, Աննան Հայաստանում այն ռեկետով իրականացրեց։
**
ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՃՈՂՎԱԾՔ
Ըստ անտրոպոլոգների` հայերի համար շուտով թեստ են ստեղծելու, որ թքեն վրան, ցույց տա` հայ են, թե թուրք, ինչը սակայն նիկոլաանդոնական երեւույթներին չի վերաբերելու, նրանք թուրքից թուրք են։
**
ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅՈՒՆ
Գենոցիդի մարդահամարի հանձնաժողովից հայտնում են, որ զոհերի թիվը հաշվելով, չեն սահմանափակվելու, վերջում պիտի յուրաքանչյուրի համար «следственный эксперимент» անեն։
**
ԵՐԿՈՒ ՔՈՒՅՐ ԵՆ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՄԻ ԲՈՅԻ
(ՔՈՉԱՐՅԱՆ ԱՆԴՈՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏԻՆ ԳՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ պատմաբանների` Անդոնը ուզում է Ցեղասպանության զոհերի անունները թանգարանի պատին գրել, իսկ Նիկոլը Հայոց ցեղասպանության թեման արդեն սառույցին է գրել:
**
ՆԱԵՎ ԿԻՆՈԴԵԳՐԱԴԱՑՈՒՄ
«Հայֆիլմից» հայտնում են, որ 1925 թվականին առաջին հայ կինոն «Նամուս» ֆիլմն է եղել, իսկ 99 տարի հետո` 2024-ին, Նիկոլի գլխավոր դերակատարությամբ նկարահանվում է Աննամուսը:
**
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԿԵՐՏՈՒՄ, ԳԻՏԻ ՊԱՏՄԱԲԱՆ Է
(«ՄԻՋՆԱԴԱՐԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՐԵԼ»` ՆԻԿՈԼԻ ԱԺ-ՈՒՄ ԱՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ պատմաբանների` մինչեւ 2018 թվականը Հայաստանի պատմությունը պատմաբաններ էին գրում, իսկ 2018-ից հետո այն կերտում է մեծ «պատմիչ» Նիկոլ Իջեւանցին:
**
ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՍԱՑՎԱԾՔ
(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ԵՍ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՄ 1 ՄԼՆ-ԱՆՈՑ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ)
Երկիրը կործանվում է, երբ վարչապետը շշկռված է, իսկ նրա կինը` բավարարված: