«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը Ադրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա

ԹՈՒՐՔԻԱՆ` ՈՐՊԵՍ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ

Վերլուծություն

­Ցե­ղաս­պա­նութ­յան թե­մա­յով թուր­քա­մետ պատ­գա­մա­վոր Անդ­րա­նիկ Քո­չար­յա­նի դուրս տվա­ծը շա­րու­նա­կում է մնալ ա­մե­նաքն­նարկ­վող թե­մա­նե­րից մե­կը: Ընդ ո­րում, հի­շեց­նենք, որ Ան­դո­նը դա ա­սել է ոչ միայն իր, այլ նաեւ Նի­կո­լի ա­նու­նից (թեեւ իր բնա­վո­րութ­յան հա­մա­ձայն` հա­ջորդ իսկ օ­րը հայ­տա­րա­րեց, որ Նի­կո­լը կապ չու­նի): Եվ մնում է միայն են­թադ­րել` նա դա ա­րել է Նի­կո­լի՞ հանձ­նա­րա­րա­կա­նով ար­ձա­գանք­նե­րը ստու­գե­լու հա­մար, թե՞ Նի­կո­լի թշնա­մի­նե­րի հանձ­նա­րա­րա­կա­նով Նի­կո­լին «փիս քա­շե­լու » հա­մար:

ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԱՅՑԻ ՍՈՐՈՍՈԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

 Շատ ա­վե­լի նման է երկ­րորդ տար­բե­րա­կը: Բան այն է, որ վեր­ջերս Նի­կո­լին քննա­դա­տող թունդ սո­րո­սա­կան­նե­րը միան­գա­մից մտան թե­մա­յի մեջ: Հայտ­նի սո­րո­սա­կան Հ­րա­նուշ Խա­ռատ­յա­նը խիստ ձե­ւա­կեր­պում­նե­րով հա­կա­դար­ձել է Ան­դո­նի ա­սա­ծին: Այս ուղնու ծու­ծով ա­րեւմ­տա­պաշտ գրան­տա­սեր տի­կի­նը, հայ­րե­նա­սե­րի դի­մա­կը հագ­նե­լով, պա­տաս­խա­նում է Ան­դոն-­Նի­կոլ զույ­գին, թե ցե­ղաս­պան­ված հա­յե­րի հաշ­վա­ռու­մը անհ­նար է, քա­նի որ թուր­քա­կան ար­խիվ­նե­րը մա­սամբ ոչն­չաց­ված են: Սա­կայն, չգի­տես ին­չու, նույն Հ­րա­նուշ Խա­ռատ­յա­նը հան­կարծ անդ­րա­դառ­նում է նաեւ սո­վե­տա­կան ԿԳԲ-ի ար­խիվ­նեին: Թե ի՞նչ կապ ու­նի 1915 թվա­կա­նի Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին տե­ղե­կատ­վութ­յու­նը սո­վե­տա­կան ար­խիվ­նե­րի հետ, հաս­կա­նա­լի չէ: Բայց սո­րո­սա­կան­նե­րի գոր­ծե­լաո­ճը հե­տեւ­յալն է` ա­մեն ա­ռի­թով եւ ան­գամ ա­ռանց ա­ռի­թի բա­ցա­սա­կան ի­մաս­տով անդ­րա­դառ­նալ Խորհր­դա­յին Միութ­յա­նը եւ Ռու­սաս­տա­նին: Հի­շեց­նենք, որ այ­սօր իբր Նի­կո­լին պա­տաս­խա­նող Հ­րա­նու­շը եւ նրա որ­դին ա­մե­նա­ջեր­մե­ռանդ նի­կո­լա­կան գոր­ծիչ­ներն են: Իսկ հի­մա ո­րո­շել են տա­րան­ջատ­վել Նի­կո­լից, մի բան էլ վեր­ջի­նիս քար­կո­ծում են: Արդ­յո՞ք դա չի նշա­նա­կում, որ շա­րու­նակ­վում է այն գի­ծը, երբ սո­րո­սա­կան­նե­րը, ի դեմս ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի, Ա­լեն Սի­մոն­յա­նի եւ նմա­նա­տիպ­նե­րի, ակ­տի­վո­րեն գոր­ծադր­վում են Նի­կո­լին իշ­խա­նա­փո­խութ­յան շան­տա­ժի տակ պա­հե­լու մե­թո­դը:

Այս­տեղ պետք է հի­շա­տա­կել նաեւ «Կ­լա­սիկ» Էդ­մոն Մա­րուք­յա­նին: Այս գոր­ծի­չը նույն­պես փոր­ձում է խա­ղար­կել Ան­դո­նի կող­մից բարձ­րաց­ված ցե­ղաս­պա­նութ­յան թե­ման եւ այդ սկան­դա­լի վրա ձեռք բե­րել միա­վոր­ներ: Ընդ ո­րում, «Կ­լա­սի­կը» իր ե­լույթ­նե­րում տա­րան­ջա­տում է Եվ­րա­միութ­յու­նը եւ ԱՄՆ-ն Թուր­քիա­յից եւ Ադր­բե­ջա­նից` մե­ղադ­րե­լով վեր­ջին­նե­րիս Հա­յաս­տա­նում խիտ գոր­ծա­կա­լա­կան ցանց ձե­ւա­վո­րե­լու եւ գոր­ծադ­րե­լու մեջ: Ընդ ո­րում, Մա­րուք­յա­նը նշում է մի շարք սո­րո­սա-ան­դո­յա­կան քա­րո­զիչ­նե­րի, ով­քեր փոր­ձում են ար­դա­րաց­նել Թուր­քիա­յին եւ ցե­ղաս­պա­նութ­յան պա­տաս­խա­նատ­վութ­յան սլաք­նե­րը շուռ տալ դե­պի Ռու­սաս­տան: Հատ­կան­շա­կան է, որ այ­սօր Նի­կո­լից սահ­մա­նա­զատ­վող եւ թուր­քա­կան գոր­ծա­կա­լա­կան ցան­ցը բա­ցա­հայ­տող Մա­րուք­յա­նը ըն­դա­մե­նը ե­րեք ա­միս ա­ռաջ հա­մո­զում էր Ար­տա­շա­տի շրջա­նի բնա­կիչ­նե­րին, թե ինչ­քան լավ կլի­նի, ե­թե բաց­վի հայ-թուր­քա­կան սահ­մա­նը, եւ ինչ­պի­սի հսկա­յա­կան օ­գուտ­ներ դրա­նից կստա­նա հայ գյու­ղա­ցիութ­յու­նը Թուր­քիա­յի հետ սահ­մա­նա­մերձ շրջան­նե­րում: Ն­շա­նա­կում է` խո­սե­լով թուր­քա­կան գոր­ծա­կա­լա­կան ցան­ցի մա­սին` «Կ­լա­սի­կը» մո­տի­կից եւ ման­րակր­կիտ ծա­նոթ է թե­մա­յին: Իսկ այ­սօր­վա իր հա­կա­թուր­քա­կան կեց­ված­քը, հա­վա­նա­բար, ոչ թե թմբի­րից արթ­նա­ցած Մա­րուք­յանի ու­ղե­ղի փայ­լա­տակ­ման արդ­յունք է, այլ դրա ազ­դակ­նե­րը գա­լիս են նույն սո­րո­սա­կան կենտ­րոն­նե­րից: Հի­շեց­նենք, որ այ­սօր Նի­կո­լից ի­րա­կան, թե ձե­ւա­կան տա­րան­ջատ­վող Մա­րուք­յա­նը ոչ վաղ անց­յա­լում խոս­տա­նում էր կրա­կել, ե­թե լի­նեն ոտնձ­գութ­յուն­ներ Փա­շին­յա­նի հան­դեպ:

­Սա­կայն ին­քը` Նի­կո­լը նույն­պես բո­լոր ջան­քե­րը գոր­ծադ­րում է թուրք­ե­րի սեւ ե­րե­սը պար­զեց­նե­լու նպա­տա­կով: Վեր­ջերս Նի­կո­լը կրկնեց այն թե­զը, որ թուրք անվա­նելը ո­րե­ւէ մե­կին վի­րա­վո­րա­կան չպի­տի լի­նի: Եվ ե­թե մինչ այդ զար­մա­նում էր, թե ին­չու, օ­րի­նակ` գեր­մա­նա­ցին վի­րա­վո­րական չէ, իսկ թուր­քը հայ­հո­յանք է, ա­պա օ­րերս հար­ցադ­րում ա­րեց, թե ին­չու են վի­րա­վո­րե­լու հա­մար հա­յե­րը (ընդ ո­րում նշենք, ոչ միայն հա­յե­րը) մե­կին ան­վա­նում թուրք եւ ոչ թե նոր­զե­լան­դա­ցի: Դժ­վար թե, Նի­կո­լը լի­նի այն­քան անգ­րա­գետ, որ չհաս­կա­նա, որ թուր­քի եւ նոր­զե­լան­դա­ցու ա­ռանց­քա­յին տար­բե­րութ­յու­նն այն է, որ ա­ռա­ջի­նը ի­րա­կա­նաց­րել է հա­յե­րի ցե­ղաս­պա­նութ­յուն (եւ ոչ միայն հա­յե­րի, այ­լեւ` հույ­նե­րի, եզ­դի­նե­րի), իսկ նոր­զե­լան­դա­ցին դա չի ա­րել: Բայց հա­վա­սա­րեց­նե­լով թուր­քե­րին եւ նոր­զե­լան­դա­ցի­նե­րին` Նի­կո­լը մի­տում­նա­վոր փոր­ձում է թուր­քե­րի վրա­յից մաք­րել ցե­ղաս­պա­նութ­յան ար­յու­նը: Ընդ ո­րում, դա ոչ միայն դա­վա­ճա­նութ­յուն է, այ­լեւ` սրբապղ­ծութ­յուն, ո­րով­հե­տեւ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին սրբա­դա­սել է ցե­ղաս­պա­նութ­յան զոհ դար­ձած 1,5 մի­լիոն հա­յե­րին: Ին­չո՞ւ է Նի­կո­լը դի­մում այդ­պի­սի ծանր հան­ցանք­նե­րի, արդ­յո՞ք միակ դրդա­պատ­ճա­ռը կեն­դա­նա­կան վախն է թուրք-ադր­բե­ջա­նա­կան «ցլե­րից», թե՞ արդ­յոք ճիշտ են այն խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը ու­նեն Նի­կո­լի հան­դեպ շատ ծանր ու ան­հեր­քե­լի կոմպ­րո­մատ­ներ: Դ­րան­ց մի մա­սը, ըստ լու­րե­րի, ներ­կա­յաց­ված է Ար­ցա­խի նախ­կին նա­խա­գահ եւ Նի­կո­լի նախ­կին գոր­ծըն­կեր Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յա­նի Ադր­բե­ջա­նի պե­տա­կան հե­ռուս­տա­տե­սութ­յա­նը տրված հար­ցազ­րույ­ցի մեջ:

­Պետք է նշել մեկ այլ գե­րա­րեւմ­տա­մետ գոր­ծիչ Սամ­վել Բա­բա­յա­նի վեր­ջին շրջա­նում ակ­տի­վա­ցու­մը հա­կա­նի­կո­լա­կան ուղ­ղութ­յուն­նե­րով: Հայտ­նի է, որ Բա­բա­յա­նին ար­գել­ված էր մուտք գոր­ծել Ռու­սաս­տան շատ ա­վե­լի շուտ, քան նի­կո­լա­կան­նե­րին: Սա նշա­նա­կում է, թե ինչ կա­պե­րով է Բա­բա­յա­նը կա­պակց­ված Ա­րեւ­մուտ­քի հետ: Եվ ա­հա, ըստ տա­րած­վող լու­րե­րի, Բա­բա­յա­նը սկսել է բա­ցա­հայ­տել 5 մլրդ դո­լա­րի, Ար­ցա­խի կորս­տի, Նի­կո­լի ու Ա­լիե­ւի փոխ­կա­պակց­ված վի­ճա­կը: Ին­չո՞ւ է հան­կարծ հի­մա Սամ­վել Բա­բա­յա­նը խոր­տա­կում Նի­կո­լին` ակ­տի­վո­րեն տա­րա­նաջտ­վե­լով վեր­ջի­նից:

­Պետք է են­թադ­րել, որ Նի­կո­լը սկսել է խա­բել ոչ միայն ռուս­նե­րին, այ­լեւ` Ա­րեւ­մուտ­քին: Այդ վար­կա­ծի օգ­տին է խո­սում նաեւ ի­րեն ժո­ղովր­դա­վա­րութ­յան պաշտ­պան ներ­կա­յաց­նող, իսկ ի­րա­կա­նում ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան գոր­ծիք հադ­նի­սա­ցող «Ֆ­րիդմ Հաուս» կազ­մա­կեր­պութ­յան օ­րերս հրա­պա­րակ­ված զե­կույ­ցը: Այդ զե­կույ­ցում Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­վա­րութ­յա­նը եւ դա­տա­վա­րա­կան հա­մա­կար­գին տրված են բա­վա­կա­նին ոչ հա­ճե­լի գնա­հա­տա­կան­ներ: Հի­շեց­նենք, որ Նի­կո­լի իշ­խա­նա­զավ­թու­մից մինչ վեր­ջերս, թե՛ «Ֆ­րիդմ Հաուս»-ը, թե՛ դրա նման մի շարք այլ գոր­ծիք­ներ ու ա­րեւմտ­յան պաշ­տոն­յա­ներ Նի­կո­լին գնա­հա­տում էին, որ­պես ժո­ղովր­դա­վա­րութ­յան ու ա­զա­տութ­յան հայ­կա­կան խորհր­դա­նիշ, գո­վեր­գում էին նրան, փա­ռա­բա­նում` չտես­նե­լով երկ­րում կա­տար­վող սար­սա­փե­լի տո­տա­լի­տար ի­րա­վի­ճակ­նե­րը: Ի՞նչ պա­տա­հեց «Ֆ­րիդմ Հաուս»-ին, որ հան­կարծ սկսեց մրո­տել Նի­կո­լին: Իսկ նի­կո­լա­կան­նե­րը ի­րենց հեր­թին սկսե­ցին պա­տաս­խա­նել ա­մե­րի­կա­ցի­նե­րին, թե «ո՞վ է այդ «Ֆ­րիդմ Հաուս»-ը, որ մեզ բան ա­սի» ո­ճով:

Ն­շենք, որ այդ գոր­ծըն­թա­ցը կտրուկ ակ­տի­վա­ցավ Նի­կո­լի բրյու­սել­յան խայ­տա­ռակ այ­ցից հե­տո: Պետք է են­թադ­րել, որ Նի­կո­լը հաս­կա­ցավ, որ ԱՄՆ-ն­ եւ Եվ­րո­պան նրան «քցում» են: Խոս­տա­ցած մեծ փո­ղե­րը եւ անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րը հօդս ցնդե­ցին: Եվ նույ­նիսկ այն տրվող գրոշ­նե­րը, ո­րոնց մա­սին խոս­վում էր բրյու­սել­յան հան­դիպ­ման ժա­մա­նակ, տրվե­լու են ոչ թե Նի­կո­լի վե­րահս­կո­ղութ­յան տակ, այլ ԱՄՆ Մի­ջազ­գա­յին զար­գաց­ման գոր­ծա­կա­լութ­յան մի­ջո­ցով, այն էլ` Հա­յաս­տա­նում հա­մա­սե­ռա­մո­լութ­յու­նը ու նմա­նա­տիպ այլ «ժո­ղովր­դա­վա­րա­կան» ար­ժեք­ներ զար­գաց­նե­լու նպա­տա­կով: Այ­սինքն` այ­սօր Նի­կո­լը մերժ­ված է ոչ միայն ռուս­նե­րի, այ­լեւ, պարզ­վեց` Ա­րեւ­մուտ­քի կող­մից: Ընդ ո­րում, վեր­ջինս ուղ­ղա­կիո­րեն ցույց է տա­լիս, որ պատ­րաստ է փո­խա­րի­նել Նի­կո­լին մեկ այլ` էլ ա­վե­լի թունդ սո­րո­սա­կա­նով եւ ու­նի դրա հա­մար անհ­րա­ժեշտ մե­խա­նիզմ­նե­րը` ի դեմս ԱԺ-ի Ա­լեն Սի­մոն­յա­նի գլխա­վո­րութ­յամբ: Գու­ցե այս վի­ճա­կում Նի­կո­լը ի­րեն նե­տեց դե­պի բա­ցա­հայտ թուր­քա­կան դիր­քո­րո­շում: Չէ՞ որ, ի վեր­ջո, ըստ նրա ծրագ­րի, Հա­յաս­տա­նը դառ­նա­լու է Թուր­քիա­յի վի­լա­յեթ: Պար­զա­պես, ե­թե սկզբնա­կան տար­բե­րա­կում Նի­կո­լը պետք է պայ­մա­նա­վոր­վեր ԱՄՆ-ի եւ Եվ­րա­միութ­յան հետ, իսկ նրանք ար­դեն ի­րենց ներ­կա­յա­ցուց­չի դե­րը մեր տա­րա­ծաշր­ջա­նում պետք է փո­խան­ցեին Թուր­քիա­յին, ա­պա այժմ հնա­րա­վոր է, որ Նի­կո­լը ու­ղիղ կպայ­մա­նա­վոր­վի թուր­քե­րի հետ, ո­րի արդ­յուն­քում թուր­քա­կան զոր­քե­րը կշար­վեն Զան­գե­զու­րի մի­ջանց­քի եր­կայն­քով, կփո­խա­րի­նեն ռուս սահ­մա­նա­պահ­նե­րին հայ-թուր­քա­կան եւ հայ-ի­րա­նա­կան սահ­ման­նե­րում, իսկ Ադր­բե­ջա­նը, բնա­կա­նա­բար, կստա­նա իր պա­հաջ­նած ոչ միայն չորս, այլ `44 գյու­ղե­րը: Հենց այս նպա­տա­կով է պետք Նի­կո­լին ար­դա­րաց­նել թուր­քե­րին եւ մո­ռա­ցութ­յան տալ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան թե­ման:

ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ  ՊԱԿԱՍՈՒՄ ՈՒ ՏԱՐՐԱԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ

­Նի­կո­լի այս տա­տա­նում­ներն ու ջղաձ­գում­նե­րը տե­ղի են ու­նե­նում իր հա­մար շատ բա­ցա­սա­կան մթնո­լոր­տում: Ան­նա­յի ընթ­րի­քը հա­վա­քեց ըն­դա­մե­նը 40 հո­գու, ո­րո­ցից մի մա­սը Գ­ռզո­յի կլա­նից էին, մի մա­սը` Լ­ֆի­կի: Հաս­կա­նա­լի է, որ մաս­նա­կից­նե­րի մեծ մա­սը ե­կել էին, որ­պես­զի չզրկվեն ի­րենց բիզ­նես­նե­րից: Սա­կայն ե­թե մի քա­նի տա­րի ա­ռաջ Նի­կո­լին փող մուծ­վե­լու հա­մար հեր­թեր էին գո­յա­նում, ա­պա այժմ մար­դիկ խու­սա­փում են ե­րե­ւալ այս­պի­սի մի­ջո­ցա­ռում­նե­րում եւ ձեռք բե­րել դա­վա­ճա­նութ­յու­նը ու հո­ղատ­վութ­յու­նը ֆի­նան­սա­վո­րո­ղի պի­տակ:

­Հատ­կան­շա­կան է, որ նի­կո­լա­կան­նե­րի հան­դեպ օ­րե­ցօր ա­ճում է ա­տե­լութ­յու­նը, եւ այն դրսե­ւոր­վում է ան­գամ կեն­ցա­ղա­յին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րում: Նի­կո­լա­կան պատ­գա­մա­վոր Հա­կոբ Աս­լան­յա­նի դեպ­քը ավ­տո­բու­սում ցույց է տա­լիս, որ մար­դիկ այ­լեւս չեն վա­խե­նում «թքել» դա­վա­ճան­նե­րի ու հո­ղա­տու­նե­րի ե­րե­սին: Ու թեեւ կա կար­ծիք, որ դեպ­քը բե­մադր­ված էր, որ­պես­զի ցու­ցադր­վի, թե ցան­կա­ցած բո­ղո­քի ար­տա­հայ­տութ­յուն կամ ան­հա­մա­ձայ­նութ­յուն նի­կո­լա­կան թայ­ֆա­յի հետ պատժ­վե­լու է պե­տա­կան պատ­ժիչ մե­քե­նա­յի մի­ջո­ցով (վի­ճա­բա­նող եր­իտա­սար­դին դի­մա­կա­վոր նոր­զե­լան­դա­ցի­նե­րը դա­ժան ծե­ծի են են­թար­կել), դա այ­լեւս իր ներ­գոր­ծութ­յու­նը ժո­ղովրդի վրա չի ու­նե­նում:

­Նի­կո­լի հո­գե­վար­քի ցնցում­նե­րի մեկ այլ դրվագ է ՀՀԿ փոխ­նա­խա­գահ, հայտ­նի քա­ղա­քա­կան գոր­ծիչ Ար­մեն Ա­շոտ­յա­նի ձգձգվող դա­տա­վա­րութ­յու­նը: Հա­յաս­տա­նում եւ Հա­յաս­տա­նից դուրս ցան­կա­ցած մե­կին, ան­գամ Նի­կո­լի մա­կար­դա­կի մտա­վոր զար­գա­ցում ու­նե­ցո­ղին, ակն­հայտ է, որ Ա­շոտ­յա­նի դա­տը քա­ղա­քա­կան է: Սա­կայն Նի­կո­լը գնում է քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րի ցու­ցադ­րա­կան դրսե­ւոր­մա­նը` հույս ու­նե­նա­լով սար­սա­փեց­նել իր հա­կա­ռա­կորդ­նե­րին: Եվ ե­թե խորհր­դա­րա­նա­կան թիվ մեկ ընդ­դի­մութ­յան հան­դեպ դա ի­րեն հա­ջող­վում է, ա­պա գո­յա­նում են նո­րա­նոր «ոչ հա­մա­կար­գա­յին» հա­սա­րա­կա­կան խմբա­վո­րում­ներ, եւ բո­լո­րի հե­տե­ւից Նի­կո­լը գնալ պար­զա­պես չի հասց­նի: Իսկ ինչ վե­րա­բեր­վում է խորհր­դա­րա­նա­կան թիվ մեկ ընդ­դի­մութ­յա­նը, ա­պա կա­րող են փոր­ձի փո­խա­նակ­ման կար­գով ու­սում­նա­սի­րել վրա­ցի ընդ­դի­մա­դիր­նե­րի գոր­ծե­լաո­ճը: Եվ ե­թե շատ են ու­զում մնալ խորհր­դա­րա­նում եւ պահ­պա­նել ի­րենց հա­մար այդ­քան թանկ ման­դատ­նե­րը, ա­պա գո­նե օ­րի­նակ վերց­նեն հա­րե­ւան­նե­րից:

Ար­մե­նակ Հով­հան­նիս­յան

 

 






«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top