ՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑ
Վերլուծություն
Հասարակական տրանսպորտում նիկոլական ուսապարկ-պատգամավորի հետ կատարվածը եւ դրան հետեւած նիկոլական թայֆայի այլանդակ հետապնդումներն ու անգամ կեղեքումները ցույց են տալիս, որ Նիկոլի ու իր խայտառակ ռեժիմի հոգեվարքը շարունակվում է: Եվ ինչքան էլ նա փորձ անի կառչել իր աթոռից, միեւնույնն է` իր վերջը գալու է:
Ավտոբուսում ՔՊ-ական հանցագործին իր անհամաձայնությունը արտահայտած երիտասարդ հայրենասեր Սամվել Վարդանյանի հանդեպ ադրբեջանամետ ռեժիմը կիրառեց թուրքին կամ գերմանացի ֆաշիստին հարիր վարվելակերպ: Այդքանից հետո Վարդանյանին ուղեկցող ոստիկանները պետք է արդեն իսկ ձերբակալված լինեին, նրանց պետի ուսադիրները պետք է պոկված լինեին, եւ նա պետք է արդեն ցուցմունքներ տար, իսկ ոստիկանապետը պետք է արդեն հրաժարական տար: Դա նորմալ պետության մեջ: Սակայն Հայաստանը ոչ մի առումով նորմալ պետություն անվանել չի կարելի: Իսկ այն, որ Սամվել Վարդանյանի հետ պատահածից հետո ոչ մի իրավապահ մարմին տեղից չի շարժվում, նշանակում է հրամանը եկել է անձամբ Նիկոլից: Սակայն գալու է օրը, երբ Նիկոլը նաեւ դրա համար է պատասխան տալու (թեեւ, այնքան պատասխան տալու դրվագներ կան, որ չգիտես որ մեկից սկսես, որով ավարտես): Պատասխան են տալու նաեւ իրավապահները, քանի որ իրականացնում են կամ առնվազն աչք են փակում Նիկոլի ամենակեղտոտ հանձնարականների վրա:
ՍՎԻՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՀԱԿՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՏՔԵՐԸ ԿԱՐՃ ԵՆ
Քաղաքական ատելության ալիքի վրա իշխանությունը զավթած Նիկոլը եւ նիկոլազգիների հազարավոր ներկայացուցիչները տարիներ շարունակ զարգացնում էին հենց քաղաքական ատելության մթնոլորտը Հայաստանում: Է՛լ սեւ ու սպիտակ, է՛լ նախկին ու ներկա, էլ հայաստանցի ու արցախցի եւ այլն: Սակայն այսօր հաշվեհարդար են տեսնում քաղաքացու հետ, որը արտահայտել է իր կարծիքը եւ անհամաձայնությունը գործող դավաճանական ռեժիմի հանդեպ: Այն էլ` դա ասել է պատգամավորին, որի անմիջական պարտականությունն է լսել ընտրողների կարծիքը:
Նիկոլի ու նրա շնագայլերի հիստերիկ դրսեւորումները ցույց են տալիս, թե ինչքանով է վախը կերել դրանց հոգիները, միտքը եւ բանականությունը: Փակել բոլորի բերանը անհնար է: Այսպիսի եղկելի գործողություններով նիկոլական թայֆան միայն ավելացնում է ատելությունը իր իսկ հանդեպ: Փորձը ցույց է տալիս, որ հանցագործ տոտալիտար մեթոդները կարող են երկարաձգել իշխանությունը մեկ-երկու տարի, սակայն դրանից հետո գալու է սվինների եւ մահակների վրա կառուցած իշխանության փլուզումը եւ հատուցման պահը: Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց տոտալիտար ճնշումներով եւ ընտրությունների կոպտագույն խախտումներով պահպանել իր իշխանությունը: Սակայն երկու տարի անց ստիպված եղավ հրաժարական տալ: Նույնը արեց եւ Ռոբերտ Քոչարյանը, որը, թեեւ, հրաժարական չտվեց, սակայն հայտնվեց բանտում, թեեւ հույս ուներ վերադառնալ երկրի ղեկավարի դիրքերին:
Նիկոլի դեպքում, ի տարբերություն Հայաստանի վերոհիշյալ երկու ղեկավարների, բացի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հանդեպ հանցագործություններից, ուղղակիորեն ավելանում են դավաճանությունը, երկրի տարածքային ամբողջականության կործանումը եւ 44-օրյա պատերազմը: Նիկոլը հասկանում է, որ այսպիսի «բուկետով» նա այլեւս դատապարտված է: Եվ հենց դա է տրասպորտում քննադատություն հնչեցրած երիտասարդի հանդեպ նրա գազանային արձագանքի շարժառիթը: Ընդ որում, դրանով Նիկոլը ոչ միայն փորձում է վախեցնել ընդդիմախոսներին ու կասեցնել իր եւ իր հանցախմբի դեմ բողոքի դրսեւորումները, այլեւ ինքնավստահություն ներշնչել իր հետ հանցակից նիկոլազգիների մեջ, որոնք արդեն իսկ խուճապի մեջ են` հասկանալով, որ չեն կարող շրջել` մշտապես ոստիկաններով շրջապատված: Եվ ճշմարտությունը կլսեն, եթե ոչ տրանսպորտում, ապա փողոցում, թաղում, կարող են լսել հարսանիքում կամ սգո արարողությունում: Մի խոսքով, կյանքը կամաց-կամաց նրանց համար դառնում է գուցե անքան դաժան, որքան այն մարդկանց համար, ում նրանք դավաճանել են:
Ժողովրդի աջակցությունը Սամվել Վարդանյանին, վերսկսած անհնազանդության գործողությունները փողոցներում, մետրոյում ու հրապարակներում այն նախանշանն է, որ հայրենասեր հայերի ու նիկոլազգիների միջեւ այլեւս որեւէ շփման եզրեր չկան: Լինելու է անզիջում պայքար հանուն հայկական Հայաստանի, հանուն մեր ծնողների, պապերի կառուցած Հայաստանի, հանուն հազարամյակներով սերենդեսերունդ մաքառող եւ վերածնվող Պատմական Հայաստանի, հանուն Ցեղասպանության զոհերի համար հատուցման, հանուն Արցախի վերադարձի, հանուն մեր հավատքի եւ այդ կռվի մեջ հաղթելու են ոչ թե թուրքերի գործակալները, սորոսականները, գրանտակերները, դավաճանները, ԼԳԲՏ-ի քարոզիչները կամ աղանդավորները, այլ հաղթելու են իսկական հայերը:
ՆԻԿՈԼԻ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՎԱԶԸ ՍՊԱՌՎՈՒՄ Է
Նիկոլի այցը Տավուշ միայն խորացրեց այն անդունդը, որը կա նիկոլազգիների ու ազնիվ հայերի միջեւ: Հանդիպումների ժամանակ իր հայոց պետականության մահը խորհրդանշող եռագույն ավազե ժամացույցները կրկին հայտնվեցին իր սեղանին: Այս անգամ Նիկոլը ուղղակիորեն ու անթաքույց հայտարարեց, որ իր նպատակն այն է, որ տավուշցիները պետք է երջանիկ լինեն, որ հիսուն մետրի վրա հայտնվեն ադրբեջանցիների զորքերը: «Մենք այնտեղ առեւտուր կանենք, տնտեսություն կկառուցենք…»,- հրճվում է Նիկոլը: Իհարկե, նա չպարզաբանեց, թե ի՞նչ տնտեսություն է պատրաստվում կառուցել ադրբեջանցիներին նվիրատված հողերի վրա: Սակայն նա նշում է, որ այդ հողերը հանձնելը նա անում է «ոչ թե չուզելով, այլ ես սա ուզում եմ, ես սա ուզելով եմ ձեզ ասում»: Արդյոք կա՞ աշխարհում եւս մի նման երեւույթ, երբ պետության ղեկավարը հանձնում է իր երկրի տարածքները, կործանում է իր երկրիր անվտանգությունը եւ դա անում է ուզելով: Այստեղից միակ եզրակացությունն այն է, որ Նիկոլի համար Հայաստանը իր երկիրը չէ: Ու, թեեւ, Նիկոլը Տավուշի գյուղացիներին փորձում էր համոզել, որ նա «իրենց տան տղեն ա», ու որ իր «մանկությունը էս անտառներում ա անցկացրել», ակնհայտ էր, որ գյուղացիները, որոնք շուտով ապրելու են թուրք զինվորներից հիսուն մետրի վրա, որեւէ երջանկություն դրանից չէին զգում:
Ինչ վերաբերում է անտառներում անցկացրած Նիկոլի մանկությանը, ապա դրան կարելի է հավատալ: Նիկոլի ինտելեկտուալ զարգացման աստիճանը, կրթվածության մակարդակը հենց դրա մասին էլ վկայում են: Դե իսկ անտառից դուրս եկած Նիկոլի պահած երկիրն էլ սա պետք է լինի: Եվ եթե անտառների փոխարեն Նիկոլը իր մանկությունը անցկացներ նաեւ գրադարաններում, թատրոններում, թանգարաններում ու դասասենյակներում, երեւի թե, այսօրվա արդյունքը լրիվ այլ կլիներ:
Ինչ վերաբերում է ադրբեջանցիներից հիսուն մետրի վրա ապրելու «երջանիկ» ապագային, ապա Նիկոլը իր անտառային ուղեղով նշում է, որ իր «նպատակն է այնպիսի վիճակ ստեղծել, ինչպես Մարգարա գյուղում», որտեղ հիսուն մետրի վրա թուրք զինվորներն են: Արդյո՞ք նորմալ մարդու, էլ չենք ասում նորմալ հայի համար կարող է այսպիսի նպատակ գոյություն ունենալ: Եվ այս համեմատության մեջ Նիկոլը մոռանում է ամենակարեւոր ու առանցքային հանգամանքը, որ Մարգարա գյուղի ու հիսուն մետր այն կողմ գտնվող թուրք զինվորների միջեւ կանգնած են ռուս սահմանապահները: Կանգնած են ավելի քան հարյուր տարի, եւ այդ ընթացքում թուրքը մեկ միլիմետր անգամ առաջ չի եկել: Ու քանի դեռ այդտեղ կանգնած են ռուս սահմանապահները, հայ գյուղացին հանգիստ կարող է լինել, ապրել իր հողում, աշխատել եւ ընտանիք պահել ու նույնիսկ Նիկոլը ու իր նիկոլազգիները չեն կարող խաթարել այդ վստահությունը: Այ, եթե հայ-ադրբեջանական սահմանում էլ «եփած» եվրադիտորդների փոխարեն կանգնած լինեին ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը, իրավիճակն ամբողջությամբ այլ կլիներ: Սակայն հենց այդ հասկանալով` Նիկոլը թույլ չտվեց ՀԱՊԿ-ին կանգնել հայ-ադրբեջանական սահմանում: Թույլ չտվեց, որպեսզի իր առջեւ դրված եռագույն ավազե ժամացույցներով մոտեցնի հայոց պետականության ոչնչացումը:
Ընդ որում, նա չի էլ թաքցնում, որ իր գործողությունները պարունակում են մեծ ռիսկեր, չի երաշխավորում որեւէ անվտանգություն եւ նշում է, որ գյուղացիների հոռետեսությունը անհիմն չէ: Նա խոստովանում է, որ եթե չտա Ադրբեջանի պահանջած գյուղերը, ապա չի կարող ապահովել երկրի անվտանգությունը. «Եթե դա չանենք, անվտանգությունը չենք կարող ապահովել»: Սովորաբար, երբ որեւէ պետության որեւէ ղեկավար չի կարող ապահովել իր երկրի անվտանգությունը, հրաժարական է տալիս ու թողնում-գնում է: Բայց սա այդ դեպքը չէ: Սա անտառային մանկություն ունեցողի հոգեբանություն է: Չի կարող ապահովել անվտանգությունը, եթե չտա գյուղերը, չի կարող երաշխավորել անվտանգությունը, եթե տա գյուղերը:
Ընդ որում, թեեւ Նիկոլի սազանդարները ասում էին, թե իբր այս գյուղերը հանձնելու գործն արվում է սահմանազատման շրջանակներում, պարզվեց նաեւ, որ ոչ մի այդպիսի բան չկա: Ինչպես ասաց նույն հանդիպման ընթացքում Նիկոլի տեղակալ Մհեր Գրիգորյանը, դեռեւս սահմանազատման հանձնաժողովի նիստեր տեղի չեն ունենում, եւ դրանք կսկսվեն միայն չորս գյուղերը հանձնելուց հետո: «Այս փուլը անցնենք, հետո սկսենք»,- հայտարարեց փոխվարչապետը: Իր հերթին Ադրբեջանը նույնպես որեւէ հայտարարություն, թե իբր այդ գյուղերը հանձնելը կատարվում է սահմանազատման աշխատաքնների շրջանակում, չի արել:
Մի խոսքով, Նիկոլը հենց այնպես հանձնում է հողերը: Ինչպես նա հերթական անգամ խոստովանեց. «Ուզում ենք թուղթ ստեղծենք»: Հավանաբար, խոսքը խաղաղության պայմանագրի մասին է: Սակայն Ալիեւը թքած ունի, թե ինչ է ուզում Նիկոլը: Նա ոչ մի անգամ չի ասել, որ պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ էլ թե չէ, որ չորս գյուղերը նվեր ստանալով` պատրաստ է դիմացը ազատել այն 200 քառ. կմ-ն, որն օկուպացրել է նախկինում: Ընդհակառակը` Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ ոչ մի սանտիմետր հետ քայլ այսօրվա դիրքերից չի անելու: Եվ անընդմեջ խոսում է, թե՛ Զանգեզուրի միջանցքի, թե՛ «Արեւմտյան Ադրբեջանի» մասին: Այնպես որ, ի՞նչ թուղթ է ուզում ստեղծել Նիկոլը` հայտնի չէ, բայց հողեր տալով` գնում է առաջ:
Նա հայտարարում է, որ հողեր տալով` ստեղծելու է «հարյուր անգամ ուժեղ Հայաստան»: Ո՞վ է տեսել, որ երկիրը թշնամուն հանձնելով` այն հարյուր անգամ ուժեղացնես: Այդպես նա արդեն հարյուր անգամ ուժեղացրեց Արցախը, նույնը պատրաստվում է անել Հայաստանի մնացած մարզերի հետ: