«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը Ադրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա

Ում եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկը

Վերլուծություն

Եվ այս­պես, ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը սկսե­ցին հե­ռա­նալ Ար­ցա­խից: Ինչ է դա նշա­նա­կում եւ ին­չու հենց այս պա­հին, դա հաս­կա­նա­լը չա­փա­զանց կա­րե­ւոր է:

ԱՐՑԱԽԻ ԵՐԲԵՄՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ

Ինչ է նշա­նա­կում Ար­ցա­խից ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի հե­ռա­նա­լը, ի­հար­կե, թեեւ միան­գա­մայն պարզ, բայց նաեւ շատ խոր­քե­րը տա­նող պա­տաս­խան ու­նի: Պարզ մա­սը սա է` դրա­նով Մոսկ­վան ցույց տվեց, որ իր հա­մար Ար­ցա­խի հարց այ­լեւս չկա: Ընդ ո­րում, դա ըն­դա­մե­նը եր­կու օր ա­ռաջ բա­ցատ­րեց Զա­տու­լի­նը (այս փաս­տը ին­քին ար­դեն իսկ շատ հե­տաքր­քիր էր` ին­չու Զա­տու­լի­նը եւ ոչ ՌԴ ԱԳՆ-ն, չնա­յած` դա այլ թե­մա է), ին­չը, թե­րեւս, մի վեր­ջին մե­սիջ էր ոչ թե նի­կո­լա­կան­նե­րին, այլ` ար­ցա­խա­հա­յե­րին: Զա­տու­լի­նի խոս­քի ի­մաս­տը սա էր` խա­ղա­ղա­պահ­նե­րը մնան, որ ի՞նչ: «Ո­րո­շա­կի հույս կա, որ հա­յե­րի մի մա­սը կվե­րա­դառ­նա Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ… Տե­ղի բնակ­չութ­յան ար­տա­գաղ­թը Ղա­րա­բա­ղից խա­թա­րեց նրանց այն­տեղ գտնվե­լու պատ­ճառ­նե­րը»: Կա՞ր ար­ցա­խա­հա­յութ­յան վե­րա­դառ­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն. սրա հա­մար պետք էր որ գո­նե ար­ցախ­յան եր­բեմ­նի ղե­կա­վար­նե­րը, որ հի­մա վտա­րան­դի կա­ռա­վա­րութ­յուն են ներ­կա­յա­նում, ակ­տի­վո­րեն աշ­խա­տեին ա­ռա­ջին հեր­թին ռուս­նե­րի հետ: Բայց նրանք նա­խընտ­րե­ցին այլ ուղ­ղութ­յուն, հենց որն էլ ժա­մա­նա­կին հան­գեց­րել էր Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը ու այ­սօր­վա տխուր վի­ճա­կին: Ա­սենք հի­մա էլ ինչ-որ մի­ջազ­գա­յին հան­րութ­յուն­նե­րի են դի­մում, Օս­կան­յան են խա­ղար­կում, փոր­ձում էին Ա­րեւ­մուտ­քի հետ հին խա­ղե­րը շա­րու­նա­կել: Լավ, շա­րու­նա­կեք: Բայց փաս­տը, որ ռուս­նե­րը հե­ռա­նում են, դրա­նով ցույց տա­լով, թե Ար­ցա­խի հարց, որ­պես այդ­պի­սին, այ­լեւս չեն տես­նում, Ար­ցա­խը հայ­կա­կան պա­հե­լու հե­ռան­կար­նե­րը նվա­զեց­նում են չնչին հա­վա­նա­կա­նութ­յան մա­կար­դա­կի (չնա­յած` հե­ռա­նում են փու­լե­րով, մի­գու­ցե մի վեր­ջին շանս թող­նե­լով): Այ­սինքն, կա­րող ենք փաս­տել. Ար­ցա­խի այս վի­ճա­կի հար­ցում թեեւ նի­կոլ­յան թիմն է կրում պա­տաս­խա­նատ­վութ­յան առ­յու­ծի բա­ժի­նը, սա­կայն ար­ցախ­յան իշ­խա­նա­վոր­նե­րի մեծ մա­սը եւս ստիպ­ված  է մա­սամբ դա­վա­ճա­նի, մա­սամբ`ան­հաս­կա­ցո­ղի խա­րա­նով ապ­րել` ան­խու­սա­փե­լի պա­տաս­խա­նատ­վութ­յամբ հան­դերձ:

­Սա հա­յութ­յան մա­սով: Սա­կայն Ար­ցա­խից ռու­սա­կան զոր­քե­րի դուրսբե­րու­մը, բնա­կա­նա­բար, չի կա­րող նաեւ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սով խոր­քա­յին ի­մաստ չու­նե­նալ:

ՌԴ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

­Զոր­քե­րը հա­նե­լով, Մոսկ­վան նաեւ ցույց տվեց, որ կա´մ այն­քան վատ են Բաք­վի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, որ այն­տեղ հնար­վոր չէ զորք պա­հել: Կա´մ հա­կա­ռա­կը. այն­քան լավ եւ վստա­հե­լի են, որ զորք պա­հելն ի­մաստ չու­նի: Ո՞ր տար­բե­րակն է:

Ի­հար­կե, ա­ռա­ջին տար­բե­րա­կի հա­վա­նա­կա­նութ­յու­նը, գո­նե հրա­պա­րակա­յին դաշ­տից դա­տե­լով, ա­վե­լի քիչ հա­վա­նա­կան է թվում: Նախ, հրա­պա­րա­կա­յին վե­ճեր չտե­սանք, հան­գիստ, ան­գամ ա­նակն­կալ ձե­ւով ո­րո­շե­ցին զոր­քե­րը հա­նել: Զա­տու­լի­նի հի­շա­տակ­ած հայ­տա­րա­րութ­յու­նը եւս ինչ-որ ա­ռանձ­նա­կի սկան­դալ­նե­րի մա­սին չի խո­սում: Ըստ նրա` Ադր­բե­ջանն ան­գամ չի բարձ­րաց­րել զոր­քե­րը դուրս բե­րե­լու հար­ցը, որ­պես­զի Ռու­սաս­տա­նը դա չըն­կա­լի որ­պես պար­տութ­յուն կամ զի­ջում: Ու այս հա­մա­տեքս­տում, ի­հար­կե, ա­վե­լի մեծ հա­վա­նա­կա­նութ­յուն է ձեռք բե­րում տար­բե­րա­կը, որ ա­ռանց ինչ-ինչ կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հա­զիվ թե այս դուրս­բե­րու­մը, այն էլ, կրկնենք, նման անս­պա­սե­լի ձե­ւով տե­ղի ու­նե­նար:

Ո­րոշ աղբ­յուր­ներ ան­գամ խո­սում են, թե Ադր­բե­ջա­նը մոտ ժա­մա­նակ­ներս կա­րող է Ռու­սաս­տան-­Բե­լա­ռու­սին միա­նա­լու հայտ ներ­կա­յաց­նել կամ նման մի բան: Մի­գու­ցե դա կարող է ֆան­տաս­տիկ թվալ` հաշ­վի առ­նե­լով ՆԱՏՕ-ա­կան Թուր­քիա­յի հետ Ադր­բե­ջա­նի «եղ­բայ­րութ­յու­նը»: Սա­կայն, ե­թե ռեալ նա­յենք, կան նյո­ւանս­ներ, ո­րոնք էն գլխից էին ակ­նար­կում, որ Բաք­վի հա­մար այս պա­հին շա­հա­վետ տար­բե­րակ կլի­նի մոս­կով­յան ուղ­ղութ­յու­նը` 1920թ. օ­րի­նա­կով: Նախ, Ադր­բե­ջա­նում Ֆ­րան­սիա­յի դես­պա­նի հետ­կան­չի փաս­տը ե­կավ հու­շե­լու, թե ինչ կար­գի են սրվել Ա­րեւ­մուտ­քի հետ Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Հենց Ա­րեւ­մուտ­քի, ա­վե­լի կոնկ­րետ` ուլտ­րա­լի­բե­րալ Ա­րեւ­մուտ­քի հետ, հաշ­վի առ­նե­լով այն, որ ռոտ­շիլ­դա­կան եր­բեմ­նի բան­կա­յին «հա­մեստ» աշ­խա­տա­կից Մակ­րո­նի քայ­լե­րի (ոչ միայն կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ) հե­տե­ւում բազ­միցս է նկատ­վել բրի­տա­նա­կան շուն­չը: Ա­լիեւն էլ, թե­րեւս, լավ հաս­կա­նում է, որ Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղութ­յու­նը Ա­րեւ­մուտ­քի կող­մից վերց­նե­լու դեպ­քում ի­րեն հա­զիվ թե ան­գամ մեկ օր այդ պաշ­տո­նին թող­նեն. շատ բան է տե­սել, գի­տի եւ հաս­կա­նում է: Իսկ «մեծ եղ­բայր» էր­դո­ղա­նը զի­ջում է դիր­քե­րը. տա­րիքն էլ այն չէ, ա­ռող­ջութ­յունն էլ, ա­սում են, մա­զից է կախ­ված, այ­սօր նրա­նից տե­ղա­կան կա­ռա­վա­րու­մը վերց­րին, վա­ղը ողջ իշ­խա­նութ­յու­նը կա­րող են վերց­նել: Վեր­ջա­պես, «միջ­նակ եղ­բայր» Նե­թան­յա­հուն այն կար­գի ա­վանտ­յու­րա­նե­րի մեջ է մտել` ի­րեն էլ հե­տե­ւից քա­շե­լով, որ որ չես ի­մա­նում, թե դա ուր է տա­նե­լու: Ա­ռա­վել եւս, երբ ողջ Ա­րեւ­մուտ­քի դեմ հա­մար­ձա­կո­րեն դուրս ե­կած Ի­րա­նը չա­փա­զանց հա­ճա­խա­կի է սկսել ծանր հա­յացք­ներ գցել Բաք­վի ուղ­ղութ­յամբ: Էլ չա­սած, որ երբ Նե­թան­յա­հուն հայտ­նում է Իս­րա­յե­լում թուր­քա­կան դես­պա­նին ար­տաք­սե­լու մա­սին, դա, թե­րեւս, Իլ­հա­մին պար­տադ­րում է վերջ­նա­կան ընտ­րութ­յուն: Բայց արդ­յոք այս շատ խա­ռը վի­ճա­կում նման վերջ­նա­կան ընտ­րութ­յու­նը միայն «մեծ» եւ «միջ­նակ եղ­բայր­նե­րի» մե՞ջ է, թե՞ Ա­լիե­ւի հա­մար ա­վե­լի ա­պա­հով է «լրա­ցու­ցիչ օ­դա­նա­վա­կա­յան» գտնել: Իսկ Ռու­սաս­տան-­Բե­լա­ռու­սը մի՞­թե հար­մար հանգր­վան չէ, երբ նաեւ դառ­նում է «մի­ջու­կա­յին տա­նիք»:

Այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րակն էլ չբա­ցա­ռենք: Նախ, չմո­ռա­նանք, որ այն պա­հին, երբ Ի­րա­նը նոր-նոր էր հար­վածլ Իս­րա­յե­լին, Ադր­բե­ջա­նը ինչ-որ հա­մա­ձայ­նա­գիր ստո­րագ­րեց Հոր­դա­նա­նի հետ: Այն նույն Հոր­դա­նա­նի, որ­տե­ղից ա­մե­րի­կա-բրի­տա­նա­ցի­նե­րը հար­վա­ծում էին Իս­րա­յել թռչող ի­րա­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րին: Նույն Հոր­դա­նա­նի, ո­րի ար­քա­յա­դուստր Սալ­ման անզ­գու­շո­րեն գլուխ գո­վաց, թե ան­ձամբ է մաս­նակ­ցել ի­րա­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի դեմ հար­վա­ծին եւ ան­ձամբ 6 ա­նօ­դա­չու է ոչն­չաց­րել:

Այ­սինքն, հենց ա­մե­նա­թեժ պա­հին հա­կաի­րա­նա­կան նման ա­ռանց­քա­յին եր­կիր դար­ձած Հոր­դա­նա­նի հետ ռազ­մա­կան պայ­մա­նա­գիր կնքե­լը կա­րող է նման­վել ակ­նար­կի, որ Իլ­համ Հեյ­դա­րո­վի­չի հա­մար դեռ կա­րող է միան­գա­մայն հրա­պու­րիչ լինել ա­րեւմտ­յան դաշ­տում մնա­լը, Ի­րա­նի դեմ ռազ­մա­կան պլաց­դար­մի դե­րում հան­դես գա­լը, ո­րի դի­մաց ի­րեն հե­տա­գա­յում շռայ­լո­րեն կվար­ձատ­րեն: Բայց… ար­քա­յա­դուստր Սալ­մա­յի «հե­րո­սութ­յուն­նե­րի» մա­սին այդ խոս­տո­վա­նութ­յու­նը եւ հա­կաի­րա­նա­կան դիր­քե­րից հան­դես գա­լը Հոր­դա­նա­նի ար­քա­յա­կան ըն­տա­նի­քի վրա, որն ա­ռանց այդ էլ իր դիր­քե­րը թու­լաց­րել է Պա­ղես­տի­նի հետ կապ­ված իս­րա­յե­լա-ա­մե­րի­կա­մետ դիր­քո­րոշ­ման հա­մար, ծանր է­ֆեկտ թո­ղեց: Սու­նի ա­րա­բա­կան աշ­խար­հը որ­քան էլ որ շիա իս­լա­մի ա­ռաջ­նորդ Ի­րա­նին «պա­պե­նա­կան թշնա­մի» է հա­մա­րում, բայց այս ան­գամ, ժա­մա­նա­կին սա պա­րա­դոք­սալ կհնչեր, հիա­ցած է Թեհ­րա­նով: Ա­ռա­վել եւս, որ Թեհ­րանն այս ա­մե­նի մեջ մտավ հա­նուն սու­նիա­կան Պա­ղես­տի­նի: Արդ­յուն­քում, Ի­րա­նը գրե­թե ան­թա­քույց Հոր­դա­նա­նին իս­լա­մի դա­վա­ճան եւ ա­րեւմտ­յան մանկ­լա­վիկ է հա­մա­րում, եւ նույն կար­ծիքն է տի­րում նաեւ ողջ սու­նիա­կան հան­րութ­յան մոտ: Արդ­յուն­քում` Հոր­դա­նա­նը սկսեց ար­դա­րա­նալ, թե այդ­պես չէ, ի­րեն լավ չեն հաս­կա­ցել, էլ չի ա­նի եւ այլն: Ու արդ­յոք Ա­լիեւն այն միա­մի՞տն է, որ ա­ռանց այս ու այն կողմ նա­յե­լու, Հոր­դա­նա­նի մի­ջո­ցով վա­զեր հա­կաի­րա­նա­կան խա­ղե­րի: Կամ որ այս ճա­կա­տագ­րա­կան ի­րա­վի­ճա­կում Իս­րա­յե­լին` Ի­րա­նին հար­վա­ծե­լու հա­մար օ­դա­նա­վա­կա­յան­ներ տա, ին­չի մա­սին խո­սակ­ցութ­յու­ններ կան: Ա­ռա­վել եւս, երբ Հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սին մոտ կանգ­նած ի­րա­նա­կան աղբ­յու­րը հայտ­նում է. «Ի­րա­նը զգու­շաց­րել է Իլ­համ Ա­լի­եւին, որ Ադր­բե­ջա­նում սիո­նիս­տա­կան ​​օբ­յեկտ­ներն ու բա­զա­նե­րը կա­րող են դառ­նալ Ի­րա­նի հրթի­ռա­յին հար­ձա­կում­նե­րի թի­րախ: Պատ­ճառն այն է, որ Ադր­բե­ջա­նը ռազ­մա­բա­զա է տրա­մադ­րել իս­րա­յե­լա­կան ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րի ու կոր­ծա­նիչ­նե­րի հա­մար»: Մ­նա­ցա­ծը Հեյ­դա­րո­վի­չի ո­րո­շե­լիքն է` բնա­կա­նա­բար, տի­կին Մեհ­րի­բա­նի ծա­գու­մը հաշ­վի առ­նե­լով:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ

Ն­կա­տենք, որ ա­մե­նե­ւին էլ միայն Ա­լիե­ւը չէ, որ կա­րող է լրջո­րեն մտա­ծել ռու­սա­կան ուղ­ղութ­յան մա­սին: Այս օ­րե­րին Վ­րաս­տա­նում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը եւս խո­սում են այն մա­սին, որ այդ երկ­րի իշ­խա­նութ­յուն­ներն էլ են Ա­րեւ­մուտ­քի աչ­քին կորց­րել «բարձր վստա­հութ­յու­նը»: Իսկ վեր­ջին օ­րե­րի զանգ­վա­ծա­յին ե­լույթ­նե­րը մեկ բա­նի մա­սին են ակ­նար­կում` այս­տեղ փոր­ձում են հաս­նել «գու­նա­վոր» իշ­խա­նա­փո­խութ­յան: Ա­սենք այն, որ Վ­րաս­տա­նի նա­խա­գահ Սա­լո­մե Զու­րա­բիշ­վի­լին վա­զեց ԱՄՆ-ի, Բ­րի­տա­նիա­յի եւ ԵՄ դես­պա­ննե­րի հետ հան­դիպ­ման, ար­դեն իսկ այդ մա­սին է վկա­յում: Չ­նա­յած, իշ­խա­նութ­յու­նն­երը չեն նա­հան­ջում: «Օ­տա­րերկր­յա գոր­ծա­կալ­նե­րի» մա­սին օ­րի­նա­գիծն ըն­դուն­վեց ա­ռա­ջին ըն­թերց­մամբ, իսկ վար­չա­պետ Կո­բա­խի­ձեն պարզ հայ­տա­րա­րեց, որ իշ­խա­նութ­յուն­նե­րը Վ­րաս­տա­նի ուկ­րաի­նա­ցու­մը ոչ մի դեպ­քում թույլ չեն տա: Իսկ թե ով է Վ­րաս­տանն ուկ­րաի­նաց­նում, եւ դրա փրկութ­յու­նը որ դաշ­տում են տես­նում, հաս­կա­նա­լը դժվար չէ:

Այս­պի­սով, թեեւ այս պա­հին ո­րե­ւէ տար­բե­րակ բա­ցա­ռել պար­զա­պես հնա­րա­վոր չէ, սա­կայն շատ ա­վե­լի նման է, որ Հա­րա­վա­յին Կով­կա­սում կրկնվում է մեկ­դար­յա պատ­մութ­յու­նը: Այ­սինքն, Վ­րաս­տանն ու Ադր­բե­ջա­նը ճիշտ պա­հին կողմ­նո­րոշ­վե­լով, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր դիր­քեր են փնտրում: Հա­յաս­տանն էլ, ինչ­պես 104 տա­րի ա­ռաջ, է­լի Ա­րեւ­մուտք է խա­ղում, թեեւ ա­ռա­վել քան ակն­հայտ է, որ դա ըն­դա­մե­նը բրի­տա­նա­կան, հրեա­կան եւ թուր­քա­կան շա­հե­րի սպա­սար­կում է եւ ոչ պե­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յուն`երկ­րի շա­հե­րից ել­նե­լով:

Չ­նա­յած, ե­րեկ Նի­կո­լը, ըստ տա­րած­ված լու­րե­րի, պարզ­վում է, որ Ոս­կե­պա­րում խո­սել է հո­ղե­րի փո­խա­նակ­ման տար­բե­րա­կի եւ այդ ուղ­ղութ­յամբ ա­զե­րի­նե­րի հետ 90 տո­կո­սա­նոց պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սին: Հո­ղե­րի փո­խա­նակ­ման տար­բե­րա­կի մա­սին խո­սում էին ռուս­նե­րը: Դա էլ մի կողմ. իսկ տես­նես Նի­կոլն այդ ո՞ւմ մի­ջո­ցով եւ ի՞նչ խո­ղո­վակ­նե­րով է Ա­լիե­ւի հետ 90 տո­կո­սա­նոց պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան ե­կել, երբ ան­գամ սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րով խմբի հան­դի­պում­ներ ներ­կա պա­հին չեն լի­նում: Սա, թե­րեւս, դառ­նում է ներ­կա փու­լում մեզ հա­մար ա­մե­նա­կա­րե­ւոր հար­ցե­րից մե­կը` ի­րա­վի­ճա­կը հստակ պատ­կե­րաց­նե­լու հա­մար:






«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top