Ժակլինը կրկնօրինակում է աքլորի ձայնը. ի՞նչ թաքնված տաղանդներ ունեն «Լադանիվա» խմբի անդամները
Շոու բիզնես
«Եվրատեսիլ» երգի մրցույթի ինստագրամյան էջն անդրադարձել է Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբին։ Մրցույթի էջում հրապարակված տեսանյութում խմբի անդամները՝ Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը, ցուցադրում են իրենց «թաքնված» տաղանդները: Ժակլինը ցուցադրում է, թե ինչպես է վարպետորն կրկնօրինակում աքլորի ձայնը, իսկ Լուին մատներով հնարքներ է անում։ Ժակլինը նաև պատմում է, որ Լուին մի քանի երաժշտական գործիքի է տիրապետում։ Վերջում մրցույթի երկրպագուների համար նրանք կատարում են իրենց խմբի ամենասիրելի երգը՝ Կոմիտասի «Կաքավիկը»։
https://showbiz.am/153565/?fbclid=IwZXh0bgNhZW0BMQABHbZ2WiOL225mwRCHRrHSX6icfkFtW8AlvO6jdPJYkKSN1SBF81MOB2Z1pg_aem_AZ9P5HD_tjL5VgFdZRUoQBZG8sbcH-nVhtxj5zFKmbg4wilC29ICWmIwKWwnKBYdlhg