ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնում
ՀասարակությունArmLur.am-ի հետ զրույցում Հանրապետության հրապարակ քաղաքացիների վրա «Կամազ» -ով ներխուժած բեռնատարի վարորդ Կարեն Ղազարյանը վստահեցնում է, որ որեւէ ցանկություն չի ունեցել քաղաքացիների վնասել .«Չեմ ցանկանում այլ բան ասել: Մենք էլ երեխա ուենք, չենք կարում հանգիստ քնենք»:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հրապարակում քաղաքացիների վրա ներխուժած բեռնատարի վարորդը Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին պատմել է, որ ինքը «Կամազ» -ով եկել էր միանալու ցուցարարներին։
Զրուցել ենք նրա հետ հասկանալու համար, թե ում դրդմամբ նա «Կամազով» ներխուժեց խաղաղ ցուցարարների վրա:
Նյութի աղբյուր` https://armlur.am/1369137/